Jump to ratings and reviews
Rate this book

Արտաշես

Rate this book
Վեպում արտացոլված են մ.թ.ա. երկրորդ դարի առաջին կեսի հեթանոսական Հայաստանի պատմական անցուդարձերը, Արտաշեսյան հարստության հաստատումը, Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը, Արտաշես Ա Բարի թագավորի և Կարթագենի զորավար Հաննիբալի բարեկամությունը, Հայաստանի դուրս գալը միջազգային ճանաչման մայրուղի:
«Արտաշեսը» Հայկ Խաչատրյանի «Արտաշեսյաններ» եռագրության մի մասն է:

232 pages, ebook

Published January 1, 1980

4 people are currently reading
45 people want to read

About the author

Հայկ Խաչատրյան

15 books10 followers
Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1950)։ Եղել է Ղափանի ժողկրթբաժվար (1952 - 1954), Արմենպրեսի գլխավոր խմբագիր (1964 - 65), «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալ (1965 - 1971)։ 1971-ից աշխատում է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում 1976-ից՝ պատասխանատու քարտուղարգլխավոր խմբագրի տեղակալ։ Մահացել է 2001 թվականի վերջին 75 տարեկանում։

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
14 (58%)
4 stars
3 (12%)
3 stars
4 (16%)
2 stars
0 (0%)
1 star
3 (12%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for Lena Gevorgyan.
17 reviews1 follower
July 17, 2022
Նախորդ վերլուծության հետ համաձայն չեմ, անհնար է պատմել Արտաշես արքայի մասին ու չհիշատակել Հաննիբալ Բարկայի կենսագրությունը, ավելին՝ սեփական մտորումներն ու Անարայի ամուր սերը։ Զորավարն ապա սուֆետը ազդեցիկ կերպար է կարթագենցիների և հռոմեացիների հակամարտության, ինչպես նաև Արտաշեսի` հզոր հայրենիք ունենալու ծրագրի մեջ։ Բովանդակ պատմավեպ էր ռոմանտիզմին հարող, որը սահմանաքարերի արամեերեն արձանագրություններից, մայրաքաղաքի կառուցման, օրացույցի ճշգրտման, միավորիչ գործունեության, վարչական ու ռազմական բարեփոխումներից բացի տեղեկություններ հաղորդեց Մասյացոտն և Ուրծ գավառի նահապետական տոհմերի, Պարսպատունիքի ինքնակոչ տիրակալի, սիրո քաղաք Աստղկաբերդի, հայկական մյուս երեք թագավորությունների, ալանաց մշակույթի և աստվածների սովորույթների մասին։ Իսկ Արտաշեսի արքա-սրատեգոս մենախոսության հատվածը հազվադեպ հանդիպող երևույթ էր հայ գրականության մեջ։ Ուղղակի չքնաղ գիրք։
Profile Image for Grigor Grigoryan.
129 reviews6 followers
June 22, 2022
Թույլ պատմավեպ էր` տարօրինակ ռոմանտիզմով. ասենք` Հանիբալի սիրային դեգերումներն ու անհասկանալի տվայտանքները Արտաշես պատմավեպի անբաժան մասն են, ինչն ընդհանրապես չի տեղավորվում ընդհանուրի մեջ։ Մի խոսքով, ինձ ավելի շատ ուրիշ բաներ էին հետաքրքիր, քան այս կամ ոչ նշանակալից իրադարձության կամ անձի մանրակրկիտ նկարագրությունն ու հասարակ մտորումները...
Profile Image for Varduhi Hovhannisyan.
143 reviews6 followers
September 7, 2025
Սիրում եմ Հայկ Խաչատրյանի ձեռագիրը: Կարդալիս հասկանում ես, թե ինչքան շատ է սիրում Հայաստանը:
Արտաշեսի մասին երկակի զգացողություններ ունեցա՝ բարի, ոչ կոնֆլիկտային արքա էր, բայց դա իրեն խանգարեց մի քանի անգամ, երբ կարող էր երկրի համար շատ շահավետ գործարքներ անել:
Displaying 1 - 5 of 5 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.