Այս գիրքը կարդալուց վերապրում էի իմ աշխատանքային ամբողջ կենսագրությունը, մարդկանց, դեպքերը և խնդիրները: Կային գլուխներ, որոնք կարդալուց կանգ էի առնում, վախենալով կարդալ շարունակությունը` այնպես ճշգրիտ և բնութագրող էին օրինակները և դաժան եզրակացությունները:
Հեղինակը դեռ 1979 թվականին նկարագրել է ղեկավարների գործունեության 4 տեսակները, բնութագրել է կազմակերպության կյանքի կենսափուլերը և սահմանել թե որ կենսափուլի ժամանակ ինչպիսի ղեկավարման մոտեցում պետք է կիրառել` չարքաշ աշխատանք, բյուրոկրատիա, ինովացիա և համախմբում: Նա ցույց է տալիս թե ղեկավարների տեսակը ինչպիսի ազդեցություն է թողնում աշխատակիցների վրա: Թե ինչպես է ղեկավարման ոճը խեղում աշխատողներին:
Կազմակերպությունը ծնվում, զարգանում, հասունանում, ծաղկում, ճահճանում և մահանում է: Եվ հեղինակը ցույց է տալիս այդ փուլերի բնորոշ հատկանիշները և ղեկավարման առաջարկվող ձևերը այդ փուլերի համար:
Այս գիրքը պարտադիր պետք է կարդան բոլոր ղեկավար դիրքեր զբաղեցնողները ինչպես նաև բոլոր աշխատակիցները: