Jump to ratings and reviews
Rate this book

Հավերժական վերադարձ: Դար կորստյան: Մանյա այրք / Պատմավեպեր

Rate this book
Վարդան Գրիգորյանի պատմավեպերի ժողովածուն ընդգրկում է հեղինակի տարբեր տարիներին հրատարակված «Հավերժական վերադարձ», «Դար կորստյան», «Մանյա այրք» երկերը։ Գիրքը բացում է Սևակ Արզումանյանի «Ազգային ոգու խորհուրդը քննող արձակագիրը» հոդվածը:
Վարդան Գրիգորյանը ՀԼԿԵՄ Կենտկոմի տարվա լավագույն գրական ստեղծագործության կրկնակի դափնեկիր է, 1982֊ին՝ «Հավերժական վերադարձ», 1985֊ին՝ «Դար կորստյան» պատմավեպերի համար։ 1989֊ին հետմահու արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին՝ «Մանյա այրք» պատմավեպի համար։

704 pages, ebook

First published January 1, 2011

2 people are currently reading
35 people want to read

About the author

Vardan Grigoryan

6 books6 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
9 (81%)
4 stars
2 (18%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Shant Arakelyan.
16 reviews1 follower
January 2, 2019
Երեք գլուխներն էլ հիանալի են ու յուրահատուկ:
Գիրքը գրավիչ է, եթե նույնիսկ պատմավեպերի մեծ սիրահար չես: Հեղինակը նրբորեն անդրադառնում է հերոսների մտայնություններին, դրանք մանրամասնությամբ ներկայացնում այնպես՝ կարծես թե ինքդ էլ ես դառնում իրադարձությունների մասնակիցը:

Երեք գլուխներում էլ կան հատվածներ, որոնցում քննարկվում են քրիստոնեության ոչ ճիշտ ընկալման խնդիրները: Անձնական տպավորություն ստացա, թե հեղինակը վեր է դասում հայրենասիրությունը եւ ազգասերությունը ամեն տեսակի կրոնից:
Վերջին մասում՝ Տրդատ Մեծ միապետի մտորումներով քննարկվում են ազատ կամքի եւ կանխորոշվածության խնդիրները. տրվում է «Արքա վանդակի մեջ» հետաքրքիր ձեւակերպումը:
Երեք գլուխներում էլ ընդհանրական էր դետերմինիստական հայացքը, մի դեպքում ճակատագրով կանխորոշված էր վերադարձը, մյուս դեպքում դարն էր կորստյան, երրորդ դեպքում էլ արքան ոչ մեկին չենթարկվելով հանդերձ անելու էր կանխորոշվածը:
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
January 5, 2019
Փաստորեն կարդում էի երեք տարի։ Երեք պատմավեպ, պատմությունը ոչ միայն գեղարվեստականացնելու այլև պատմականորեն ժամանակաշրջանը պատկերելու, գեղավեստի միջոցով պատկերելու երեք շքեղ պատում։ Եթե Վահագն Գրիգորյան կարդացել եք, ու տեքստի շքեղությունը տեսել, Վարդանը, ինչ ասեմ, ուրիշ ոճում, բայց նույքան, եթե ոչ ավելի շքեղ։ Էսպիսի պատմավեպեր չեք կարդացել, չգիտեմ, սա ուրիշ պատմավեպ է, հերոսների միջոցով ժամանակը պամելու, ժամանակի հետ խոսելու, ժամանակը խոսեցնելու փորձ։ Ամբողջ տեքստը, հարյուրավոր էջեր շարունակ, մենախոսություն է, ներքին մենախոսություն, որի մեջ ամեն ինչ կա։ Չեք պատկերացնի, թռչում եք բառերի հետ ու հետ գալիս, ապրում նրանց հետ, Վարդանը Գրիգորյանը ստիպում է զգալ, ապրել, էլի ապրել, ցավել, հուզվել, նյարդանանալ, ափսոսանքի զգացումով մինչև վերջ հուսահատվել, գլուխը պատերով տալ, հոգին ցավեցնել, ֆիզիկական ցավի պես։ Բառերը այ էսքան հզոր են, բարդ, սիրուն, խճճված, հյուսված, զարդարված, չգիտեմ էլ, մեղեդի — բարդ, բարդ, ինչքան պատկերացնում եք, բոլոր երանգները, բոլոր ձայները չեք էլ կարողանում լսել, թռչում է, գնում գալիս, հետո էջերով հետ եք գնում, նորից գալիս։ Էսպիսի Վարան Գրիգորյան է։
Գրքում երեք վեպ է։
Հավերժական վերադարձը ներքին, հոգու դարձ է, ինքդ քեզ ու պավլիկյաններ։ Հիշում եք, Զվյանգիցևը ասում էր, որ իր ֆիլմերում դրական կամ բացասական հերոս չկա, դա ինչ որ վերջին տարիների սովետական անցյալի պարտադրանքն էր, լավ ու վատ, բարի ու չար տեսնել ամենուր։ Նույնը Հավերժական վերադարձի մեջ է։ Վեց մարդու շուրջ պտտվող կյանք։ Վեց տարբեր կյանք ու վեցն էլ երևի արժանի ապրելու։ Հուստոսը երևի ամենաիմաստունն է, ամենաիրականը։
Դար կորստյանը չեք էլ պատկերացնի, կապիտալի մասին է ու Անին, երբ կապիտալը էլ չի ուզում սահմաններ ճանաչել շատ ավելի առաջ է, Բագրատունյանց կործանման ու պետության կորստի պատճառների քննություն։ Ներքին երկխոսություն է, ինքն իր հետ, ու էնքան խորը, էնքան շերտեր բացահայտող։ Սևակը սրան ոնց որ հայկական անհոգություն էր ասում, դինջություն, որ մեր հետ ոչինչ էլ չի լինի։ Մի խոսքքով, դարն էր կորստյան, ինչ էլ անեիր, կորստյան ջրաղացին էիր ջուր լցնում։ Էնքան ծանոթ վիճակ է։
Մանյա այրքը ժամանակների մեջ կողմնորոշվելու ու պատասխանատվություն ստանձնելու ու կառուցելու։ Դուք, չգիտեմ, ինչպես կկարդաք այս ամենը, որ շերտը կտեսնեք։ Առաջին երկուս մի շնչով են գնում։ Մանյա այրքը մի քանի սյուժե ունի, երեք հերոսների կյանքի գիծ միավորված մի գործ ու էլի լիքը, լիքը կյանքեր, որոնք գալիս են լրացնելու, ժամանակն ավելի ամբողջական ներկայացնելու։ Նույն ժամանակաշրջանի մասին կարծում եմ, սա իրոք շատ արժեքավոր չեմ վախենա անգամ, գիտահանրամատչելի ուսումնասիրություն է, մանրակրկիտ, շատ մանրակրկիտ, գիտնականին վայել մանրակրկիտությամբ փաստերի միջով անցակցրած գեղարվեստ։
Ափսոս որ Վարդան Գրիգորյանից էլ բան չենք կարողանա կարդալ, շատ ափսոս։ Տեսնես ինչպես կտեսներ նա այս տարիները, ինչ կգրեր։ Ինչ ասեմ, կարդացեք, անպայման կարդացեք, եթե անգամ պատմավեպերի սիրահար չեք։ Սա հայոց լեզվի, գրական լեզվի, գրավոր լեզվի ու մտքի թռիչքի ու միտքը թղթին հանձնելու խրախճանք։
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.