Jump to ratings and reviews
Rate this book

Ադամամութ

Rate this book
Մի ընտանիքի ավելի քան կեսդարյա պատմությունն է րնդգրկում վեպը, պատմություն, որ սկսվելով դարասկզբից՝ հասնում է մինչև մեր օրերը։ Հետևելով դժվար ճակատագրի տեր իր հերոսների կյանքին՝ հեղինակը հաստատում է կարևոր մի միտք. ներկայի ամեն մի պահը անցյալի շարունակությունն է ու վաղվա սկիզբը՝ պատմության առաջ պատասխանատու է ամեն ոք։

376 pages, ebook

First published January 1, 1984

33 people want to read

About the author

Vahagn Grigoryan

12 books7 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
7 (87%)
4 stars
0 (0%)
3 stars
1 (12%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
September 16, 2016
Դե, չգիտեմ էլ ինչ գրեմ։ Պատկերացրեք, որ ինչքան ուժ ունեք, սիրում եք այս գիրքը։ Էլ տեղ չունեք, էլի եք ւոզւմ սիրել, բայց տեղ չունեք։ Էս զգացմունքային մասը։ Հիմա ուրիշ բանի մասին։ Միշտ զարմացել եմ գրողի բառեր ընտրելու, նախադասություններ կազմելու, ու նկարագրելու ուժի վրա։ Գրիգորյան կարդալիս միշտ հարց էի տալիս, տեսնես ի՞նչ է անում Գրիգորյանը բառերի հետ, որ ոչ թե պարզ կամ սիրուն կամ չքնաղ կամ մանրամասն կամ իրական կամ չգիտեմ ինչպիսի նկարագրություն է ստացվում, այլ ասես գիրքը տող առ տող կենդանանում է քո առաջ։ Պատկերացնում ես ամենայն մանրամասնությամբ, ասես ամբողջ կյանքում ճանաչել ես հերոսներին, քո փողոցն է եղել 5-րդ փողոցը, ու քո հարևանները։ Պատկերները շերտ-շերտ, ասես հենց հիմա կանգնած ես էնտեղ, առարկայանում են քո առաջ։ Հերոսների զգացումները, զայրույթը, իմաստությունը, առօրյա, կյանքով անցած իմաստությունը, կարդում ես էջեր շարունակ ու ոչ մի բառ երկար չէ, շատ չէ։ Բայց ժլատ էլ չէ Գրիգորյանը տողերում, ու ոչ մի բան ավելորդ չէ։ 90-ականների վերջերին համակարգչային խաղեր կային, կհիշեք, ռազմավարություններ էին, երբ դու անծանոթ աշխարհում ես հայտնվում ու շրջապատում սև խավար է, չբացահայտված ու բացահայտելու, խաղալու համար պիտի քայլես։ Ամեն քայլի հետ սև խավարը վերանում է ու հայտնվում աշխարհը։ Նույնը Գրիգորյանի գրքերում է. սկզբում թվում է՝ ի՞նչի մասին էր, ո՞վ էր, ի՞նչ էր, ասես վերջից սկսի, ու իրականում վերջից էլ սկսում է, ու դանդաղ կառուցում իր աշխարհը, չի նկարագրում, չէ, կառուցում է, բառը բառի վրա, տողը տողի վրա։ Վարպետ, վարպետ։ Իսկ լեզուն, լեզուն։ Էսպիսի հայերեն, չկաշկանդված գրականությամբ, ազատ, բայց միևնույն ժամանակ գրական, խրախճանք է, մի խոսքով, հոգու խրախճանք։
Profile Image for Gevorg.
Author 13 books26 followers
January 7, 2017
«...լինում է, որ ժամանակն իր ալիքի վրա վեր է հանում հերոսին, և նրա բախտն այնքանով է բերում` որ ինքը շատ ջանք չի թափում հասկանալու, որ հերոս է նշանակված, ստիպված է լինել – ժամանակն է ստիպում, նախապատրաստական աշխատանքն իր փոխարեն ժամանակն է անում:
Իսկ լինում էլ է, որ խուլ անժամանակության սեղանին, ճակատագիրն էլ իր ոչ մի շարժմամբ օգնության չի գալիս, և մարդու ողջ կյանքն է լոկ ապացուցում, որ սա թաքնված հերոս է եղել, որ կուլ չի գնացել և ոչ մի անգամ…»

Տե՛ս 1984 թվականին գրած իմ ողջ գրախոսականի տեքստն այստեղ.

http://www.gtergab.com/hy/news/prose/...
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
138 reviews10 followers
July 10, 2023
Ադամամութի մասին կարծիք գրելն այնքան բարդ և միևնույն ժամանակ այնքան հաճելի և պարտավորեցնող է, որ նստելով համակարգչի առաջ նախ մի հատ շունչ եմ քաշում, փակում աչքերս, որի դիմացով դրվագներն են վազում, ապրում են կերպարները և այնքան դժվար է դառնում զատել իրականն ու հորինվածքը։

Այնքան բազմաշերտ է, որ նկարագրել կարելի է միայն շերտազատելով, հատ առ հատ բացելով թաքնված անցքերն ու զգացմունքները, խտացված հույզերն ու ապրումները, որ այնքան բնորոշ են մարդկանց, իրենց լավ և վատ կողմերով։ Լավի տակ վատ, վատի տակ լավը, այնքան խառը և անհասկանալի։

Աննկարագրելի հմտորեն են Վահագն Գրիգորյանի մոտ նույնիսկ հասարակ բառերը իրար կողք շարվելով դառնում մի հանճարեղ միտք, գաղափար, որ մտածելու, խորհելու պարարտ հող են ստեղծում։

Հոնգուր-հոնգուր լացում էի ճիշտ Կապույտ ծերունու նման և իրոք կարծես նրա ՈԳԻն իմ մեջ էլ էր մտել։

Մի ընտանիքի և փողոցի պատմություն, որտեղ բոլորը միահյուսված են անցյալի, ներկայի և ապագայի թելերով, որտեղ ամեն ոք իր որոշումներով և արարքներով ազդում է մյուսի վրա։ Եվ այդ ապրումների հորձանուտում դժվար է հասկանալ, որ ամեն ինչ և ամեն ոք պատասխանատու է ապագայի համար։՛

Ուզում եմ , որ նման գրքեր շատ կարդան, ուզում եմ, որ մեր կողքին դեռ ապրող ու արարող հանճարները գնահատվեն ըստ արժանվույն։ Գիրքը կարող է հանգիստ իր պատվավոր տեղը զբաղեցնել համաշխարհային գրականության մեջ։
Profile Image for Անի Կուռոյան.
88 reviews6 followers
October 13, 2022
Գրողը ինձ ծանոթ չէր բայց ընթերցողներից մեկի կարծիքը դրդեց գտնել գիրքը...ու իրոք Գրվածքի ոճը շքեղ էր բարդ։
Բայց էստեղ էդ շքեղությունը իր ներսում կոկիկ կերպով թաքցնում գլխավոր հերոսների չստացված հարաբերությունները։
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.