What do you think?


Եկվորներ
Յուրովի ներկայացնելով կյանքի անվախճանությունը և մարդու երկրային կեցության դաժան օրենքը՝ գրողը միաժամանակ ընդգծում է մարդու տերունական իրավունքներն այս հին ու ծեր մոլորակի նկատմամբ և ի սկզբանե նրան վիճակված ճակատագրի անարդարացիությունը։ Մուղնեցյանի գաղափարական կողմնորոշումը, գեղարվեստական մտահղացման հիմնադրույթը մահվան անտեսանելի խավարումների բացարձակ հերքումն է, ուրեմն և՝ կյանքի պանծացումն ու անվերապահ շարունակելիության հաստատումը։
416 pages, ebook
First published January 1, 1989
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 1 of 1 review
April 10, 2017
Վերջ. կարդացվեց։ Գիրքը Մուղնեցյանի եռագրության երկրորդ մասն է, «Ալիզ»-ից հետո։ Սպասում էի որ նույն ոգևորությամբ կկարդամ, բայց, ուրիշ է էս մի գիրքը։ Ենթադրվում է, որ այստեղ մի քիչ պիտի բովանդակությունը կամ կառուցվածքը պատմեմ գրքի, բայց չէ, ասեմ միայն, որ սկիզբը տարօրինակ է, միգուցե նաև վանող, ընթացքը նույնքան տարօրինակ է, ավարտը, չեմ ասի հաստատ ։)) Լեզուն ու ոճը, տիպիկ Մուղնեցյան, կատակը, հումորը, զուգորդական բայերը, լիքը, ինչքան հնարավոր է երևի հայերենում, կգտնեք էս գրքում։ Ալիզի վերջում մոգական ռեալիզմոտ տարրերը էստեղ ի սկզբանե կան, սյուժեի հետևողական գիծ են, մի քանի կերպարի դեպքում հնարավոր է հետևել այդ գծին, բայց մեկ-մեկ կորցնում ես։ Եռագրության երրորդ մասը երևի պիտի կարդալ, որ մեջտեղը հասկանաս, իմ հանդիպած դեպքերում սովորաբար էդպես է։)) Մի խոսքով։ Մուղնեցյան։
Displaying 1 - 1 of 1 review


