Թուրք հայտնի պատմաբանի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից: Առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների եւ պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին: Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Թ. Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների եւ հալածանքների մի մեծ արշավ : Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման եւ ուծացման քաղաքականությունը 1915–1918 թթ.: Թ . Աքչամը պատմությանը քիչ հայտնի այս երեւույթները գնահատում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրեր:
Altuğ Taner Akçam is a Turkish historian and sociologist, recognized as a "leading international authority on the Armenian genocide". He is one of the first Turkish academics to acknowledge and openly discuss the Armenian Genocide.
Մանիպուլյացիայի չտրվելու, սեփական ինքնությունը խորապես ճանաչելու և ըստ այդմ ոտքի վրա ամուր մնալու համար շատ կարևոր է կրթվելը, ուսումնասիրելը, ճանաչելը։