Jump to ratings and reviews
Rate this book

Վաղ թե ուշ

Rate this book
Հայերեն էլեկտրոնային գիրքն անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։
Խաչիկ Դաշտենցի, Մուշեղ Գալշոյանի ստեղծած մթնոլորտով սնված, բայց այդ մթնոլորտով այլևս չբավարարվող, այլ ոլորտներ թափանցող ու անկաշկանդ հայացք է Վրեժ Իսրայելյանի պատմվածքների այս ժողովածուն։ Գրողի հայացք է, որ որսում է բնության, երևույթների, մարդկային, ազգամիջյան փոխհարաբերությունների սև֊սպիտակից անդինը, գույների ու նրբերանգների ամբողջական աշխարհը, որ ներդաշնակությանը հասու դառնալով՝ այլևս ո՛չ շնորհակալ պիտի լինես հայ ծնվելուդ համար, ո՛չ էլ պիտի փնովես ճակատագիրդ։

388 pages, ebook

Published January 1, 2016

1 person is currently reading
14 people want to read

About the author

Vrezh Israyelyan

6 books6 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
2 (66%)
4 stars
0 (0%)
3 stars
1 (33%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
November 24, 2016
Գիրքը վերջ։ Իսրայելյանի գրական ամբողջական ժառանգությունն է, ինչքան հասկանում եմ գրքում մեկտեղված։ Տարբեր տարիների գործեր են, տարիների տարբերությունը զգացվում է։ Գրքում մի քանի ժողովածուներ են, ու ժողովածուներում իրենց շնչով, ոգով համահունչ գործեր են։ Իրոք հետաքրքիր էր հետևել իսրայելանական ամբողջ այս ընթացքին։ Ու երկու պիես էր գրքում։ Գրքում մի քանի շերտեր կգտնեք, սասունցու ծռությունից սկսած մինչև պատերազմում՝ հաշտ ու խաղաղությունում՝ անհաշտ ու ըմբոստ հերոսներ։ Ընտանիքի, կնոջ, պապի (երևի հայրական կամ մայրական՝ գուրգուրող) շունչը, տաք շունչը ամենուր է, սրան շատ չեմ անդրադառնա. պատկերացրեք մշուշ, որը պարուրում է բոլոր գործերը։ Ինձ, գոնե այս պահին, հետաքրքիր էր հերոսը, որը անհաշտ է խաղաղ տարիների հետ։ Անհաշտ է ոչ թե նրա համար, որ սիրտը պատերազմ է ուզում, չէ, անհաշտ է, որովհետև սա իր ուզած խաղաղությունը չէ, պատերազմը հաղթած հերոսը ամեն քայլում իր բերած խաղաղ տարիները չի «հասկանում»։ Ու ներքին, հոգեբանական չափազանց նուրբ, ընգրկուն, բազմաշերտ կոնֆլիկտ է սա։ Ու շարադրանքը, որը արտահայտում է այս ամենը։ Թախիծ կա սրա հետ մեկտեղ. չեմ ասի չստացված տարիների, բայց ափսոսանքի թախիծ երևի՝ տեսնես ինչի համար էր այս ամենը, միթե սրա համար էր։ Չգիտեմ, Իսրայելյանի գործերը երևի պիտի մի շարքում Վանոյի, Վազգենի ու Խեչոյանի գործերի հետ նայել, այս ամենը մի ամբողջ էպոխա է, էպոխա կերտած մարդկանց գեղարվեստական ընկալում, իրնեց կերտածի գեղարվեստական ընկալումը։ Էս առումով. չկարդալ Իսրայելյան, հայրերի կյանքում կարևոր մի հատված բաց թողել է։ Էս էի ուզում ասել։ Էլեկտրոնայինը, դե գիտեք արդեն, որտեղից։
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.