«Արտագաղթած կարոտ» Էսսեների և պատմվածքների ժողովածու: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով... Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ...
Սպասելիքներս ահավոր շատ էին այս գրքից, բայց հիասթափված եմ փոքր-ինչ: Մտքերի սիրուն շարադրանք էր պարզապես ու երբեմն ինձ հարազատ ապրումներ տեսա: Ամեն դեպքում կշարունակեմ ծանոթությունս հեղինակի գործերի հետ))
Տատնվում էի 2☆ թե 3☆ դնեմ։ Կխոստովանեմ հավելվածի վերջին էջը իսկապես գեղեցիկ էր, ինչը ինձ ստիպեց չտանանվել որոշմանս մեջ։
Բայց... Հեղինակը չէր թողնում, որ ամբողջությամբ կարողանաս ապրել ու հասկանալ գրվածը և երբ արդեն ցանկանում ես հասկանալ ավարտվում է այդ հատվածը։
Կար մեկ ընդհանուր գիծ` ԿԱՐՈՏ։
Բայց... Որոշ հատվածներում ցանկանում ես ունենալ գեղեցիկ վերջաբան, քանի որ այդ հատվածը պետք էր ավարտել առանց կարոտի զգացման մասին նորից խոսելու, բայց այդտեղ այն տպավորությունն էր ստեղծվում, կարծես պարզապես ամբողջ գիրքը ցանկանաս գրել միայն վերնագրի համար և ինչ էլ գրես միևնույն պետք է կարոտով ավարտվի։
Կարելի է ասել այս գիրքը այն գրքերի դասին էր պատկանում երբ վերնագրի շուրջ հավաքում ես քո մտքերը, երբ վերցնում ես մեկ բառ կամ բառակապակցություն և սկսում շարունակ նույն իմաստով խոսել պարզապես նախադասություններում բառերի տեղը փոխած։
Ինձ դուր եկավ դասավորվածությունը երբ կարդում ես սկիզբը հետո մինչ ավարտը զգացողությունների տարափով ես պատվում
Բայց... Դուր չեկավ, որպես գրքի թեմատիկ գիծ վերջաբանի նման ընտրությունը։
Ով ինչպես նշեցի շատ գեղեցիկ էր հավելվածի հատվածի վերջին էջը տարբերվող էր` խոսուն և եթե հերթականությամբ ասեմ ապա 1☆ Հեղինակի գրելու բառային ոճաբանության համար 2☆ Առանձնացված հատվածներ ունեմ որոնք իսկապես գեղեցիկ էին 3☆ Հաստատապես միայն վերջին էջի համար
something was off about these stories or compositions to be exact. some of them were good, some of them were awful. some of them i haven't even read till the end.