Երևանյան հիպիներ` սեքս, թմրանյութեր, ազատություն… Վեպը ժամանակների սահմանին հայտնված մարդկանց մասին է: Սահման, որտեղ չկան փշալարեր, սահմանապահներ, ճանապարհային նշաններ, և որտեղ սահմանախախտման արարքը զրկված է վեհությունից: Արվեստագետն այլևս սովորական մարդ է` թերևս միայն դրանով տարբրվող արտառոցների հասարակությունից:
Վերջաբանը անորոշ էր, կարդալու ընթացքում հա սպասում էի, որ վերջում կլինի մի բացահայտում, մի բան, որը կզարմացնի, բայց էդպես էլ չեղավ։ Խանջյանի գրքերից դեռ ինձ համար ամենալավագույնը մնում ա Հիվանդանոցը։
Չէ, Խանջյանի «լավագույն գործ» չես անվանի, բայց հայ ժամանակակից գրականության չափանիշներով, ինչպես միշտ, հոյակապ: Իհարկե խորհուրդ եմ տալիս, մանավանդ եթե սովետի վերջերի սերունդ եք ու հասկանում եք՝ ինչ է նշանակում հիփփի, բիթլզ, արվեստանոց, ջինս, սեքս...
Էս էլ մի ուրիշ տարիքի ու տարերքի Խանջյան է։ Կյանքն ու ինքը իրար հետ զուգահեռ են ապրում, բայց նույն ափսեի մեջ են եփվում, չեն հաշտվում, հարմարվում են, չեն հանձնվում անտարբեր են իրար հանդեպ, չեն զղջում, հուսահատ բղավում են երբեմն։ Կյանքն է ու Խանջյանը կողքին, իրար շատ են սազում։ Ձյաձը ամեն անգամ գալիս, լրացնում է մի կարևոր բան, որ անուն չունի, ձև չունի, գալիս է ժամանակին, երկար ու կիսաձայն մենախոսում է, խորամանկ հայացքով զննում՝ հը, կպա՞վ խոսքը, վառեց, չէ՞, ոնց չէ, թո՞ւյլ էր, կողքո՞վ անցավ, պատահում է, հաջորդը կկպնի ու մի հարվածով կքանդի... Խանջյանն է՝ ինքը մեր օրերի դասականն է։
Անկեղծ ասած փորձում էի մաքսիմալ շուտ ավարտել գիրքը, որովհետեւ իրանից եկող էներգիան ահավոր բացասական էր։ 1ը փոխարեն 3 աստղ զուտ էն պատճառով, որ Խանջյանի գրելաոճը շատ հարազատ ա դարձել։ Անհեթեթություն էր, կներեք :/