Jump to ratings and reviews
Rate this book

Մայրենիք #1

Մայրենիք դրոշ

Rate this book
«Մայրենիք» եռագրության առաջին վեպը՝ «Դրոշը», գրված է հրապարակախոսության, կինոսցենարի, պոետիկ արձակի համադրության սկզբունքով: Հայաստանի ազգային խորհրդանիշների վերաիմաստավորման միջոցով հեղինակը գեղարվեստականորեն ներկայացնում է ներկայիս հայկական իրականությունը և այդ իրականության պայմաններում երջանկություն որոնող սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին: Գլխավոր հերոսները երեք երիտասարդ են, որոնցից մեկը գիշերային ակումբում երգող, հայրական տնից վտարված տրանսվեստիտ է , իսկ մյուս երկուսը՝ սիրող զույգ: Երբ երեքից մեկը բանակից չի վերադառնում, մյուսները կանգնում են շրջադարձային որոշման առաջ. գնա՞լ, թե՞ մնալ Հայաստանում:

192 pages, Hardcover

First published April 13, 2015

72 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
34 (50%)
4 stars
26 (38%)
3 stars
7 (10%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 16 of 16 reviews
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews46 followers
November 20, 2020
Եթե կարդացել եք Կիկոսի վերադարձը ապա ինչ-որ առումով կզգաք պատումի շնչի նմանություն։ Իրականությունը, շրջապատը, իրադարձությունները, անցյալը, շրջապատը, շրջապատի ընկալումները իմաստավորելու, ներկայացնելու ու էդ ամեն ինչը գեղարվեստականացնելու փորձ է Արմենի այս վեպը։ Այն, եռագրության առաջին հատվածն է։ Էլի եմ գրել, մի փոքր դժվար է սկսվում։ Կան գրքեր, պիտի վարժվես ով ով է, ինչն ինչոց է. բայց հենց վարժվում ես, այսինքն հենց հայտնվում ես նրանց իրականության մեջ, գնաաաաա՜ց արդեն։ Գրքում երկու շերտ է, գեղարվեստական պատում, ու դրան զուգահեռ, բայց հաջորդական փուլերով ընթացող հրապարակախոսություն, որը շերտի պես նստում է գեղարվեստականի վրա։ Տեղ-տեղ, եթե ֆիլմ լիներ, կասեի բաց տեսարաններով, հումորով, իրավիճակի աբսուրդով։ Եթե կարճ՝ ես երկրորդ ու երրորդ մասերին եմ սպասում։ Առաջին մասի վերջում «արմագեդոն»է, ու եթե իրական պատկերների դա վերածեք... շքեղ։))
Էլեկտրոնային գիրքն էլ կա։))
Profile Image for Dató.
149 reviews26 followers
December 22, 2020
Հեղինակի յուրօրինակ ոճին ծանոթացել էի դեռևս «Երևան» ամսագրում տպագրված «Նամակ վարդագույն ընկերոջդ» պատմվածքից։ Հիշում եմ՝ նույնիսկ օրագրում էի ամբողջովին արտագրել (հազար ներողություն հեղ․ իրավունքը խախտելու համար

Հիմա դժվարանում եմ նորմալ գրախոսություն գրել, որովհետև դեռ տպավորության տակ եմ։ Բայց շա՜տ սիրուն ոճով, սիրուն համեմատություններով ու փոխաբերություններով էր գրված․ ես դժվար մտածեի, որ կարելի է այդ թեմայով այսպիսի սիրուն համեմատություններով գրել։

PS. Ինձ շա՜տ հետաքրքիր կլինի նաև բանակում ծառայածների կարծիքը կարդալ։
Profile Image for Samson Martirosyan.
110 reviews8 followers
June 2, 2015
Անկեղծ ասած դժվարանում եմ հոդաբաշխ ռեվյու գրել։ Շատ եմ տպավորված։ Նման դեպքերում միշտ չի ստացվում ասելիքս ու զգացմունքներս 100 տոկոսով փոխանցել։

Գիրքը երկխոսություն էր ընթերցողի հետ, երկխոսություն ՀՀում տիրող իրականության մասին, արդարության կամ դրա բացակայության, հավասարության կամ դրա գոյություն չունենալու, ներքին քաղաքականության, սոցիալական իրավիճակի, բանակի, մեր, իմ ու քո մասին։ Հազարավոր մարդկանց մասին է, հազարավոր ընկերների ու ընտանիքների, որոնք այստեղ են, մեր կողքին, գուցե հենց մեր ընտանիքում կամ շենքի կողքի մուտքում, դասարանում, կուրսում, աշխատանքային կոլեկտիվում, մառշուտկաներում, այգիներում, ամեն տեղ...

Շատ եմ հավանել, հուզվելու աստիճան պահեր կային իմ համար։ Բացի երկխոսությունից սա նաև կոչ էր։ Միավորվելու, պայքարի դուրս գալու ու պառադիգմաներ փոխելու, ռեվոլյուցիա անելու կոչ էր։ Մեզ միավորվել է պետք, հանուն ինքներս մեզ, հանուն մեր ապագայի, ներկայի ու անցյալում տեղի գտած անարդարությունների հետ կապված բարդույթները հաղթահարելու։ Կիսափակ աչքերս բացեց, ասեց էն ինչ ինքս գիտեի, տեսնում էի ու զգում էի, բայց պաշտպանական ռեֆլեքսների ու արդարությունը չտեսնելուց, քամու հետ կռիվ տալուց գերհոգնած լինելու պատճառով շատ հմտորեն չէի նկատում, աչք փակում, մոռանում, շեղվում... Իմ համար շատ արդիական էր նաև այն պատճառով, որ հիմա բանակ գնալ չգնալու եզրին եմ կանգնած։

Կարևոր մի հարց բարձրացնող գիրք է՝ ու՞մ շարքերում կլինի ընթերցողը, սևի թե ծիածանի, թե ընդանրապես ոչ մի շարքերում չի լինի ու կմնա անտարբեր, համակերպվող... Ես ինքս գիտեմ որ շարքերում հպարտ կանգնած կլինեմ։ Ուրախ եմ նաև որ հեղինակի հետ անձամբ ծանոթ եմ։

Դ!եմ եմ պարտադիրի արժեքներին։
Profile Image for մարիօ.
65 reviews13 followers
June 6, 2015
Էս Արմեն Օհանյանն ինչ դեմք ա բայց, դեռ Կիկոսի վերադարձից էի համոզվել, որ գրելու յուրահատուկ ոճ ունի, իզուր չի, որ իր գրքերը միշտ ահագին աղմուկ են հանում ու կարդացվում են։ Մինչև կարդալս լրիվ այլ բան էի պատկերացնում, բայց հենց գրքի սկզբից համոզվեցի, որ հաճելիորեն զարմանալու եմ։ Լավն էր, համեմատած էն ամենի հետ ինչ ես կարդացել եմ հայ գրականությունից ահագին առաջընթաց գործ էր, մենակ թե ներվայանացնող է մի տեսակ անընդհատ բանակի մասին կարդալը, թվում է, թե ուրիշ գրելու բան չկա, կարծեմ մի անգամ էլ եմ բողոքել էս առումով, բայց նույն թեմատիկայով ինչքա՞ն կարելի է գրել, հասկացանք վայ։ Մեր երկրում էնքա՜ն գրելու բան կա, որ զարմանում եմ, թե ինչի են բոլոր խելքին մոտ գրողները շեշտերը դնում մենակ էդ բանակի վրա։ Հա, բացի սրանից ամեն ինչ լավն էր, էն մթնանցում, խաչանցում, կտրանցումները ամենահավեսն էին ու ամենաբոցը 2 շատ կարևոր բաղադրիչների միավորումն էր, երբեք չէի մտածի, որ հայրենիքի մասին կարելի է նաև էս ձևով գրել, հետաքրքիր միտք էր։
Հա՜, լավ հիշեցի, որ հանկարծ կարդալ ուզենաք, էդ ձեր կարծրատիպ–մարծրատիպերը պատուհանից դուրս կշպրտեք, նոր կսկսեք կարդալ ։))
97 reviews9 followers
August 19, 2018
կարդալու ընթացքում ասելիք ա կուտակուում, անընդհատ, բայց երբ աւարտեցի հասկացայ, որ ինչ էլ ասեմ կիսատ ա մնալու
Profile Image for Varduhi Hovhannisyan.
143 reviews6 followers
December 1, 2020
Առաջին անգամ էի Արմեն Հայաստանցի կարդում։ Գրքի շապիկից ու վերնագրից ուրիշ բան էի սպասում, բայց հաճելիորեն զարմացած եմ։ Չգիտեմ եթե 3 ամիս առաջ կարդայի ինչպես կընկալեի, բայց հիմա հաստատ լրիվ ուրիշ կողմից եմ նայում։ Յուրահատուկ ոճով է գրված, ծեծված թեման նոր շնչով է ներկայացված։ Բանակին քննադատելը միշտ տաբու է եղել ու շատ հետաքրքիր ձևով հեղինակը կոտրել է այդ տաբուն։
Ուրեմն սկզբում կարդացի գրքի րեվյուները, որոշեցի, որ մոտակա ժամանակներս կկարդամ։ Հետո ֆբ֊ում սըրչ արեցի 《Մայրենիք》բառը ու հենց էդ պահին որոշեցի սկսեմ գիրքը։ Մի կին գիրքը ներկայացրել էր որպես ջհուդ սորոսականների կողմից պատվեր ու դրա համար գլխավոր փաստարկը սա էր՝ մայրենիք չի, հայրենիք է ։Դ



«Հայկական տարածքը» լղոզվում է «պետական սահման» և «հայկական հողեր» հասկացությունների անհամաչափությունից: Էս իրողությունը բացում է առաջ նայողի ազգային ինքնաճանաչողության մտահորիզոնը, իսկ հետադեմի առաջ փակում ապագայի հեռանկարը, կորուսյալ դրախտի վերածում պետական սահմաններից անդին մնացած լեռնաշխարհի մեծագույն մասը, իսկ որ ամենացավալին է` եղածն աչքին դարձնում մի բուռ հող:
Profile Image for Areg Every.
32 reviews6 followers
September 20, 2016
Ժամանակակից հայերեն գրականություն դեռ չէի կարդացել։ Թվացյալ փոքր այս գիրքը իր մեջ պարունակում էր ահռելի ուժ ու ասելիք։

Ըստ իս լավ գիրքը կարողանում է դիպչել հոգուն, որի արդյունքում մտորում ենք, հուզվում, վերանայում մեր արժեքները։ Լավ գիրքը կարող է արթնացնել, ուսուցանել ու նոր տեսնակյուն առաջարկել հին կարծրացած աշխարհայացին։ Լավ գիրքը կարող է կոչ անել, միավորել ու լուսավորել այն մութ անկյունները մեր հոգիների, որոնց նախընտրում ենք անտեսել։ Լավ գիրքը ուժեղացնում է, հույս է տալիս ու ուժ քայլել առաջ, ծառայելով օրինակ մեր մտերիմների համար, և ոչ միայն։

Այս գիրքը լավն էր։

Հուզված եմ ու ոգևորված։ Շնորհակալ եմ հեղինակին։ Մաղթում եմ նրան նորանոր հաջողություններ, պայծառ գրքեր ու միշտ հստակ ասելիք, ինչպիսին որ այս գործն էր։

Դ!եմ եմ պարտադիրին՝ լինի դա ընթերցանություն թե զինծառայություն։ (Արմեն Հայաստանցի)
Profile Image for Aram Amirbekian.
1 review1 follower
February 13, 2017
Իմ համար իրոք կարևոր էր էս գիրքը թե որպես հայաստանցի, թե որպես մարդ:
1 review
June 9, 2016
Գիրքը նրբորեն և շատ տպավորիչ նկարագրում է հասարակության մի մասի կյանքը ներկայիս հայ իրականության մեջ։ Գրքի շնորհիվ սկսում ես տեսնել այն, ինչը թվում էր հեռու աշխարհ, սկսում ես ավելի լավ պատկերացնել առկա խնդիրներն ու հասկանում, թե որքան խոցելի է հասարակության այդ մասը։
Մեջբերումները սահմանադրությունից, հասարակաքաղաքական վերլուծությունները, պատկերավոր անցումները մի միջավայրից մյուսը, ստեղծում են իրական պատկերներ, շարժումներ, ձայներ։ Կարդալուց թվում է, թե ամբողջ գրվածը վերցված է իրական կյանքից, և միայն վերջում թվում է թե հեղինակը ճախրում է երկինք, որտեղ իրական ազատությունն է։
Profile Image for Ruby Rue.
145 reviews17 followers
April 16, 2015
Դատելով գրքի վերնագրից և հեղինակի ֆեյսբուքյան էջի նկարներից, շատ ուրիշ բան էի սպասում` «ռազմահայրենասիրական», ազգայնական ստանդարտ մի բան: Բայց բարեբախտաբար գիրքը ոչ միայն այդպիսին չէր, այլև ահագին հետաքրքիր էր` թե՛ կառուցվածքով, թե՛ սյուժեով:

Հրապարակախոսական մասերում տեսականորեն բավականին հետաքրքիր հարցեր էր հեղինակը քննարկում, սյուժեն էլ վատիկը չէր:
Profile Image for Garik.
38 reviews4 followers
April 27, 2021
ամեն դեպքում գիրքը պետք չէր բանակում կարդալ, որովհետև անբացատրելի ցավ ես զգում։ ու էդ ցավը զգացի հատկապես ես։

հեղինակը երևի ծառայել ա, որովհետև լավ էր տիրապետում բանակային գաղջ առօրյային ու լեքսիկոնին։ բանակում կարդալ բանակի և հայրենիքի մասին էսքան դիպուկ գործ, անսպասելի էր։ վերջին նախադասությունից մի քիչ նեղվել եմ, բայց սիրտս չլցվեց։ հիմա որ մտածում եմ, հասկանում եմ, որ իմ ընտրությունների և/կամ անձնազոհության պատճառով եմ այնտեղ, ուր կամ։

միանշանակ կարդացեք գիրքը։ ես ՄԱՄ-ին շատ հավանեցի։ հա, ու սիրտս կիլիկիա գարեջուր ուզեց հենց նոր։
Profile Image for Anna Gevorgyan.
17 reviews9 followers
April 21, 2015
Բացում եմ գիրքը․ բայց գիրքը գիրք չի՝ մոնիտոր ա․․․․մոնիտորից ինձ ողջունում ա ինչ-որ կերպար, ասում, որ "գիտի որ կամ ու շունչ եմ տալիս իրեն, թեև անունս չգիտի"․․․․ Մոնիտորը հարազատ է դառնում․․․․․ ուզում եմ անունս ասել հենց սկզբից, բայց "կերպարը" շարունակում է խոսել, դադար չկա, որ այն օգտագործեմ ու պատասխանեմ իրեն․․․․ "Կերպարը" խոսում է գրավիչ ու սիրուն հայերենով, մտքերը խորն են, բայց պարզ ու ընթեռնելի․․․․ Հանկարծակի մոնիտորին մի պատուհան էլ է հայտնվում ու այդ պատուհանից ինձ ողջունում են երևանյան լեզվին հատուկ կրճատ անուններով մարդիկ, իսկ պատուհանի վերևում "վերնագրեր" են, որոնց կարդալիս մտածում եմ սովորականից մի քիչ ավելի երկար․․․․․փորձում եմ հասկանալ իմաստները՝ առաջին, երկրորդ, թաքնված․․․․Էս վերնագրերի բառերն ու դրանց ընտրությունն ու դրանց դիպուկությունն ու դրանց խորիմաստությունը ինձ Նաբոկովի ոճն են հիշեցնում․․․․․ Պատուհանից ինձ նայող մարդկանց դիտում եմ կլանված ու զարմացած՝ նրանց "ցույց տվողը" համարձակ է շատ, սովորաբար նրանց "ցույց չեն տալիս", չեն փորձում նրանց հասկանալ, նրանց մասին միայն "կատակներ են անում", նրանց հեգնում են․․․․․ Իսկ էս մոնիտորին նրանք երազանքներ ունեն, սիրտ ու հոգի ունեն ու սիրել գիտեն․․․․․ մոնիտորը մի անգամ էլ է "բազմատվում"․․․․ Էս անգամ "փիլիսոփայում է" ինչ-որ կերպար․․․Բայց ինչպե՜ս է փիլիսոփայում․․․․ ամեն խոսքը ազդու ու դիպուկ ու խորը ու սթափեցնող․․․․․․ մոնիտորը քառատված է կամ "բազմատված"․․․․ու գույներ կան մոնիտորին՝ ծանոթ գույներ․․․․բայց գույների երանգները "անծանոթ են" ու "օտար"․․․․ մեր գույներն են, բայց այն գույները, որոնց մենք չենք ուզում նկատել, որոնց տեսնելիս մեզ "դալտոնիկ" ենք ձևացնում․․․․․․ Մոնիտորից պոկվելը դժվար էր, ցույց տվածը դաժան էր, ցույց տված գույների վրա սև շղարշ կար, բայց իրական էր ու սթափեցնող․․․․․․
Profile Image for Եվա.
19 reviews
February 9, 2024
Կարդացի երկու ժամում` միանգամից, մի ումպով: Ինքնատիպ գիրք է` հետաքրքիր է թե լեզուն, թե կառուցվածքը, թե պատմությունը կառուցելու և բառը ճիշտ տեղում օգտագործելու տաղանդը: Ավելորդ ոչինչ չկա , ու դրա համար միտքդ արթուն պիտի պահես` ընկալելու ամբողջը:"Դրոշը" չափը չի անցնում. տանում է անդունդի եզրով, բայց ոչ մի տեղ վայր չի գցում:Սիրում եմ սիմվոլներով լցված գրքեր` դրանք մտածելու, բացահայտելու հորիզոններ են տալիս,այս առումով "Մայրենիքը" տեղով մեկ բացահայտում է: Իսկ համաձայն եք հեղինակի հետ, թե չէ` արդեն ճաշակի ու գիտակցության խնդիր է:
Գիրքը կարդալիս ակամա մտածում ես հայերենի սահմանների, ավելի ճիշտ` անսահմանության մասին, ու եզրահանգում, որ գիրքը, և ընդհանրապես, հայերենից թարգմանելն անիմաստ է ու հնարավոր չէ: Իսկ ինձ համար հայի բնորոշիչը հայերենն է, հայերեն մտածելը:
Անհամբեր կսպասեմ շարունակությանը:
Հ.Գ. Գրքից մի երկու հյութեղ նախադասություն.

-Պետական սահմաններից անդին բնակվող հայերի ճնշող մեծամասնությունը ենթագիտակցաբար սիրում կամ ատում է հայրենիքը, ինչպես Կարմիր գլխարկն իր հիվանդ տատիկին, որին պետք է կարկանդակ հասցնել:
- Դու կաս ու ինձ շունչ ես տալիս, իսկ ես չգիտեմ անգամ անունդ: Եթե դիմացինիդ հետ համակարծիք չես, բայց պատրաստ ես քեզ զոհել, որ նրա կարծիքն ազատորեն արտահայտվի, ուրեմն անունդ նվիրական է ինձ համար:

Արժե կարդալ գոնե միայն մտածելու և վերաիմաստավորելու համար:
Profile Image for Gianni WhiteBeard.
141 reviews
October 20, 2015
Գիրքի 5-րդ էջին ուզում էի մի կողմ դնեմ ու էլ չվերադառնալ: Ուզում էի հասկանալ ինչ է, ով է, ինչու է: Մտածում էի՝ կարո՞ղ ա անիմաստ տեղը մի 150 էջ կարդամ: Բայց շարունակեցի...
Մի նիստով և մի շունչով կարդացի այն: Հեղինակի ոճը՝ տարբեր, նյութը՝ բոլորիս հետաքրքրող, իսկ իր մտորումները ՀՀ-ի սահմանադրության որոշ կետերի շուրջ, առավել ևս ժողովուրդի ընկալումը այդ կետերի բավական լուրջ էին:
Ինձ շատ չի հետաքրքրում հոմոների կյանքը, ավելի ճիշտն ասած՝ ինձնից հեռու ինչ ուզում են ոնց ուզում են թող ապրեն, բայց որ հասնի այն աստիճանի որ Հայաստանում 2 բևեռ կազմվեն՝ սևերն ու ծիածանագույն-ները, այ այնտեղ եմ տեսնում ես մեր կործանումը...
Բանակի ներսում նկարագրված տիրող իրավիճակը մինչև 2012թ դիպուկ եր՝ կարծում եմ: Երևի ինչ որ բան փոխված պետք է լինի այս 3 տարվա ընթացքին, կամ ել ՊՆ-ում լավ քողարկելու մեթոդ են գտել արդեն:
Հակիրճ եթե ասելու լինեմ, գրելու ոճը լավն եր, բայց վերջավորությունը իմ համար մի քիչ՝ չգիտեմ:
Profile Image for Narek.
1 review2 followers
February 7, 2017
Շատ էպիկ գիրք էր ու գրողի ոճն էլ շատ հավանեցի։ Գրքի մեջ՝ լուսանցում, վերջանցում ու մյուս անցումները շատ սիրուն էր։
1 review
June 25, 2021
Էն բոլոր խնդիրները, որ հուզում են ինձ, որոնց շուրջ երկար ժամանակ քննարկումների ու բանավեճերի եմ մասնակցել, էդ բոլոր հարցերը ու խնդիրները գրքում հերթականությամբ շարված են, ու լուծումները շատ աբստրակտ են.
Իրականությունն ա, մեր շուրջը ապրող ընկերների ու ծանոթների մասին...
/Հայաստանցու գրական ոճը լրիվ отвал мозга, շատ սիրեցի^^
Displaying 1 - 16 of 16 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.