Jump to ratings and reviews
Rate this book

Չհաս է

Rate this book
Մուրացանի այս վեպը պատկերում է 19-րդ դարի վերջի հայ իրականությունը (Թիֆլիս, Շուշի): Ստեղծագործության կենտրոնում վաճառական Թովմաս Մարալյանն է, ում կյանքի միակ նպատակը հարստանալն ու հասարակական դիրքի հասնելն է: Թեման նյութապաշտության և մարդկային անկեղծ զգացմունքների բախումն է. հեղինակը քննում է, թե ինչպես է փողի մոլուցքը կործանում մարդու հոգին՝ ստիպելով ամեն ինչ, նույնիսկ հարազատների ճակատագիրը, վերածել սառը հաշվարկի:

ebook

First published January 1, 1886

Loading...
Loading...

About the author

Մուրացան

22 books2 followers
Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Շուշի քաղաքում։ Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով։ Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ։ Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է երեք տարի։ Շուտով մեծ դժբախտություն է վրա հասնում. մահանում է հայրը, ընտանիքը ընկնում է կարիքի մեջ։ Մայրը ամեն ինչ անում է, որ որդին շարունակի ուսումը։ Տասներկու տարեկան Գրիգորը մասնավոր դպրոցից տեղափոխվում է ուրիշ դպրոց, որտեղ ուսման վարձը ավելի մատչելի էր, իսկ երկու տարի հետո ընդունվում է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը, որտեղ ուսանում է վեց տարի։ Այստեղ Գրիգորը ստանում է լուրջ կրթություն. սովորում է հայոց պատմություն, հայոց լեզու, մատենագրություն, աշխարհագրություն, ֆրանսերեն ու ռուսերեն։ Դպրոցում էլ սկսում է առաջին գրական փորձերը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի հայոց լեզու և պատմություն է դասավանդում հայտնի գրագետ Խորեն Ստեփանեի մասնավոր դպրոցում։

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
0 (0%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Displaying 1 of 1 review