Մկրտիչ Արմենի (1906-1972) «Երևան» էպոպեան խորհրդահայ գրականության ամենաինքնատիպ գործերից է, որ տարբեր հանգամանքների բերումով այնքան էլ ծանոթ չէ ընթերցողական լայն շրջաններին:
He was born in Alexandropol (modern-day Gyumri) to a family of artisans, and studied at the Gerasimov Institute of Cinematography in Moscow.
He wrote novels and short stories that made him famous in his native Armenia and in the wider Soviet Union. His magnum opus is the 1935 novel Heghnar aghbyur (The Fountain of Heghnar), which was later made into a film.[citation needed] He fell out of favour with the authorities, was deported to Siberia, and later released.[when?] He published an account of camp life in 1964 and died eight years later in Yerevan.
Վա՜յ, շատ լավն էր, շատ անսովոր ու անսպասելի: Գեղարվեստական գործ է, բայց մշակութաբանական, մարդաբանական, փիլիսոփայական, հասարակագիտական լիքը հարցեր են քննվում: Իսկ երբ հասա օրիենտալիզմի մասին քննությանը գրքում, հաճույքից խենթացա ուղղակի: Շատ հավես էր տեսնել հեղինակի՝ առաջին հայացքից ոչ այնքան ակնհայտ, բայց բավականին ծանրակշիռ քննադատությունը կապիտալիզմի վերաբերյալ ու մեր արեւմտապաշտությունը: Հետաքրքիր է, որ այս ժամանակաշրջանում մեզ մոտ համարում էին, որ Արեւելքը մահանում է եւ պետք է թեքվել դեպի Արեւմուտք, վերածնվել, մինչդեռ նույն Արեւմուտքն այդ ժամանակաշրջանում հայտարարում էր Արեւմուտքի մահն ու Արեւելքից կառչելու կենսական անհրաժեշտությունը: Դիսոնանս, դիսոնանս, մարդիկ ...
Ինձ շատ դուր եկան գրքի հարցադրումները, հեղինակը գլխավոր հերոսի՝ ճարտարապետ Բուդաղյանի շուրթերով անդադար կրկնում է նույն հարցը՝ «Ո՞ւր է Արեւելքը», ու սա թվում է՝ Երեւանի հիմքում ընկած գոյաբանական ամենակարեւոր հարցն է: Գրքից հետո վերաբերմունքս Երեւանի հանդեպ փոխվեց, սկսեցի հին հարազատի նման վերաբերվել ու սիրել մի տեսակ մելանխոլիկ, նոստալգիական սիրով:
Մկրտիչ Արմենը ցույց է տալիս բազամազանություն, Երեւանի հին բնակիչներին, ազգերին, էթնիկ խմբերին, սա ուրիշ Երեւան ա ու էդտեղ Երեւանը հեչ էլ վարդագույն չէ: Սա հին Երեւանի ինքնատիպ ու գեղարվեստական քարտեզագրում է՝ համեմված հետաքրքիր մարդկային պատմություններով:
Մի խոսքով, լիքը բան կա ասելու էս գրքի մասին: Հոյակապ կլիներ, որ այն հնարավորինս հանրահռչակվեր ու միջազգային ամբիոններում քննարկվեր ու ուսումնասիրվեր օրինակ նույն օրիենտալիզմի շրջանակներում: Լրիվ արժանի գործ է այդ կոնտեքստում, որը դեռ պետք է շատ լավ ուսումնասիրվի ու պիտի գրվեն շատ գրախոսություններ, վերլուծություններ ...
Երևանի պատմական կենտրոնի խնդիրը (այսինքն կենտրոնի բացակայությունը) ինձ համար ամենացավոտ թեմաներից մեկն է։ Ես այդ մտքի հետ չեմ կարողանում համակերպվել, որ ամենասիրելի քաղաքներից մեկը, որի բնակիչներն էդքան շատ են սիրում հիշեցնել հնագույն լինելու մասին, պատմական կենտրոն չունի։
Երբեք չեմ մոռանա մի դեպքը. մի քանի տարի առաջ Վրաստանից հյուրեր ունեինք ու Երևանն իր ամբողջ գույներով ցույց տալու ցանկություն ունեի։ Երբ հարցրին՝ իսկ պատմական կենտրոնը ցույց կտա՞ս, չգիտեմ ինչու՝ միանգամից մտքիս եկավ Հանրապետության փողոցում գտնվող ու, իմ կարծիքով, Երևանի ամենագեղեցիկ ու պատմական կառույցը՝ Պարսկաստանի հյուպատոսարանի շենքը (շենքը՝ ներքևի լուսանկարում)։ Հիշում եմ, թե ինչ էնտուզիազմով էի պատմում շինության մասին, որովհետև կարծում էի, որ նմանատիպ զարդ միայն Երևանում կարող է լինել։
Էդ դեպքից մի քանի տարի հետո՝ տևական բացակայությունից հետո Թբիլիսի գնացի, ու պատկերացրեք իմ զգացողությունը, երբ Հին Թբիլիսիի նույնիսկ ամենահասարակ ու ամենամոռացված նեղլիկ փողոցներում հայտնաբերեցի նմանատիպ հարյուրավոր կառույցներ։ Ու իմ մտքում շարունակ պտտվող «Ինչո՞ւ» հարցն ուներ մի պատասխան՝ որովհետև իրենք թողել են, մենք՝ քանդել ու քանդում։ Ինչու եմ ներկա ժամանակով խոսում, որովհետև մեր աչքի առաջ, օրինակ, ոչ վաղ անցյալում՝ 2014 թվականին հողին հավասարեցվեց Աֆրիկյանների ակումբը։
Թե ուր են հիմա Աֆրիկյանների ակումբի շենքի բեկորները, կարող եք տեսնել այստեղ։ Թույլ սիրտ ունեցողները չնայեն։
Հիմա բուն գրքի մասին. գիրքը հարուստ է նախախորհրդային Երևանի անցուդարձի, ճարտարապետության, մարդկանց վարքի, ապրելակերպի, հույզերի շատ մանրամասն նկարագրություններով։ Գիրքն առաջին անգամ հրապարակվել է 1931 թվականին, բայց այնքան հետաքրքիր էր, երբ կարդում էիր, թե ինչ միջավայրում էին այն ժամանակ գտնվում Երևանի՝ այժմ հատուկենտ պահպանված պատմական մի քանի կառույցները (օրինակ՝ Կապույտ մզկիթը)։
Իսկ վերջաբանում Մկրտիչ Արմենը շատ սիրուն օրինակով ցույց է տալիս, թե ինչու այնպես ստացվեց, որ Արևելքը պարտվեց Արևմուտքին։
Երևանը քաղաք է Հրազդան գետի երկու ափին: Գետը բաժանում է քաղաքը ճիշտ երկու մասի, ինչպես վեպում ճարտարապետի կերպարն էր ֆրագմենտացված երկու մասի՝ Գուրգենի և Բուդաղյանի միջև: Եվ ինչպես քաղաքի երկու կեսերն են իրար նման, այնպես էլ Բուդաղյանն ու Գուրգենը Փարսադանյանը արտացոլում են մեկը մյուսին, ճիշտ այնպես, ինչպես լիցքերը բնության մեջ, որոնք հեռավորությունից ձգում են, մոտենալիս՝ վանում. 20 -րդ դարի առաջին կեսին Երևանը հիշեցնում էր գեղչկական մի քաղաք՝ կազմված աղքատ խրճիթներից, դատարկ փողոցներից: Թամանյանական նախագիծը նպատակ ուներ փոխելու Երևանի դեմքը, սակայն դրա գինն էր դեստրուկցիան: Այսինքն՝ քանդել ամենը և կառուցել նորից: Ճիշտ այնպես, ինչպես եղավ Քրիստոնեության մուտքը Հայաստան, որի գինն էր դրան նախորդող մշակութային ողջ ժառանգության ոչնչացումը: «Մենք վերացրինք չադրա պարտադրող պայմանները, սակայն ինչու՞ այրել չադրան» այստեղ է, որ հստակ ընգծվում է հինը ոչնչացնելու դեմ Բուդաղյանի խորը ընդվզումը: «Մեռնում է դարավոր Երևանը» և «Գիշեր, լուռ գիշեր» մոտիվներն անընդհատ կրկնվում են տեքստում՝ստեղծելով անկումային, հուսահատության դաշտը, որն ուղեկցվում է տեքստում: Ինչպես հաճախ է լինում մոդեռնիստական վեպերում, այստեղ էլ հերոսը «տեղադրված է» վնասված միջավայրում, և փորձում է պայքարել իր տեսլականի և ընկալումների համար: Մոդեռնիզմին բնորոշ մեկ այլ գործիքով հեղինակը թույլ է տալիս ընկալել գլխավոր կերպարին ոչ միայն կողմնակի նկարագրության, այլև մտքերի, գիտակցության դաշտում՝ հնարավորություն տալով ավելի խորը պատկերացնել էությունը: Այսօր էլ «Երևան» վեպը շարունակում է արդիական մնալ, քանի որ մեր քաղաքը շարունակում է կորցնել իր դեմքը՝ տարբեր բիզնեսներին ծառայող անճաշակ շենքերի կառուցման, քաղաքի սեփական ձեռագիրը չունենալու պատճառով։ Եվ իրապես՝ մեռնում է դարավոր Երևանը
Ի՞նչ, եթե Թամանյանը պահպաներ Երևանի արևելյան դիմագիծը։ Ի՞նչ, եթե մենք ունենայինք արևելյան մայրաքաղաք արևմտյան աշխարհում։ Ինչպիտի՞ Երևան չենք ճանաչում։ Արդյո՞ք մինչթամանյանական այն քաղաքն էր, որ մեզ համոզել են, թե խարխուլ խրճիթների ու հողաշեն տնակների անկանոն ու տգեղ փողոցներով բնակավայր էր։ Իսկ Նորքի խաղողի այգինե՞րը, Կոնդի՝ իրար վրա դարդարսված կոլորիտային գունեղ տնե՞րը, արևելյան բաղնիքներն ու չայխանանե՞րը։ Ի՞նչ, եթե, այնուամենայնիվ, Երևանը չհամահարթեցվեր, չդառնար սովորական քառակուսի շենքերի քառակուսի բնակարաններով կոմունիստական հերթական քաղաքը։ Թամանյանին արժանվույն մատուցելով՝ Երևանը ունի դիմագիծը, բայց կարող էր ավելի վառը լիներ։ Մկրտիչ Արմենի հրաշալի վեպը հենց Թամանյան ճարտարապետի ու մարդու անձի երկվությունն է ի ցույց դնում։ Ուրիշ Երևան ճանաչելու հրավեր է այս գիրքը։
Մկրտիչ Արմենի «Երևան» էպոպեան մեր կողմից ամենաչգանահատված ստեղծագործություններից մեկն է։ Երևանի կառուցումը փիլիսոփայական կոնտեքստում դնելով՝ հեղինակը քննում է նախկինը ոչնչացնելով նորը կառուցելու մոտեցումները։ Ամենայն հավանականությամբ թամանյանական Երևանն է փորձում քննել ու խնդիրները մատնացույց անել։
Երևի Մկրտիչ Արմենը երբեք չէր կարող պատկերացնել, որ 21-րդ դարում քաղաքացիական հասարակությունը պաշտպանելու է իր կողմից խորը քննադատության ենթարկված Երևանի ճարտարապետությունը։ Բայց, երևի, պատմական տարբեր ժամանակաշրջանում երկուսն էլ նույն դերում են՝ փորձում են պաշտպանել գոյություն ունեցողը։
Վեպը նաև հետաքրքիր է Արևելք-Արևմուտք աշխարհաքաղաքականության կոնտեքստում, և հայ ժողովրդի անվերջ փորձերը դիրքավորվել այդ երկու ճամբարներում։ Հեղինակը այդ երկու ճամբարների դիմադրությունը բերում հասցնում է ճարտարապետության ոլորտ, իհարկե առանց լուծումներ առաջարկելու։ Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակահատվածում Արևմուտքը Երևանում ավելի շատ ընկալվում էր որպես Խորհրդային Միություն:
Տպավորություն է, որ տեքստի բազմաթիվ մասերում ուղտերի քարավանի շքերթը Երևանով խորհրդանշում է Արևելքի խորը և համապարփակ ներկայությունը Երևանում, և հեղինակը չի ուզում, որ Արևմուտքի պատճառով դա ոչնչացվի։
Վեպը նաև հետաքրքիր է 1920-30-ականների Երևանը պատկերացնելու տեսանկյունից։ Տեքստից տպավորություն է, որ այդ ժամանակի Երևանը գյուղաքաղաք է, որովհետև ավելի շատ խաղողի այգիներ և կանաչ տարածքներ է նկարագրում։ Ի դեպ, նաև տպավորություն է, որ մարդիկ հիմնականում գինի են խմում (գինու մշակույթի մասով Երևա��ը վերադարձել է քսանականներ), օղի խմելու մասին միայն նշում է հյուրանոցի գաղտնի սենյակը նկարագրելուց, որից կարելի է ենթադրել, որ հյուրերն են օղի խմում։ Օղու գործարանի աշխատողի մասին դրվագ ևս կա, բայց սա արդեն մասնագետները պետք է վերլուծեն))
Բայց որ տեքստը պարտադիր է ընթերցելու համար, դա միանշանակ է ))
4 կամ 4.5 աստղ։ Ճիշտն ասած կարդալու ընթացքում մտածում էի, որ հաստատ 5 աստղ եմ դնելու. հասա էջ 169 ու դարձավ մի փոքր անհետաքրքիր։ Վերջին մի քանի էջերը փորձեցին փրկել սյուժեն ու ինչ-որ տեղ հաջողվեց, բայց արդեն տպավորություններս փչացել էին։ Վերջաբանն էլ մի փոքր դպրոցական շարադրության էր նման... «ու հոպ՝ երազից արթնացա՛»։ Բայց դե մեկ ա, մինչև էդ անտեր էջ 169 հասնելը գիրքը հավանեցի անչա՛փ։ Մկրտիչ Արմենը Երևանի պատմությանը ստիպեց նոր տեսանկյունից նայեմ,— ու շատ դուրս էկավ էդ տեսանկյունը։ Ափսոս, որ Երևանի ճարտարապետական հարստությունն ու ազգային բազմությունը էսօր չի պահպանվել։ Ինչքա՜ն հետաքրքիր էին քարավանների ու տրամվայների անցուդարձի դրվագները։ Տեղ-տեղ հուզեց, կարոտել տվեց Երևանին, ինձ համար իմ հայտնի՝ 21-րդ դարի Երևանին, իհարկե, բայց երևի ինչ-որ չափով պատմական Երևանին էլ...
Այնքան գունազարդ էր, պատկերավոր։ Մարդու երկատվածությունը։ 2 տարբեր կես, տարբեր ցանկություններ ու պատկերացումներ, բևեռներ որ մոտենում են, հեռանում, խաչվում, միահյուսվում, բայց անկարելի է, որ միանան։ Շատ լավն էր Մկրտիչ Արմենը։ Ուրախ եմ, որ մեր ծանությունը սկսվեց Երևանով🤍
Գրքում ներկայացված թեմաները ցավոք արդիական ու մտահոգիչ են, նույնիսկ, շուրջ մեկ դար անց։ Արտացոլված են ճարտարապետությամբ պատմության խոսուն վկայությությունների պահպանման դժվարին ու կարևոր ճանապարհը, հնի ու նորի մշտական պայքարը, որտեղ հաճախ հինը պարտվում է, քանի որ հայտնվում է բազմաթիվ շահերի բախման կիզակետում։
Մեծ բացահայտում էր էս գիրքը ինձ համար, լրիվ ուրիշ վեպ, որ չէի ակնկալի հայ գրողից, այն էլ` 1930-ական թվականներին: Ուրիշ Երևան կա էս գրքում, որի մեջ թույլ նշմարվում ա էսօրվա Երևանը, բայց էն ցավը, որ գլխավոր հերոսի բերանով Մկրտիչ Արմենն արտահայատում ա Երևանի փոխվելու մասին, շաատ արդիական ա, շատ մերօրյա:
Ամենամեծ զարմանքը էս վեպում օրիենտալիզմ տերմինի կիրառումն էր: Էդվարդ Սայիդի միջոցով էս տերմինը աշխարհին հայտնի ա դարձել 1970-ականներին, բայց Մկրտիչ Արմենը էդ արել ա 1927-1931թթ.: Ու ոչ միայն տերմինի կիրառություն կա, այլ նաև սուր հակադրություն արևելքի ու արևմուտքի միջև` վեպի երկու գլխավոր ճարտարապետների կերպարների տեսքով:
Շատ-շատ շերտեր կան էս վեպում, տարբեր թեմաներ, որ քննարկվում են վեպի գլխավոր ուղղությանը զուգահեռ: Ու ամենակարևորը` շատ լավ վերջաբան:
Ժամանակի խաչմերուկում հայտնված ընթերցողը ձեռքն է վերցնում «լուսանցքում մնացած» այս վեպը ու վերապրում կառուցումը, «Հաղթանակը, «Արևելքը», պարտությունը: Ի՞նչ է «Արևելքը», ի՞նչ զառանցանք էր «Երևանը», ում նախագիծն էր այն։ Վեպը բազմաթիվ փոփոխություններով, շտկումներով ու ուղղումներով է մեզ հասել, բայց մի բան անքակտելի է. հերոսի՝ Արշակի, երկվությունը, հավերժական պայքարը արևելքի և արևմուտքի, Սառայի, Մարուսի և Ասմարի… Երկար գրելն անիմաստ է, մեր այսօրվա ունեցած Երևանը չկա այս վեպում, բացի Կոնդից, կապույտ մզկիթից, որը ժամանակի տարբեր կտորներում կա՝ կմնա։ Կարդացեք, ուժեղ վեպ է։
հետաքրքիր էր, յաճախ անսպասելի կերպով էին իրադարձութիւնները զարգանում, բայց թէկուզ էդ անսպասելիութիւնների յաճախակի կրկնուելը ձանձրացնում էր։ ու յատկապէս սկզբնական մասերը կարդալիս մտածում էի, որ երեւի յատուկ հետաքրքրութիւն չունեցող ընթերցողի համար գիրքը ձանձրալի լինի։ գեղարուեստական կողմը, զարգացումներն ինձ անհետաքրքիր էին, հիմնական պատճառը գիրքն ընտրելու ու կարդալու՝ա արեւելեան երեւանին ծանօթանալն էր, ու ես չգիտեմ այլ գործ, որն այսքան մանրամասնօրէն ներկայացնում ա նախաթամանեական երեւանը՝ ճարտարապետութիւնը, կենցաղը։ ու այլ հայեացքով ա նայում։