Անհեթեթը մեզ կլանած մեդիա իրականությանը տրամաբանված և փաստարկված անհատական արձագանքն է: Իմաստները իրար կողք և իրար մեջ ներդնելով անիմաստության հեռարձակումը՝ մեկնաբանման և պարզաբանման միջոցով տարածվում է: Լինել ծայրահեղ անհեթեթ, միաժամանակ ծայրահեղ խոցելի և ճկուն՝ չբռնվել:
Գեմաֆին Գասպարյանի առաջին գիրքը կարելի է համարել իր գրական եւ քաղաքական հաւատամքը տարբեր գլուխներ ունի կը սկսի՝ -Հայաստան(ով) (սոցիալական քաղաքականութիւն)
«ուր ջրերն հանքային և ջրերն հանքերի՝ իրար են խառնվում։
ընտանիք է պահում գյուղացին - բանվորը, ընտանիք է պահում հանքարդյունահանողը, մի խանգարիր:»
«մեռելոցների և եկեղեցիների շոշափելի արքայությունը լղոզում է հայ-հայ է ծնվող իմ ինքնությունը»
(արտագաղթ)
«ծերունին կնոջ գերեզմանի քարը քաշեց, դաջեց նկարը իր ձախ անկյունում որդին խոպան մնաց»
«հինգ-հազար-դրամ ընտրությունը անցավ, միտինգն էլ անցավ, հինգ-հազար-դրամ բողոքի ցույցն էլ՝ հինգ-հազար-դրամ, չկառուցվեց։»
այլ բաժին մը՝ - փոքր կենտրոն 365 բառերու փսխունք է, հասկնալի անհեթեթութիւն (Ջեքըքիչ սառույցով)
քաղաքական երգիծանք, political satire remix and rap DJ-ական խառնուրդ երգի եւ Սերժ Սարգիսյանի
(դիպուկ)
խենթ ես դու մի լուսե
անես, ի՞նչ անես, որ ինչ անես, խանգարում ես, որ ի՞նչ անես, մեր տոնը խանգարում ես
դու նորից եկել ես ինչ անեմ քեզ սիրե՞մ, քեզ սիրեմ, քեզ սիրե՞մ, ինչ անեմ
Գրքոյկ է արագ կարդացուող։ Շատ Յաջող եւ անյաջող բաժիններով։ Կը սպասեմ իր յաջորդ գրքին, նախարարութեան տեղակալի փորձի ազդեցութեանը իր գրականութեան վրայ ( ի՞նչ եղաւ Ամուլսարը, ինքնապարգևատրումները ու անանկ բաներ):
կսպանե՞ս երեխա իսկ եթե սպանելով փրկես տասը մեծահասակ իսկ եթե տասը երեխա փրկես իսկ եթե հարյուրին փրկես իսկ եթե հազարին կսպանե՞ս երեխա իսկ եթե սպանելով եղբորդ փրկես իսկ հենց քո երեխային փրկելու համար կսպանե՞ս երեխա
Կարդացի միայն էլեկտրոնայինը պատրաստելու ընթացքում, չնայած տպագիրը ունեի։ Հավես էր, ինչ ասեմ։ Էլեկտրոնայինի վերջում գրախոսական կա, սկզբում դա կարդացեք, հետո նոր գիրքը։ Կօգնի շատ հասկանալու, թե իրականում ինչ նկատի ուներ հեղինակը, բառախաղերը հասկանալու։ Մի խոսքով, էլեկտրոնայինը, գիտեք որտեղ փնտրել։