Բեյրութում ապրող մի ուսուցիչ, պատահաբար, դոլարներով լեցուն մի ճամպրուկ է գտնում: Համեստ, բայց արդար աշխատավարձով ապրող երիտասարդը մի ակնթարթում դաոնումէԷ պատկառելի կարողության տեր: Թվում է, թե փայլուն ու ապահով մի ապագա է սպասվում նրան, վայելքներ ու հաճելի ճամփորդություններ, սակայն ճակատագիրը կարծես դառը կատակ է խաղում նրա գլխին: Դրամն իր հետ արյուն է բերում, տանջալից ապրումներ, անհանգիստ կյանք, խելագարության հասնող կասկածամտություն և այլն: Այնուհանդերձ, հերոսը քաջություն է գտնում դուրս գալու մեղքի այդ կախարդական շրջանակից և... Վահե ֊Քաչայի այս վեպը նկարագրում Է 50-ականների Բեյրութը, սակայն, եթե կատարենք աշխարհագրության, բնանկարի, անձնանունների և տեղանունների որոշ փոփոխություններ, ապա հանգիստ կկարողանանք ասել, որ դեպքերը տեղի են ունենում այսօրվա Հյաստանում. դրամի միևնույն պաշտամունքը, ամեն գնով հարստանալու վայրենի մոլուցքը, բարոյական բոլոր օրենքների ոտնահարումը, մարդու և մարդկայինի տևական արժեզրկումը...
Վահե Քաչա (Խաչատրյան) (Vahe Katcha, 1928, ապրիլի 1, Դամասկոս – 2003, հունվարի 14, Փարիզ), ֆրանսագիր հայ արձակագիր։
Սկզբնական կրթությունն ստացել է Բեյրութում։ 1945-ին մեկնել է Փարիզ, երեք տարի հետևել կինոռեժիսուրայի դասընթացների։ Եղել է «Սուար դը Բեյրութի» թղթակիցը։
Հեղինակ է «Կիրակի օրվանից մնացած ծխուկներ» (1953), «Ակն ընդ ական» (1955, հայերեն հրատարակվել է՝ 1956, Ռիվարոլի մրցանակ՝ 1957), «Կարթ» (1957, հայերեն հրատարակվել է՝ 1958), «Սեղմված բռունցքներ» (1958), «Արարչի ութերորդ օրը» (1960, հայերեն հրատարակվել է՝ «Գրական թերթ», 1965, թիվ 40-43), «Գիշատիչների խնջույքը» (1960, հայերեն հրատարակվել է՝ «Գրական թերթ», 1967, թիվ 41, 49-52, 1968, թիվ 1-2), «Գավազան» (1963, հայ. հրտ.՝ «Գարուն», 1970, թիվ 7-8), «Կապիկների նավը» (1966), «Հրեայի մահը» (1968), «Մի մարդ ընկավ փողոցում» (1975, հայերեն հրատարակվել է՝ «Փողոցին մէջ ինկած է մարդ մը», «Աշխարհ», 1977), «Աղմուկ, որ լսվում էր» (1979) և այլ վեպերի ու վիպակների։ «Մի դաշույն այս պարտեզի մեջ» (1981, հայերեն հրատարակվել է՝ 1999) վեպում պատկերված է Արևմտյան Հայաստանի իրականությունը, պոլսահայության կյանքը՝ համիդյան կոտորածներից մինչև Մեծ եղեռնը։
Քաչան զբաղվել է նաև լրագրությամբ, գրել սցենարներ։ 1962-ին «Խղճահարություն չկա կույրերի հանդեպ» և «Քաղցկեղավորները» ռեպորտաժների համար ստացել է մամուլի Պելման մրցանակ։
Քաչայի որոշ ստեղծագործություններ էկրանացվել են («Լողի ուսուցիչը», «Գալիա», «Ուզածիդ չափ», «Ակն ընդ ական», «Հրեայի մահը» և այլն)։