Jump to ratings and reviews
Rate this book

Կուկու

Rate this book

91 pages, Paperback

Published January 1, 2017

5 people are currently reading
119 people want to read

About the author

Edgar Kostandyan

5 books17 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
29 (42%)
4 stars
11 (16%)
3 stars
12 (17%)
2 stars
9 (13%)
1 star
7 (10%)
Displaying 1 - 13 of 13 reviews
Profile Image for arsen hakobian..
258 reviews
February 24, 2021
- Ես էս կարդացել եմ։ չէէ վաայ։ էն մեկը Որբանոցն էր։ ինչ նման էին իրար։

այ սենց։ կոստանդյանի բոլոր գրքերը, ոնց որ նույն աննպատակ հերոսների ու իրանց վարած կյանքի մասին գրած լինի, որ կարդում ես ուզում ես հիշես արդյո՞ք դու սա չես կարդացել, որովհետև ինչ-որ բանի էլի շատ նման ա ։դդդ

եթե համեմատեմ Որբանոցի հետ, ուրեմն էս մեկը հեղինակի վատագույն գործերից ա (ոնց որ մնացածները ։ճ)


անիմաստ սյուժե, անիմաստ հերոսներ, ոչինչ չտվող տողեր ու... չգիտեմ, լավը չէր, վատն էր շատ
Profile Image for մարիօ.
65 reviews13 followers
April 22, 2017
Էս գրքի մասին վերջերս հաճախ էի տեսնում․ ծանոթ-ընկերներս կամ կարդում էին, կամ ցիտում, կամ նվեր ստանում ու էնպիսի մարդիկ էին հավանում, որ հետաքրքրեց, ես էլ որոշեցի կարդալ։
2017-ին գրված գիրք է, առաջին հայացքից՝ ոչ մի բանի մասին, երկրորդ հայացքից՝ պատերազմի։ Էնպիսի տպավորություն է, թե Հայաստանում ուրիշ թեմա չկա գրելու, կինո նկարելու, մտածելու, բոլորն անխտիր ինչ անում են, թեման՝ պատերազմն է։ Ինձ դուր չի գալիես էս մոտեցումը, հաշվի առնելով էն, որ մարդուն մանիպուլացնելու ամենահեշտ տարբերակներից մեկն է(եթե նույնիսկ հեղինակը այդ նպատակը չի ունեցել), ում ասես կարելի է ու հուզել ապրիլյան քառօրյայի թեմայով։ Բայց սկսեմ սկզբից։
Գրքի գլխավոր հերոսը երիտասարդ գրող է, որն ապրում է տիպիկ հայ երիտասարդի կյանքով, մի քանի ընկերներ ունի, մտքին կամ սիրած աղջիկն է, կամ գրելով փող աշխատելը, կամ ընկերների հետ կերուխումները կամ այն, որ իր կյանքը անիմաստ է ու դատարկ։ Կարդալիս էնպիսի տպավորություն էր, թե մի քանի անգամ էլի կարդացել եմ էս գիրքը, կամ գոնե նույն ու մոտ սցենար, մեր բոլոր ժամանակակիցները նույն ոճով են գրում, նույն բանի մասին, ձանձրանում եմ արդեն ամեն անգամ, երբ որոշում եմ հայի գրած կարդալ։
Չկայացած հերոսներ են շատ գրքի բոլոր հերոսները, համարյա բոլորը․ լավ փող, սիրած աղջիկ, լավ ընկերներ ու աշխատանք ունեցող, բայց կյանքն անիմաստ ու անկապ համարող մեկը, ինքն էլ չգիտի թե կյանքից ինչ ուզող փնթփնթան, ըստ գլխավոր հերոսի՝ ահավոր յուրահատուկ ընկերուհի, ինչպես միշտ՝ մի խառնակիչ ծիտ, անկապ ու աննպատակ ապրող ընկերներ, ու սրա հետ անիմաստագույն ու բան չասող ինտրիգներ, ախմախ դիալոգներ, անիմաստագույն ու կանխատեսելի ընթացք ու իհարկե՝ պատերազմ։ Էլ ի՞նչ, եթե ոչ պատերազմ։
Գիրքը կարդալուց նենց տպավորություն էր, որ հատուկ ստեղծված լինեին հերոսներ, որոնք չեն գնահատում էն, ինչ ունեն, կյանքում չեն պայքարել ունեցածների համար, իսկ հիմա ամեն դժբախտությունից սկսում են խմել ու հիմարություններ անել։ Իսկ պատերազմը ավելորդ դրամատիզացնում է գիրքը, խաղալով ընթերցողների հոգու նուրբ լարերի հետ։ Ինձ թվում է, որ պատերազմի մասին չի կարելի միջակ բաներ գրել, կամ պիտի փառահեղ մի բան գրել, կամ ընդհանրապես չգրել, ավելորդ չխաղալու մարդկանց հույզերի հետ։ Պատերազմի մասին գրելը պատասխանատվություն է, էն էլ ապրիլյանի։
Արագ ու հեշտ կարդացվող, ոչ մի բան չասող, ոչ մի հետք չթողնող գիրք։ Դեռ շարունակում եմ մտածել, թե սրա ի՞նչն են հավանում ու էդքան գովում։ Նույնիսկ հերոսների անուններն էին շատ բանալնի մտածած՝ Արամ, Էլիզ․․․
Profile Image for Davit Barseghyan.
58 reviews20 followers
December 3, 2019
Միջին գործ է, բայց շատ դրվագները սիրուն է նկարագրում։ Ամեն դեպքում հայ նորագույն գրողներին կարդալը կարևոր է, գնեք ու կարդացեք։
Profile Image for Lida Armenakyan.
31 reviews1 follower
July 7, 2019
մի տարի առաջ շատ էի ուզում կարդալ, որովհետեւ խայտառակ լավ կարծիքներ էի լսում ու չափազանց հայտնի էր էդ շրջանում: էսօր պատահական որոշեցի կարդալ ու եսիմ, մի տեսակ ոչինչ չասող գիրք էր: սենց կարդում վերջացնում ես ու զգում, որ քեզ իրենից բան չմնաց, ոչ մի բան չքաղեցիր, քեզ չպահեցիր: կարդում ես, անցնում գնում ա, հետք չի թողնում: ով գիտի, մի ժամ հետո, չեմ էլ հիշի՝ ինչ էր: ու ընդհանրապես, երեւի թեմաներ կան, որոնց մասին պետք ա լռել, այլ ոչ մի տեսակ կենցաղային պատմել:
Profile Image for Varduhi Hovhannisyan.
143 reviews6 followers
December 2, 2019
Կոստանդյանից արդեն 3րդ գիրքն եմ կարդում, ու էն տպավորությունն է, թե նույնն է կամ էս գիրքը արդեն կարդացել էի։ Բայց մեկ ֊մեկ ուզում եմ փոքր, արագ կարդացվող ինչ֊որ բան։ Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ Որբանոցը շատ էի հավանել, բայց համոզված եմ, որ հիմա կարդայի, նույնը չէի զգա։
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
138 reviews8 followers
June 1, 2021
Ինձ դուր եկավ.... Սիրում եմ կարդալ մեր ժամանակակից գրողներին։ Կարևորում եմ իրենց գրքերը գնելը։ Սիրուն էր գրված, գրքի շապիկն էլ շատ գեղեցիկ էր.... Հերոսի գրած գիրքն էլ եմ ուզում ունենամ🤭🤭 #ԿուԿու #կարդանքժամանակակիցներին
Profile Image for Գեղամ Բիջոյան.
4 reviews3 followers
August 3, 2018
Շատ նմանեցրի Էդգար Կոստանդյանի 《Որբանոց》վեպին,որը ևս շատ եմ հավանել։Այստեղ ևս կան անսպասելի իրադարձություններ,որոնք ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցանությունը։Ինչպես 《Որբանոցում》,այստեղ ևս գործողությունները զարգանում են մի ընկերական շրջապատում,որի անդամները,կրկին,լինելով անկախ անհատներ առճակատվում են որոշ փորձությունների և վերջում ընկերությունը գրեթե քայքայվում է։Երկու վեպերի գլխավոր հերոսներն էլ երիտասարդ գրողներ են։Վեպի հերոսներից են որբ երեխան,պաշտոնյա ընկերը,ովքեր առկա էն նաև 《Որբանոց》֊ում։Այստեղ նույնպես ականատես ենք լինում`գոնե գլխավոր հերոսի կողմից արդարացված սպանության։Այստեղ նույնպես հանդիպում ենք հավատարիմ ընկերոջ կերպարին,ով ցավոք,բայց պետք է մահանա։
Կարծում եմ`ընտրված հերոսները և վեպում տեղ գտած գործուղությունները արտահայտում են հեղինակի ներաշխարհը,և փորձեմ գուշակել,նաև հետաքրքիր կյանքը կամ,գոնե,կյանքի մասին պատկերացումները։
Հետաքրքիր էր,բայց.կարծում եմ պետք է շեշտը դնել նաև գրքի ուսուցողական բնույթի վրա,չպետքէ մոռանալ,որ գրքի հերոսը կարող է օրինակ դառնալ ընթերցողի համար,իսկ սա արդեն երկրորդ գործն է նույն հեղինակի մոտ,որտեղ ալկոհոլի օգտագործումը և անկանոն սեռական հարաբերությունները սովորական բնույթ են կրում։
Profile Image for Ogsen Galstyan.
26 reviews6 followers
January 31, 2019
Ախ էդ գրքի թերթերով փաթաթված ձեթոտ կարկամդակները...
Profile Image for Garik.
40 reviews4 followers
July 24, 2019
սենց նայում եմ՝ բոլորը էս գիրքն էին ուզում, քրաուդֆանդ անում, կարդում, լավ բաներ ասում, բայց չէ, էլի, չէ։

Եսիմ, ոչ հիշեցի երբ սկսեցի, ոչ էլ՝ երբ ավարտեցի։
Profile Image for Hripsime Galstian.
2 reviews
January 28, 2021
Էս վեպը «քթիցս բռնեց» ու ստիպեց իրեն մի շնչով կարդալ։ Ու լացացրեց տեղ-տեղ։
Profile Image for Aelita Chilingaryan.
12 reviews11 followers
April 19, 2017
Էդգարի Կուկուն փոքրիկ վեպ է, մեկ օրում կարդում ես, բայց էմոցիները շատ են։ Բովանդակության մասին չեմ խոսա, որովհետեւ այն մեկին դուր կգա, մյուսին այնքան էլ չէ։ Ճաշակի հարց է։ Բայց Էդգարի լեզվի մասին պետք է խոսալ։ Այն հիշվող է, զարմացնող ու թեթեւ։ Համեմատությունները հիշում ես, նկարագրություններից էլ չես հոգնում։ Հայ գրականության երիտասարդ դեմքերից ամենահիշվողներից մեկն է։
Displaying 1 - 13 of 13 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.