Ծանոթացեք այն թագուհիներին, որոնք առանձնացել են ժամանակակիցներից և զգալի հետք են թողել հայոց պատմության մեջ:
Գրքում ներկայացված տասը հայ ականավոր թագուհիներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ: Նյութը շարադրված է գիտահանրամատչելի լեզվով: Որպեսզի ընթերցողը հեշտությամբ կարողանա մանրամասներ գտնել ներկայացված ականավոր թագուհիների մասին, յուրաքանչյուր ակնարկից հետո նշված են հիմնական աղբյուրներն ու ուսումնասիրությունները:
Սուրճի սեղանի գիրք իր մեծ չափով, եւ գեղեցիկ նկարներով։ Հեղինակը լաւ ուսումնասիրած է հայոց թագուհիներու պատմութիւնը եւ առանձին ուշադրութեամբ ներկայացուցած անոնցմէ տասը։ Գնահատելի աշխատանք է եւ անպայման քանի մը նոր տեղեկութիւն կարելի է քաղել եթէ նոյնիսկ քաջածանօթ ես պատմութեան։ Օրինակ, Բագրատունի թագաւոր մը ամուսնացած է իր քրոջ աղջկան հետ ... եւ կամ Կիլիկիոյ թագուհիներէն մէկը ունեցած է տասնըհինգ երեխայ։ Անշուշտ տաս թագուհի առանձնացնելով կարելի չէ թէզ պաշտպանել, որովհետեւ ուրիշ մէկն ալ կրնայ տարբեր տասը առանձնացնել եւ հակառակ թէզը եւ կամ այլ բան պաշտպանել։ Յամենայնդէպս գնահատելի աշխատանք է։
Ցավոք մեր բազմադարյա պատմության ընթացքում հայոց թագուհիների մասին շատ քիչ հավաստի տեղեկություններ են պահպանվել։ Մեծ մասամբ նրանք չեն էլ հիշատակվել պատմիչների կողմից, շատերի անունները նույնիսկ հայտնի չեն։ Այս առումով գովելի է հեղինակի աշխատանքը, քանի որ նա փորձել է մի տեղ հավաքել և հայրենասիրական ոգով ներկայացնել այն հայոց թագուհիներին, որոնց մասին կան հստակ տեղեկություններ։ Գիրքը ունի շատ գեղեցիկ ձևավորում, պատկերազարդ է, հաճելի է թերթել, թեև չափսով մեծ է, սակայն գրվածի ծավալը այդքան մեծ չէ։ Այսինքն գիրքը կազմված է հեղինակի շարադրանքից, նկարներից և պատմական աղբյուրներից արված մեջբերումներից։ Արժի կարդալ և մի փոքր ավել տեղեկություններ քաղել մեր պատմատան անցյալից, քանի որ այն իր անտացոլանքն ունի նաև ներկայում։ Ինձ հատկապես հետաքրքիր էր կարդալ Զարուհի, Կատրանիդե, Շահանդուխտ և Կեռան (Աննա) թագուհիների մասին։