Jump to ratings and reviews
Rate this book

Որբանոց

Rate this book
Էդգար Կոստանդյանի «Որբանոցը» մեր օրերի, թերևս, ամենաընթերցված ու քննարկված ստեղծագործությունն է: 2013-ին լույս տեսած վեպի շուրջ աղմուկը մինչ օրս չի դադարում:
Վեպը պատմում է մի քանի համակուրսեցիների մասին, որոնց ընդհանուր թելով մի բան է կապում` որբանոցը: Որբանոցն, ըստ հեղինակի, այն երկիրն է, որտեղ մենք ապրում ենք, իսկ գրքի հերոսներն այդ որբանոցի բնակիչներն են: Սյուժետային կտրուկ զարգացումներով այս ստեղծագործությունը սկսվում է կենտրոնական հերոսներից մեկի` Գուգոյի պատմությամբ, որին զինծառայության ժամանակ հրամանատարը ծեծելով հաշմանդամ է դարձնում: Վեպում հեղինակը բաց տեքստով ու առանց ակնարկների խոսում է այնպիսի երեւույթների մասին, ինչպիսիք են արտագաղթը, կաշառակերությունը, ամենաթողությունը, կեղծված ընտրությունները եւ այլն: Մինչ օրս վաճառվել է գրքի ավելի քան 11 հազար օրինակ` դառնալով առաջին հայկական բեստսելլերը: Վեպի համար հեղինակը ստացել է 7 տեղական և 2 միջազգային մրցանակ:

Paperback

Published January 1, 2013

14 people are currently reading
179 people want to read

About the author

Edgar Kostandyan

5 books17 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
47 (43%)
4 stars
29 (27%)
3 stars
18 (16%)
2 stars
8 (7%)
1 star
5 (4%)
Displaying 1 - 14 of 14 reviews
Profile Image for Lida Armenakyan.
31 reviews1 follower
July 7, 2019
միջակություն
հերոսնորը աննպատակ են անչափ, միտքը անընդհատ խմելն ու աղջիկներն են, քնելն ու սեքսը
գրված հայհոյանքները անտակտ են, իմաստ չկա
կուկուից մի քիչ լավն ա, եթե համեմատեմ, բայց էլի ոչինչ չտվող գիրք ա
Profile Image for Margarit Barseghyan.
58 reviews
September 15, 2021
Ափսոսում եմ այն ժամանակը, որ ծախսել եմ այս գիրքն ընթերցելու վրա։ 1⭐֊ն էլ է շատ այս գրքի համար։
Profile Image for Zabelle.
71 reviews7 followers
September 8, 2020
Գլխաւոր տիպարը պատմողն է
կինը առած է իր երեխան եւ հեռացած, անոնք տեղ մը կան բայց այս պատմութեան մէջ կորսուած են
անոնցմէ զատ նաեւ պատմողը ինքնիրեն կորսնցուցած է, քանի իր անունը չի յիշուիր անանուն հերոս մը կամ հակահերոս մըն է

յուսախաբ քաղաքացի. յուսախաբ բանակէն, յուսախաբ ղեկավարութենէն, յուսախաբ քաղաքական պայքարներէն
զգացումներ կորսնցուցած բթացած անձ մը
միակ ժամանակ երբ իր երեխան կը մտաբերէ ան այնքան լոլոշցեր է որ չի կրնար նոյնիսկ ոտքի մնալ

թերեւս ինքնիրեն կը փորձէ փնտռել գտնել սեքսի եւ խմիչքի մէջ

թերեւս գտնել վերտուալ աշխարհի սիրոյ մը մէջ

Մնացած կայուն եւ վստահելի դրականը միայն խումբ մը համադասարանցիներու սէրը եւ հաւատքն է իրար նկատմամբ իրենց «որբանոցի» նկատմամբ

Պատումի ընթացքը երբեմն-երբեմն կ՛ընդհատուի հակա-հակա լոզունքներով

Ստեղծուած տիպարներու մէջ կան միատարած կերպարներ ինչպէսօրինակ Սոնան որուն կարելի է Գիւմրիի հայուհիի արձանի տեղ դնել եւ պաշտել
եւ երկտարած կերպարներ օրինակ Անդոն որ փճացած համակարգի ներկայացուցիչն է բայց նաեւ նուիրուած ընկեր

Կարդացուող գիրք է որ կարելի է պատմական վէպ նկատել եւ կամ նոյն շունչով հակահերոսական ագիտպրոպ agitprop
Profile Image for Síra.
13 reviews6 followers
January 5, 2022
Մի քիչ բառապաշարն էր խորթ։
Profile Image for vioLET.
40 reviews18 followers
February 2, 2021
Որբանոցը, որտեղ մենք ապրում ենք, ավելի ճիշտ՝ շնչում, մեզ զրկել է որևէ զգացմունք ունենալու հնարավորությունից, որովհետև հետխորհրդային Հայաստանի բոլոր «առաջնորդները» ջանք ու եռանդ չխնայեցին, որ երկիրը դառնա ռոբոտների գործարան: Ինձ երբեմն թվում է, որ այդ բոլոր «առաջնորդները» մի մարդ են՝ տարբեր ժամանակներում: Այդ «առաջնորդները» միայն գեղեցիկ բառակապակցություններ գիտեն՝ «հպարտ քաղաքացի», «ստեղծագործ ազգ», «երեք հազար տարվա մշակույթ», «առաջին քրիստոնյա ժողովուրդ»… Դրա համար էլ այդ հպարտ, ստեղծագործ, արվեստասեր ու, վերջապես, հավատացյալ ժողովրդի զինվորները սայլակին են։
97 reviews9 followers
January 2, 2019
երկու տարի առաջ եմ կարդացել ու էն ժամանակուայ համար ես ահաւոր ազդուած էի, որովհետեւ մեկ էլ րաֆֆի էի կարդացել ։ճ
հիմա մտածում եմ, արժի՞ իր նոր գիրքը՝ սովորական երկիրը կարդալը, թէ՞ ոնց սա ու կուկուն էր, նէնց էլ նա լինելու ա անկապ, բայց որի մասին անընդհատ ասում են, թէ լաւն ա։
Profile Image for Azniv Siradeghyan.
60 reviews3 followers
February 21, 2022
Մինչև վերջ կարդացի զուտ նրա համար, որ չէի ուզում կիսատ թողնեմ:

ահավոր էր ամեն ինչ, բառապաշարը, նկարագրությունը, հերոսների վարքագիծը:

Գրքի մեջ միակ հերոսը Գուգոն էր ում խղճացի ու ցավ ապրեցի: Դե գիտակցում եմ, որ մեր օրերում լիքը «գուգոներ» կան, որ նույն վիճակի են:
կարող ա բառապաշարը միտումնավոր էր ընտրված, դե դա պարզ ա, բայց խորթ էր իմ համար էս տեսակ գրելավոճը:

Չնայաց բացասական ռեվյուները շատ էին փորձեցի գրքին շանս տամ, բայց իզուր: Միտքը լավն էր, բայց ընթերցողին հասցնելու տեսակն ու մոտեցումը 0:
Profile Image for Գեղամ Բիջոյան.
4 reviews3 followers
Read
August 26, 2019
Էդգար Կոստանդյան 《Որբանոց》
Ժամանակակից հայ գրականության բավականին տպավորիչ ստեղծագործություններից է Էդգար Կոստանդյանի 《Որբանոց》վեպը։ Գործողություններն արագ են զարգանում,կան անսպասելի և ծիծաղաշարժ դրվագներ։
Վեպում պատմվում է ուսանողական յոթ ընկերների բուռն կյանքի մասին որբանոցում։Աներևակայելի ճշտությամբ ներկայացվում է որբանոցում տիրող գարշելի իրականությունը,Գուգոյի մահը,Ֆրեդի ձերբակալությունը,Անդոյի հեռացումը,Եվայի և Սամոյի արտագաղթը որբանոցից և վերջապես Հեղինակի և Սոնայի հավատարմությունը որբանոցին։Վեպի յուրահատկություններից է այն,որ հերոսները հիմնականում հանդես են գալիս անհատապես,անկախ և զատ իրենց ընտանիքներից,ինչը, կարծում եմ,դյուզն֊ինչ ռոմանտիկական բնույթ է կրում,քանի որ հայ մարդու մոտ դեռևս ձևավորված չէ այդ անհատականությունը և անկախությունը,ինչը ինչ որ տեղ, նաև ողջունելի է,այն պատճառաբանությամբ,որ անկախությունը մեծացնում է անհատի ստեղծագործական կամ աշխատանքային կարիերայի բարձրակետին հասնելու հնարավորությունները։
Էդգար Կոստանդյանի գործերից առաջինն էր,որ կարդացի և դրա` անչափ ճշմարտամոտությունից ելնելով,Էդգար Կոստանդյանին կարող եմ համարել`հայ գրականության ռեալիստական շառավիղը ներկայացնող Մեծերի, արժանի հետնորդ։
Profile Image for arsen hakobian..
256 reviews
March 28, 2020
Չեմ ասի թե շատ եմ հավանել,բայց չէի էլ ասի որ չեմ հավանել։
Պատմությունը լավներ,ժարգոնն ահավոր։
Դարի պատմություն էր։
Ասելիք ուներ,բայց կոնկրետ ինչ՝ չգիտեմ։
Գլխավոր հերոսի անանուն վիճակը երբեմն խառնաշփոթ էր առաջացնում։
14 reviews
March 17, 2021
Էնքան արդի թեմաներ էին որ կարդում մարմնովդ սարսուռ էր անցնում ... Հրաշք գիրք էր❣
Profile Image for Ara Sahak.
32 reviews1 follower
July 16, 2022
հրաշք գործ, ներսս քանդեց սաղ 2 անգամ կարդացի հազվադեպ գործաաաա
Profile Image for Իզաբելա Մադոյան.
79 reviews2 followers
October 17, 2022
Էն գիրքը չէր,որ 5 գնահատեի,բայց նաև էն գիրքը չէր,որ ցածր գնահատեի։
Հեղինակի հետ մի բանում համաձայն չեմ,որ ասում էր մենք անՀայրենիք ենք։
Էս գրքից հետո մնում ա սառը ու դատարկ զգացողություններ։
Profile Image for Tonyllen.
1 review
January 15, 2025
Ընդհանուր սյուժեն ինձ դուր եկավ, բայց բառապաշարը հիասթափեցնող էր, տհաճ էր որոշ մասեր կարդալը։
Displaying 1 - 14 of 14 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.