Բուն իրականություն և ցանկալի իրականություն,ու երկուսում էլ ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցայալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: ԻՆչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությու՞նը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որը, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:
Gurgen Khanjyan is a well-known contemporary writer and playwright. He is the author of ten books, including several novels, plays and short story collections. He has worked for the public television and radio, has been published in various newspapers and literary magazines. His works were translated into Russian, Persian, Romanian and English. He is the editor of “Gretert” literary newspaper of the Armenian Union of Writers. He translates literature from Russian into Armenian. Plays by Gurgen Khanjyan are staged in Armenia and Diaspora. For his fiction and plays he was awarded with the Prize of the Government of Armenia, Writer’s Union of Armenia and “Narcis” literary magazine.
Չէ, ես դեռ համարում եմ, որ Խանջյանը ժամանակակից հայ գրականության լավագույն ներկայացուցիչն է, ու «Տուր ձեռքդ, պստլո» վեպը հաստատում է դա, բայց... Մի տեսակ ինչքան կարդում եմ Խանջյան, էդքան զգում եմ, որ ստեղծագործություններն իրարից շատ չեն տարբերվում: Այսինքն չկա էն անսպասելիությունը, նորությունը, որ կարդաս, ասես՝ վայ քու արա: Հիմնականում նոստալգիա է տիրում, անկուշտ կարոտ անցյալի հանդեպ, որ քեզ էլ թախիծի մեջ է քցում: Չնայած ԽՍՀՄ չես ապրել, բայց սկսում ես կարոտել սովետական Երևանը, Կազիրյոկը, ձայնասկավառակները, խելառ քուչեքը, ջինսերը, ցնդած արվեստագետներին... Մի կողմից շատ լավ է, մյուս կողմից էլ... Տո ես շատ գիտեմ, է:
Գուրգեն Խանջյանի նոր վեպը իրա անձնական All That Jazz-ն ա: Անհավանական ճամփորդություն՝ աշխարհագրական ու մարդկային առումով: Ու լրիվ մյուզիքլ ա, երաժշտությունն ուղղակի ու անուղղակի հորդում ա: Կարդում ես ու լսում ես հեռավոր հյուսիսի բնիկների ծընգիկների մինիմալիստական ծընգծընգոցն ու շամանների երգերը: Հետո Նինո Ռոտային ես լսում, որովհետև սա նաև Խանջյանի անձնական Ամարկորդն ա: Ջազզ ես լսում, նենց ես լսում, որ Քոլթրեյնի հայացքն ես զգում, ոնց որ հերոսն ա անընդհատ զգում: Ու եթե Քոլթրեյնը հերոսի միակ հավատարիմ ու հասկացող ընկերն ա (պատից նայող Ջոնը), ապա կարդալուց հետո ձև չի, որ Խանջյանը չդառնա ընթերցողի ընկերը: Ու Երևանը: Գլուխ 21-ը ուղղակի ռոքնռոլ ա՝ միֆական, առասպելական Երևանի մասին (առաջին, տունդրայական հատվածում բառացի տենց էլ ասվում ա՝ կարող ա Երևան չկա, կարող ա դա ուղղակի միֆ ա): Կարելի ա կարդալ անվերջ: Կարելի ա տպել, դնել շրջանակի մեջ, կախել պատից ու զմայլվել:
Տարին ուզում էր թե դրամատիկ վատ սկսել՝ բեմականորեն գետնին ընկած, լքված ու իբր մենակ, բայց էս գիրքն ամսի մեկին ասաց՝ տուր ձեռքդ, պստլո։ Ու գնացինք։ Ու հիմա խոզի բդերի և սալաթների արանքներով վազում են խասկիները, ու Էյյա՛ն ու Գրիգը սիրով են զբաղվում աղամանի սպիտակների մեջ։ Պատուհանից էն կողմ հյուսիսափայլն է ծիկրակում, շամանը կանչում է քեզ հետ։ Ի՞նչ գործ ունես էս բաստուրմայի շվաքին, Ուլեին գոնե գտնես՝ կոմպոտ ես փնտրում։ Սպիտակ սփռոցների սառույցները ճաքեր են տալիս, մատներով հավաքում ես։ Բարեկամները կենացներ են ասում՝ բարով տեսանք, լավ տեսանք, հոգիներն ականջիդ շշնջում են՝ բարովի մերն էլ, լավի լավն էլ, բոլոր խնդիրների մերն էլ, դրամատիկ տառապելու ժամանակ չկա, դու ձեռքդ տուր, արի, պստլո, դու կարդալու գիրք ունես, դու կիսատ ես թողել, Գրիգը մնաց, արաղի բաժակները մնացին, Լենոչկայի հիշատակը մնաց, քեռու ջութակը, ամենը, դու սրա հետ գործ չունես, դու արի, արի, արի, հյուսիսափայլը տես։ Ես ու Խանջյանը մի մեծ ու, հավանաբար, շատ կարևոր կետում բեկվում ենք։ Երկուսս էլ հիվանդագին սեր ունենք երաժշտության նկատմամբ, Զեփփը վկա։ Չնայած էս գործը Քոլթրեյնի սոլո ա մաքուր։ Բայց երբ շատ ես գնում առաջ, կամաց-կամաց սկսում ես Զեփփի «Քաշմիրը» լսել։ Ես լսում էի։ Էդ կախաղարդանքը, ոգիները, չոր ռեալիզմին խրթխրթացնող մտապատկերները նաև էնտեղից են, էստեղից էն, էն մյուս տեղից են։ Ինչ-որ ներքին տեմպ ունի, չնայած ամբողջովին ջազային իմպրովիզ ա սա։ Սա գիրք ա, որի տողատակը պետք ա երաժշտական ականջով լսել։ Դուք՝ չգիտեմ, բայց ես տարվա առաջին օրից ապրում եմ մոգականության մեջ։ Շնորհակալություն։
Անցայլի ու ներկայիս Երևանը: Կրկնակի ճամփորդություն, խաչաձևում: Հեղինակի վերադարձը դեպի հետ, ուր բոքսի ո սեմուշկի հայաթն է, Կազիրյոկը, կոպեկնոցը, Տերյան Սայաթ-Նովա փողոցները, Պուշկին դպրոցի ամենասիրուն աղջիկնեը ու Տայգայի շամանները...