Jump to ratings and reviews

Մարդը տանու շորերով

335 pages, Hardcover

Published January 1, 1965

Loading...
Loading...

About the author

Ler Kamsar

10 books4 followers
Գրող, երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղայան, Տեր-Թովմաղյան) ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։ 1909-ին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև Վանի մասնավոր Երամյան վարժարանում։
Առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910-ին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան։ 1915-ին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։
Գաղթելով Երևան, սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին։ 1921-35-ին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը։ 1935-1955-ը բռնադատվել է՝ բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար՝ ներկայիս Վարդենիս։ 1955-ի համաներմանը վերադարձել է Երևան։
Մահացել է 1965-ի նոյեմբերի 22-ին Երևանում։
Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել։ Չնայած այն բանին, որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից, 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ նա թողել է հսկայական ժառանգություն, որի մեծ մասը անտիպ է։
Հանդես է եկել նաև Կարապետ Կայեն և Արա Մասյան կեղծանուններով։

Ratings & Reviews

What do you think?

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
0 (0%)
4 stars
1 (100%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 1 of 1 review
Displaying 1 - 1 of 1 review