What do you think?

Բանտիս օրագիրը
Գիրքը նվիրվում է «կարմիր տեռորին» զոհ գնացած Լեռ Կամսարի ճեմարանական անմեղ ընկերների հիշատակին, ի դեմս Տիգրան Ջրբաշյանի
272 pages, Paperback
First published January 1, 2010
About the author
Ler Kamsar
10 books4 followersԳրող, երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղայան, Տեր-Թովմաղյան) ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։ 1909-ին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև Վանի մասնավոր Երամյան վարժարանում։
Առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910-ին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան։ 1915-ին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։
Գաղթելով Երևան, սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին։ 1921-35-ին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը։ 1935-1955-ը բռնադատվել է՝ բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար՝ ներկայիս Վարդենիս։ 1955-ի համաներմանը վերադարձել է Երևան։
Մահացել է 1965-ի նոյեմբերի 22-ին Երևանում։
Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել։ Չնայած այն բանին, որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից, 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ նա թողել է հսկայական ժառանգություն, որի մեծ մասը անտիպ է։
Հանդես է եկել նաև Կարապետ Կայեն և Արա Մասյան կեղծանուններով։

Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 1 of 1 review
November 2, 2017
Սառսուրով ընթերցեցի Կամսարի բանտային օրագիրը, կգբ֊ի արխիվների նրա հարցաքննությունները, դատավճիռը։ Այսուհետ այլ հայացքով կնայեմ Չարենցին, Բակունցին, որոնք անմասն չեն Կամսարի զտման գործողությունից։ Անհավատալի է, թե ինչպիսի հզոր պետք է լինի մարդը, որպեսզի բանտային պայմաններում ծիծաղի իր դրության և իրեն դատապարտող երկրի վրա։
Displaying 1 - 1 of 1 review