Կանն, Բորդո, Յուվենթուս, Ռեալ. խելահեղ ֆուտբոլային կարիերա: Նվաճած հնարավոր բոլոր գավաթները: Զինեդին Յազիդ Զիդան. 1998, 2000, 2003 թվականների «ՖԻՖԱ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում Մունդիալ 98-ի և Եվրո 2000-ի հաղթող:
Գիրքը պատմում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից և ամենատիտղոսակիր մարզիչներից մեկի` Զիդանի մասին:
Բացառիկ մանրամասներ կյանքի առաջին տարիների, որպես ֆուտբոլիստի կարիերայի, նվաճումների և ձախողումների, անհավանական վերադարձի, սկանդալների (նաև 2006 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Մատերացիի հետ տեղի ունեցած միջադեպի մասին մանրամասներ) վերաբերյալ:
Սպորտային բացառիկ հուշագրություն: Գիրքը միայն Զիդանի մասին չէ. բազմաթիվ տեղեկություններ կան իր կարիերայի ընթացքում ֆուտբոլային աշխարհի անցուդարձի մասին:
Նա դարձավ մարզիչ, մարդ, ով այլևս ոչ թե համարով մարզաշապիկ, այլ անհամար պատասխանատվություններ է կրում:
Որպես մարզիչ Զիզուին հաջողվեց Ռեալի հետ հասնել անհնարին նվաճումների, դառնալ Չեմպիոնների լիգայի եռակի անընդմեջ հաղթող:
21-րդ դարի երեխաների, ֆուտբոլիստների համար Զիդանը հոյակապ օրինակ է: Ապացույցն է այն իրողության, որ խաղը չի կորցրել իր գեղագիտական ու նրբակերտ ոգեղենությունը:
Շնորհակալություն Newmagին գրքի համար:
Խորհուրդ եմ տալիս կարդալ մարզասերներին, ինչպես նաև կենսագրականներ սիրողներին: