Գրքում ներկայացված են տագնապի և տագնապային խանգարումների հիմնական տեսակները, ինչպես նաև դրանց պատճառականության, զարգացման և հաղթահարման ժամանակակից պատկերացումները։ Քննարկվում են վերջիններիս նեյրոկոգնիտիվ մոդելը, նեյրոկենսաբանական մեխանիզմներն ու ոչ-դեղորայքային հաղթահարման մեթոդները։ Գիրքը նախատեսված է ինչպես սեփական տագնապը կամ տագնապային խանգարումը ինքնուրույն և/կամ մասնագետի օգնությամբ հաղթահարել ցանկացողների, այնպես էլ իրենց այցելուներին օգնել ցանկացող հոգեկան առողջության և հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների և այլոց) համար։ Գիրքը հիմնված է հեղինակի ոչ միայն մասնագիտական այլև անձնական փորձի վրա։
Arman Begoyan – a psychologist (Diploma of Specialist in Psychology – PsySD), a certified psychotherapist (European Certificate of Psychotherapy – ECP), a supervisor, and a trainer. I am an International Affiliate of American Psychological Association, a full member of Polish Federation for Psychotherapy, the Ethical Body of EMDR Psychoterapists’ Association of Armenia, Chief specialist at Hilfmann Psychological Services, and Head of Clinical Psychology and Psychotherapy Department of Harmand Hilfmann™ School of Professional Psychology, a member of the editorial boards of Theory and Practice of Mental Health Care (Russian Federation), Psychopathology and Addictive Medicine (Russian Federation), and Abused Child. Theory, Research, Practice (Poland) peer-review journals.
Եթե անգամ դուք չունեք տագնապ կամ խուճապային խանգարում, ապա հաստատ կճանաչեք գոնե մեկին, ով այս խնդիրներից ունի։ Վերջապես ամբողջ գիտական կարևոր ու խրթին ինֆորմացիան ներկայացված է սիրուն ու հասկանալի հայերենով։ Խորհուրդները ռեալ են ու կիրառելի։ Ու ամենակարևորը` գործից հասկացող փորձառու մասնագետի կողմից գրված։