Էլեկտրոնային գիրքն անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։ «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունները նպատակ ունեն ուսումնասիրել և գիտահանրամատչելի ներկայացնել հանդուրժողականության և անհանդուրժողականության ակունքներն ու դրսևորումները հայալեզու՝ սերնդեսերունդ փոխանցված տեքստերում, փորձելով նաև իմաստավորված բանավեճ ծավալել դրանց շուրջ։ Հետազոտություններն ընդգրկում են հայ միջնադարյան ավանդավեպերը, 19-րդ ու 20-րդ դդ. դասական արձակը, Սփյուռքի գրականությամբ հանդերձ, հետխորհրդային Հայաստանի արձակն ու դասագրքերը: Հրատարակությունը, ըստ էության, քաղվածքների էքսկուրս է ողջ հայ գրականության մարմնով, ինչն իր հերթին առանձնահատուկ հաճույք է պարգևում ընթերցողին և հպանցիկ պատկերացում տալիս հայ գրականության զարգացման միտումների մասին։ Ժողովածուն նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար և կարող է օգտագործվել որպես ուսումնական ձեռնարկ:
Հրատարակվում է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակում։ Գրքում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կամ ԵՀՀ-ի տեսակետների հետ:
Gevorg Ter-Gabrielyan contributes fiction and essays in Armenian and Russian, as well as journalism, reviews, and policy pieces in Armenian, Russian and English to a variety of media outlets, on topics ranging from literature to international relations to management to Caucasus conflict transformation and peace-building to European integration to Armenia’s development issues to etc.
He is a protagonist of the Methodology of Systemic Thought Activity (MSTA). He is a developer and editor of several handbooks and manuals. His first book of fiction and publicism in Armenian, Square Cellar, was published in 2012.
Գրքում նվազագույնը երեք շերտ կա. մի անգամ բուն հետազոտություններն են հանդուրժողականության ու անհանդուրժողականության մասին, հայ գրականության տարբեր շրջանի ու ժանրերի ստեղծագործություններում, հետո այդ հետազոտությունների շուրջ Արա Նեդոլյանն ու Վարդան Ջալոյանը էսսե-ռեֆլեքսիաներ են գրել, ինչպես իրականում արժե կարդալ ու ինչ կոնտեքստի մեջ պիտի նայել հայ գրականության այս կամ այն շրջանը։ Երկու այս էսսեները ամեն ինչ արժեն - հազիվ թե հայ գրականությանը, դպրոցից հայտնի ու ծանոթ ստանդարտ տեքստերից հետո նման անկյունով նայած լինեք։ Հետո Գ. Տեր-Գաբրիելյանը ու Ա.Մարգարյանը նախաբան ունեն, ինչպես պիտի նայել հանդուրժողականությանը ու մասնավորապես գրական գործերում։ Հետազոտությունները, սկսվում են հայ էպոսից մինչև քյառթերը հայ ժամանակակից գրականության մեջ ու էսօրվա Սասնա Ծռերը։ Ծանոթ շատ անուններ կգտնեք։) Միշտ հարցրել եմ, գոնե ինքս ինձ, ինչ պիտի ակնկալել գրականությունից, գրական գործերից, դրանց հեղինակներից, ինչու է գրականությունը ձգում, ընթերցանությունը մնում է զուտ անհատական, գեղագիտական հաճույք, բավարարվածության զգացում, տաղանդով հրճվանք ապրելու ընթացք, թե էլի ինչ որ բան կա։ Ի՞նչ կա։ Ինչ որ մի բան պիտի փոխի՞ գրականությունը։ Թե սպասում ենք միայն, կամ ինքներս մեզ համոզում, որ խոսքը, գրագետ, սիրուն, բովանդակալի խոսքը արժեք ունի, այն ոչ միայն սրտեր կարող է շարժել, ընթացք էլ կարող է շարժել, մարդկանց ինչ որ մի բանի դրդել, մղել, ստիպել գործել։ Դու ինչ որ մի բան չես տեսել, քո ապրած, քո կարդացած իրականության մեջ չես տեսել, իսկ մեկ ուրիշը տեսել է, ու ինչքա՜ն խորը, ընդգրկուն է տեսել։ Ամբողջ այս ժողովածուն խորհրդածություն է նման հարցերի շուրջ։ Եթե հայ գրականության այլ աչքով, ուրիշ աչքով եք ուզում նայել - գիրքը ձեզ համար է։ Էլեկտրոնայինը, դե գիտեք որտեղից։ Տպագիրը կա նույնպես, Եվրասիա համագործակցություն հիմնադրամում։
միշտ հետաքրքիր ա եղել, թէ ոնց են մարդիկ յաճախ հետազօտութիւն անում, առանց իրենց կանխակալ վերաբերմունքը մի կողմ գցելու։ քեառթուների կերպարին վերաբերող էսսէի սկզբնական հատուածը՝ բնորոշումները, իրենց մշակոյթը «սին» համարելն իմ բնորոշմամբ քեառթու վերաբերմունք ա, ու կողմնակալութիւնը յաղթահարուած չի։ բայց բանակի մասին հատուածներն առաւել յաջող էին։ ինձ մասնաւորապէս էս հետազօտութիւնն էր հետաքրքիր, միւսների վրայով էլ անցայ, սասնայ ծռերին վերաբերող առաջին հետազօտութիւնն էլ էր հետաքրքիր, ասպետականութեանը վերաբերող հատուածները՝ յատկապէս։
Օգտակար կլինի գրականության հետազոտությամբ զբաղվող մարդու համար։ Չէի սպասում, որ հետազոտությունների ամբողջություն կլինի, մտածում էի, թե ընդհանուր մեկ հետազոտություն է։ Սրա պատճառով շատ կրկնություններ կային՝ նախաբանում, մեթոդաբանությունում և այլն։ Երկու հատը կիսատ եմ թողել։ Առանձին հետազոտություններում հակասական բաներ կային։ Օրինակ՝ առաջին հետազոտությունում ներկայացվող էպոսի ոչ ճիշտ ըմբռնումները, երկրորդում հենց սխալ կերպով էլ ներկայացված են։
Ամենաշատը հավանեցի «Թշնամու նկատմամբ հանդուրժողականության եվ անհանդուրժողականության դրսևորումները հայ միջնադարյան ավանդավեպերում և «Սասնա Ծռեր» էպոսում» և «Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում» հետազոտությունները։ Էպոսի մեկնաբանություններն էին լավը ու քյառթուների որպես ենթամշակույթ կամ հակամշակույթ լինելու փաստի քննարկումը։
Վերջինը նաև լավ աղբյուր է քյառթուների հետ կապված նյութ գրելուց [սա հիշելու համար]: