Զապէլ Եսայեանի «Աւերակներուն Մէջ» երկը 1909 թուականի Ատանայի կոտորածներու տպաւորութիւններուն արձագանգն է՝ գրուած «մահուան ականատեսի» մը կողմէն։ Աղէտեալներուն օգնող պատրիարքական յանձնախումբին հետ Ատանա մեկնած գրողը 1911 թուականին Կ. Պոլսոյ մէջ կը հրատարակէ այս անօրինակ պատումը։ Այս յուշագրութեան սոյն հրատարակութեան մէջ կը հաջորդէ «Արագած» շաբաթաթերթին մէջ տպագրուած Զ. Եսայեանի «Կիլիկիոյ Որբանոցները» յօդուածներու շարքը։
Սեբաստացի Մուրատը (Մուրատ Խրիմեան) հայ ազգային ազատագրական պայքարի պայծառ դէմքերէն է: Ան սկիզբը կը գործէ հայրենի Սեբաստիա գաւառին եւ Պոլսոյ մէջ, ապա՝ Սասունի, Մշոյ դաշտի եւ Վասպուրականի բնակավայրերուն մէջ: 1915 թուականին Սեբաստիայի մէջ եւս ծայր կ՚առնեն հայերու զանգուածային տեղահանութիւնները, աքսորն ու սպանութիւնները: Սեբաստացի Մուրատն իր խմբով կը բարձրանայ լեռները, կ՚անցնի չափազանց բարդ երթուղիով, կը գրաւէ թուրքական փոքր ձկնորսանաւ մը եւ ուղղութիւն կը վերցնէ դէպի Պաթում: Յետագային կը հանդիպի Զ. Եսայեանին, որ եւ գրի կ՚առնէ այդ ճամբորդութեան մանրամասնութիւնները եւ կը հրապարակէ Պաքուի մէջ լոյս տեսնող «Գործ» ամսագրին մէջ:
Սոյն հրատարակութեան մէջ պահպանուած են հեղինակի ուղղագրությունը եւ կէտադրութիւնը, սակայն սրբագրուած են տպագրական վրէպները եւ որոշ կրկնակի գրաձեւերը։
Առաջին Զապելն էր, որ կարդում էի։ Սիլիհտարը պարտադիր ուզում եմ, Բարպան էլ։ Նախ գրողի ճակատագիրը, ու պատմական ժամանակաշրջանը, որում գրել է։ Էս միայն գրականագիտական նյութ չէ, էս պատմա-բանասիրա-ազգագրագրական էլ է։ Ու զուտ մարդկային ճակատագիր։ Միայն Զապել չես կարդում, Զապելի հետ ապրում ես։ Էսպես մեկ էլ Թոթովենցն է, չնայած մյուսներն էլ երևի, բայց որ սկզբում արևմտա-, բայց վախճանում սովետահայ գրողներ են, մեկ էլ Մահարի, չնայած վստահ չեմ։ Ինչ եմ ուզում ասել - Զապել չեք կարդալու, ժամանակաշրջանն եք կարդալու, մարդիկ եք կարդալու, իրենց մտացածն ու ծրագրածն եք կարդալու, գեղարվեստականացված, հուշացված — բայց դուք գիտեք, ինչ է լինելու վերջում, իսկ Զապելը դեռ չգիտի, բայց ինչ որ բան զգում է, գրում, հույսեր կապում, հիասթափվում, ջղայնանում - մարդկային կյանք ապրում։ Ու էս ամենը մի քիչ վավերագրված է (իհարկե, ավելի շատ է վավերագրված, քան հիմա եմ գրում), բայց էս արխիվային վավերագրություն չէ, ապրած, ականատես վավերագրություն է։ Ու գեղարվեստական։ Մի խոսքով։ Զապել։ Էլեկտրոնայինը, նաև digilib.am-ում, ամբողջ Զապելը էնտեղ։)