Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 21+1 գլխից, որոնք բաժանված են 4 հիմնական մասի՝
1. ՊԼԱՆԱՎՈՐԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ, 2. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ, 3. ԿԱՌԱՎԱՐԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ, 4. ԶԱՐԳԱՑՐՈՒ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ
Գրքում ներկայացված են հայկական 200 ընկերությունների բիզնես օրինակներ և պատմություներ այնպիսի ոլորտներից, ինչպես ՏՏ, տուրիզմ, արտադրություն, ծառայություններ և այլն: Նրանք գրքի ասելիքը դարձնում են ավելի առարկայական, գործնական, մշտապես կիրառելի: Գիրքը հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են բուհական «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են տնտեսագիտական ու բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:
Ես այս գիրքը կանվանեի «Բիզնես հանրագիտարան»։ Գիրքն առավել հետաքրքիր է ընթերցել երբ ունես բիզնես գաղափար և վստահեցնում եմ՝ յուրաքանչյուր տող կծառայի իր նպատակին։ Բիզնեսի պլանավորումից մինչև զարգացում այն կդառնա ձեր հավատարիմ ընկերը, որի ճիշտ կազմված բովանդակության շնորհիվ հեշտ կգտնեք ցանկացած հարցի պատասխան։
5 աստղ գնահատում եմ միայն նրա համար, որ ես շատ եմ կարևորում ձեռնարակատիրության մասին հայերեն գրքերի առկայությունը։ Բովանկադկությունից դուրս մի քանի նկատառում․ Նախ՝ շատ ուրախ եմ, որ գիրքը լույս է տեսել, թե՛ կոշտ, թե՛ ճկվող կազմով, որովհետև կան ընթերցասերներ, ովքեր պատրաստ չեն հաստ կազմի համար 1000 դրամ ավելի վճարել, այլ վճարում են բովանդակության համար, իսկ Հայստանում գրեթե բոլոր գրքերը լույս են տեսնում Միայն կոշտ կազմով ու ինքըստինքյան գինը բարձրանում է։ Երկորդ՝ գիրքը կարելի էր տպագրել 560-ի փոխարեն մաքսիմում 520 էջի սահմանում էլ չասեմ, որ չափը կարելի էր ավելի փոքրացնել, հաշվի առնելով այն հանգամանքը որ ամեն գրքից հետո 1 կամ 1 ու կես էջ մաքուր թուղթ է դրված և պարբերության բացատները շատ-շատ են։ Զարմանալին այն է, որ գրքի 21-րդ գլխում հեղինակը գրում է թուղթը, էլեկտրաէներգիան խնայելու մասին, ներկայացնում է World Wide Fund for Nature-ի հորդորը ձեռնարակատերերին, որտեղ նշվում է թուղթը խնայելու և միակողմանի տպելու փոխարեն երկողմանի տպելու կարևորության մասին, բայց գրքի հեղինակի մեկ գրքում մոտ 25 դատարկ և մաքուր էջ կա, էլ չասեմ, որ թղթի հաստ որակի պատճառով 40% գիրքը հաստացել է և ծանրացել։ Գրքի սկզբում կան կոնտակտներ, որտեղ ներառված չէ գրքի goodreads էջը, բայց չէ՞ որ գրքերի լավագույն վայրը հենց այս հարթակն է, ինչպիսին imdb է ֆիլմերի համար։ Ինքս որևէ գիրք ընթերցելուց առաջ այն գտնում եմ այստեղ ու կարդում ուրիշների կարծիքները, ապա նոր գնում կամ ընթերցում։ Իսկ հիմա բովանդակության մասին։ Չնայած որ գրքը խիստ տեսական նյութերի աղբյուր է, այն նաև պարունակում է ՀՀ գործող բիզնեսների մասին օրինակներ, բայց, ցավոք, շատ մակերեսային և շատ հայտնի բիզնեսների մասին խոսք չկա, կարծես թե հեղինակը գրում է այն բիզնեսների մասին, որոնց հետ ինքը անմիջական կապ ունի կամ այդ բիզնեսները համարվում են BSC հաճախորդ և դասընթացների մասնակից։ Տեսական գիտելիքներ կան, աղյուսակներ, գրաֆիկներ, գծապատկերներ և այլն, որոնք կօգնեն բիզնես սկելուց առաջ զինվել անհրաժեշտ գործիքներով և գիտելիքներով։ Իմ կարծիքով վերջին գրականության ցանկը ամբողջական չէ, օրինակ՝ հատվածներ կային Դեյլ Քարնեգիի գրքից և այն։ Այս գիրքում կան նաև փաստաթղթերի օրինակներ, օրենսգրքերից հոդվածներ, ինչը սկսնակ ձեռներեցների կամ մասանգիտական գիտելիք չունեցող մարդկան համար շատ կարևոր ուսումնական ձեռնարկ կարող է լինել։ Ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս կարդալ, թեկուզ տեղեկացված լինելու համար։ Հեղինակը նաև ծավալուն աշխատանք է արել ու այսպիսի հայերեն գրականությունը քիչ է, իսկ անհրաժեշտությունը բարձր։
Գիրքը ավելի շատ հանդիսանում է ձեռնարկ, որը միշտ պետք է ձեռքի տակ լինի։ Այն սխալ է կարդալ սկզբից մինչև վերջ ու մտածել, թե տեսական գիտելիքներիդ գործիքակազմը բարելավվեց ու այժմ կարող ես բիզնեսով զբաղվել։ Ավելի շուտ պետք է ծանոթանալ բովանդակությանը և բիզնեսի պլանավորման, կազմակերպման, կառավարման և զարգացման (ինչպես գրքի կառուցվածքն է՝ բաժանված 4 մասերի) ընթացքում անընդհատ անդրադառնալ գրքում բերված օգտակար տեղեկատվությանը։ Հեղինակը ծավալուն գործ է կատարել՝ համաշխարհային բիզնես-հմտությունները, գործիքները, տեսական գիտելիքները և ձևաչափերը հնարավորինս տեղայնացնելով ըստ հայկական բիզնես-միջավայրի օրինաչափությունների։ Հետագա հրատարակությունների համար խորհուրդ կտայի փոքրացնել գրքի ֆիզիկական չափսերը։ Այս գիրքը պետք է հնարավորինս մոբիլ լինի․ այն իր մեծ չափսերի պատճառով դժվար է տեղափոխել, իսկ նման գիրքը կարդալու են ոչ թե երեկոյան հարմարավետ բազկաթոռի մեջ, այլ ամենուր՝ ընդհուպ մինչև էքստրեմալ պայմաններում՝ տրանսպորտի մեջ, հանդիպումներից առաջ, օֆիսում, այլուր (Ինչպես գրքի՝ <<ժամանակի կառավարման>> մասին գլխում նշված է)։ Այն պետք է ավելի հեշտ տեղափոխվող լինի։ Իսկ դա իրագործելի է․ կարելի է փոքրացնել միջտառային հեռավորությունը, ջնջել պարբերությունների մեջ առկա բացատները, փոքրացնել քիչ բովանդակալից աղյուսակներն ու պատկերները, ինչպես նաև տպագրել ավելի բարակ թղթի վրա։ Սա և՛ կփոքրացնի գրքի ծավալները, և՛ ավելի մատչելի կդարձնի արտադրության պրոցեսը։
Կարդացել եմ 4 տարի առաջ։ Տպավորիչ ու մատչելի է գրված, հետաքրքիր ու հիշվող օրինակներով։ Հատկապես օգտակար կլինի երիտասարդների համար (16-61 տարեկան) 😀 Ամենայն լրջությամբ` Հրաշալի գիրք է։
Հետաքրքիր, լավ բացատրված ու հստակ օրինակներով։ Եթե անգամ չեն պլանավորում բիզնես ունենալ, կան շատ խորհուրդներ մարդկային շփման, ժամանակի կառավարման և ընդհանուր զարգացվածության վերաբերյալ։