Գիրք Ա «Ցավը», «Մարդագելը», «Մեծ ճանապարհին», «Մրրկի սուրբը», «Լռություն», «Շեկոն ու Մարալը», «Անդունդը», «Զարթիր Աստված», «Խավարի մեջ»
Ներկա ժաղավածուում ընդգրկված են Ահարոնյանի մի շարք պատվածքներ, վիպակներ, վեպեր, ինչպես նաև «Րաֆֆի», «Քրիստափոր Միքայելյան», «Անդրանիկ», աշխատությունները։ Տեքստերը տպագրված են ըստ հեղինակի կենդանության օրոք լույս տեսած սկզբնազբյուրների։ Ժողովածուն տպագրվում է երկու գրքով։
Ավետիս Ահարոնյան Առաքելի (հունվարի 9, 1866, Իգդիր, Ռուսական կայսրություն - ապրիլի 20, 1948, Փարիզ, Ֆրանսիա), հայ հասարակական–քաղաքական գործիչ, գրող։ Մեծ ջանքեր է գործադրել Հայկական հարցի հետամտման, Հայաստանի առաջին հանրապետության կայացման համար։ Նրա գրական ստեղծագործությունները 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ հեղափոխական սերնդի ներշնչման ու պայքարի աղբյուր էին։