Պատմությունը, որ պիտի ներկայացնեմ, արտասովոր է` մի քանի պատճառներով: Կարծում եմ` քչերն էին սպասում, որ հետախուզման մեջ գտնվելու այս ընթացքում կհաջողացնեմ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել:
Այո, այո. պատրաստվում եմ պատմել իմ անհավանական շուրջերկրյա ճանապարհորդության մասին, որ սկսվեց 2008 թվականի մարտի 3-ին: Եթե հիշողությունս կամ իմացությունս ինձ չի դավաճանում, հետախուզման մեջ գտնվող առաջին անձն եմ, որ կարողացել է պտտվել աշխարհի շուրջը, համենայնդեպս` առաջինն եմ, որ հայտարարում է այդ մասին:
Prime-minister of the Republic of Armenia. The leader of the Armenian Love and Tolerance (a.k.a. Velvet) Revolution of 2018. On May 8, 2018, at the request of the majority of citizens of Armenia, he was elected Prime Minister of Armenia.
Գրականագետ չեմ, ոչ էլ վերլուծություններ անելու մեծ գիտակ, բայց գիրքը ինչ-որ հատուկ ոճով է գրված, երբեմն թվում է ինքդ ես մտքերը շարադրում, երբեմն տպավորություն է, որ երկխոսում ես հեղինակի հետ կամ լսում նրա բարձրաձայն մտքերը: Հարազատ բան կա ամեն մի տողի մեջ ու տողերի արանքներում. սկզբից կարծում էի նույն հողուջրից լինելու հանգամանք է նպաստում դրան, դե քանի որ կա ընդհանուր Իջեւանյան հոգեբանություն, մտածելակերպ կամ աշխարհի զգացողություն, բայց հետո հասկացա, որ առանձնակի ոչ մի գաղտնիք էլ չկա, կա ընթերցողի հետ անվերջ ազնիվ մարդ, որ ավելի խելացի կամ պաթետիկ թվալու գրամ անգամ ցանկություն չունի, ով չի ընկնում նյութը գեղարվեստական նկարագրություններով համեմելու անիմաստ գործի հետևից: Իսկ գիրքը իմ պատկերացմամբ սիրո մասին է, սեր կյանքի, հայրենիքի, կանանց, ուտելիքի, մարդկային թուլությունների նկատմամբ: Հայրենասիրության մոլուցքով երբեք տարված չեմ եղել, բայց գրքից հետո երկիրը, տունը, միջավայրը վերաիմաստավորելու ցանկություն է առաջանում, իսկ որ հայրենիքը վառվող խարշամի, լավաշի ու խորովածի հոտն ունի, կարող էր գրել Տավուշի անտառներին, սարերին, աղբյուրներին անվերջ սիրահար մի մարդ:
Ինչպես Փաշինյանը գրում է իր գրքում ՝ կիրքն ու ազատությունը իրար հակադրվող երևույթներ են, բայց կա մի տիրույթ որտեղ կիրքն ու ազատությունը համատեղվում են առանց փոխադարձ նսեմացման: Այդ տիրույթը կոչվում է սեր։ Սերը մարդկային անմիջական և ուղիղ տրամաբանությունից դուրս է և միաժամանակ մարդկային էության ամենահիմնարար զգացմունքն է։ Եթե դուք ձեր մեջ համադրում եք համեղ ուտելիքի հանդեպ սերն ու կենցաղային հարմարարությունների հադեպ անտարբերությունը, կանանց անվերջ երկրպագելու ցանկությունն ու սեփական կնոջն ու ընտանիքին նվիրվելու պատրաստակամությունը, հարազատ հողի հետ ունեցած կապն ու իրական կոսմոպոլտիզմի ոգին, ամբողջական ու անկախ անձ հանդիսանալու զգացողությունը ու սեփական հակասությունների հետ հաշտվելու փորձերը, ապա Փաշինյանի գիրքը որոշ չափով ուղեցույց, իսկ լայն առումով` ճանապարհի ընկեր կդառնա ձեզ համար։
Եվ բոլոր նրանց ոքեր ներսից ծուռ են, իսկ դրսից ուղիղ՝ ԿԵՑՑԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ!
որ նրան մուտիլովչիկ էին ասում: Նիկոլիգի գիրքը բացահայտում է նրա կեղտը, այլասերվածությունը, դավաճանությունը հայ ժողովրդի ու ազգի նկատմամբ։ Հիմա հասկացա, թե ինչպես է նա իր ազգը վաճառել թշնամուն։ Նիկոլը պոպուլիստ է, կապիտուլյատ.
«Փաշինյանը թույն PRշիկ է։ » - Սա 1ին միտքն է, որ ծնվեց գիրքը կարդալուց հետո։ Հա, ու ափսոս, որ ճամփորդությունն իրական չէր։ Գրքի թեթև, ոչ ճռճռան, նիկոլական ոճը հարազատացնում է միտքը, ու խոսում է գրեթե ամենինչի մասին՝ PR, արվեստ, ազատություն, հեղաձոխություն, մարդկային հարաբերություններ, մարմնական ցանկություններ ... Հետաքրքիր էր Հայաստանը օտարի աչքերով գնահատանքների հատվածները։
Nikolig's book exposes his filth, perversion, and treason against the Armenian people and nation. Read it and see for yourself what a piece of shit to the umpteenth power he is. Not even Judas Iscariot was as low down a piece of trash as Nikolig Pashinoglu.
Սկիզբը զուրկ է ոճից։ Ճանաչում ես 2008 թվականի Փաշինյանին ներսից, երևում է, որ ազնիվ մղումներով մարդ է։ Վերջում սկսում է նշմարվել հստակ ոճ, ոչ սակայն բարձրաճաշակ։ Ակնհայտ է, թր Փաշինյանը որպես գրող կարող է աճել։ Փաշինյանին չի հաջողվել կրկնել Ֆոլկների ու Դոստոյեվսկու հաջողությունները սեքսի մասին գրելիս, սա նշում եմ քանզի նա դա անում է հաճախ ու հիմնականում անտեղի։
I didn't really like the writing style of the book, but it's a good book to understand how Pashinyan thinks, what problems he sees in Armenia and how he sees the solutions.
Դժվար ա գնահատել օբյեկտիվ, որովհետև գիրքը բավական մեծ բեքգրաունդ ունի. հեղինակը հաղթած հեղափոխության առաջնորդն ա, որը սա գրել ա տաս տարի առաջ, սկզբում ներկայացրել որպես իրականություն, հետո պարզվել ա, որ ԱԱԾին մոլորեցնելու համար գրված հորինվածք ա: Բայց կարդացվում ա հետաքրքրությամբ, որոշ կտորներ ավելի ոգեշնչված ու եռանդուն են երևում, մյուսները ավելի զոռով տպավորություն են թողնում: Որոշ մտքեր ուղղակիորեն լսել ենք ապրիլին ու մայիսին հրապարակներում (ու դա շատ հավես ա): Որոշ մտքեր էլ լավ կլինի այլ լեզուներով չթարգմանվեն :) Ի դեպ, էդ հատվածների առկայությունն էլ խոսում ա հեղինակի, էսպես ասենք, խիզախության մասին:
This is a novel by the Prime Minister of Armenia Nikol Pashinyan, who was also a former dissident, opposition journalist and a political prisoner. The book was written during the years when he was falsely accused of organizing mass riots in Yerevan in March 2008 and was wanted by the Armenia's law enforcement bodies. In the novel, the author talks about an imaginary journey around the world, during which he introduces his ideas for the future of Armenia.
Վաղուց եմ կարդացել.... հիմա իր գիրքը կարդալու ոչ ցանկություն կունենայի, ոչ նյարդ.... կարդալիս դեռ հեղափոխական էյֆորիայի մեջ էի, բայց շատ բաներ ինձ տարօրինակ և ուղեղիս հասու չէին թվում.... հայրենիքի, Արցախի մասին մտքեր, որոնց տակ այն ժամանակ փորձում էի հասկանալ ավելի խորը բան, որովհետև չէր կարելի նման մտքեր գրել.... օօօֆ.... չգիտեմ.... ժամանակին պետք էր ավելի խիստ գրաքննադատական մոտեցում ցուցաբերեի.... միգուցե այդ ժամանակ ամեն ինչ այլ կլիներ....
Сначала написано примитивно. Дальше или привыкаешь или более грамотно изложено. Читал, только для того, чтобы хоть как-то понять мысли этого человека. Обычный человек, из небогатой семьи, наверное оттуда и комплексы, которые можно у него наблюдать сейчас. Не знаю было ли путешествие на самом деле или нет, но смутил факт алкоголизма.
Մի քիչ բարդ ա օբյեկտիվորեն գեղարվեստական տեսանկյունից գնահատել։ Եթե տենց նայեի, բնականաբար գնահատականը 5 չէր լինի, բայց մյուս կողմից շատ արագ, հետաքրքիր կարդացվող գիրք ա։ Շատ անկեղծ ա գրված, ու իրոք շատ հավեսով եմ կարդացել։
‘’Ոչ ոք սկուտեղի վրա մեզ չի մատուցի այն երկիրը, որում երազում ենք ապրել’’: Էնքան սիրուն ա գրած գիրքը, որ մտածում ես ով է էսքան ծաղկացրել, հետո հիշում, որ վարչապետդ լրագրող է մասնագիտությամբ: հետաքրքիր ճամփորդություն, որից լիքը բան ես քաղում:
Finally done with this roller coaster. First 3/4 of the book is 1 out of 5. And the rest is a solid 3. If you are looking for a non fiction story this is not it.