Jump to ratings and reviews
Rate this book

Հայոց Պատմություն

Rate this book
Մեծանուն հայագետ Հրաչյա Աճառյանի անտիպ աշխատություններից է: Գրքում շարադրված են հայ ժողովրդի պատմության
հիմնական իրադարձությունները՝ հնագույն շրջաններից մինչև 20-րդ
դարի սկզբները: Զուգահեռ տրված են նաև համաշխարհային
պատմության դեպքերը, որոնք այս կամ այն կերպ առնչվել են հայ
ժողովրդի պատմությանը:
Գիրքը գրված է պարզ, հանրամատչելի լեզվով, որն ընդհանրապես բնորոշ էր Աճառյանին, և կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ընթերցող լայն շրջանների համար:

http://anyflip.com/vgrh/cfsn

484 pages, ebook

Published January 1, 2004

3 people want to read

About the author

In English: Hrachia Acharian; Hrachya Acharyan

Հրաչյա Հակոբի Աճառյան (Հրաչեայ Աճառեան; մարտի 8, 1876, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 16, 1953, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն։
Ծնվել է Կոստանդնուպոլիսում, կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակարտել է Անտուան Մեյեին։ 1897 թ. Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիրությունը լազերինի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվականին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մեկ կիսամյակ լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թ. Աճառյանը գալիս է Հարավային Կովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։

Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքներ։

Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական Համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ։

http://www.armenianlanguage.am/am/Enc...

Hrachia Acharian (8 March 1876 – 16 April 1953) was an Armenian linguist, lexicographer, etymologist, and philologist.

An Istanbul Armenian, Acharian studied at local Armenian schools and at the Sorbonne, under Antoine Meillet, and the University of Strasbourg, under Heinrich Hübschmann. He then taught at various Armenian communities in the Russian Empire and Iran before settling in the Armenian Soviet Socialist Republic in 1923, working at Yerevan State University until his death.

A distinguished polyglot, Acharian compiled several major dictionaries, including the monumental Armenian Etymological Dictionary, extensively studied Armenian dialects, compiled catalogs of Armenian manuscripts, and authored comprehensive studies on the history of Armenian language and alphabet. Acharian is considered the father of Armenian linguistics.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
0 (0%)
4 stars
0 (0%)
3 stars
1 (100%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Shant Arakelyan.
16 reviews1 follower
July 10, 2022
Շատ մասեր հակիրճ են գրված։ Կարծում եմ անտիպ գործ հրատարակելիս առանձնահատուկ ուշադրություն էր պետք դարձնել նման դրվագներին։ Պատմությունից անտեղյակ մարդը կարդալով կարող է շփոթվել։
Ընթերցողին պետք է հիշեցնել նաեւ, որ հեղինակը պատմաբան չէ։
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.