Պատմվածքները լավն են, թեթև, չկրկնվող թեմաներ են՝ մարդկային տեսակներին առնչվող, բայց միշտ դրական նոտա պարունակող։ Շատ արագ են կարդացվում։
Մի քանի խոսք նրա մասին, ինչը խանգարեց բարձր գնահատականի. Նախ պատմությունները տեղ-տեղ արհեստական էին, հատկապես իրենց խոսքում կամ գործում. հերոսներից մեկը նույն նախադասության մեջ մի տեղ նույն բառը օգտագործում է գրական տարբերակով, մյուս մասում՝ խոսակցական։
Իսկ եթե անդրադառնանք գրքի խմբագրությանը, անհաշվելի ուղղագրական, քերականական, ոճական սխալներ կային. նյարդայնացնելու աստիճան շատ էին։ 🙄