Jump to ratings and reviews
Rate this book

Հայոց գրերը

Rate this book
Գիրքը բաղկացած է երեք մասինց: Առաջին մասում քննության են առմնվում հին և միջնադարյան աղբյուրները հայկական գրերի ստեղծման պատմության մասին, և տրվում է նոր ժամանակի հետազոտությունների լիակատար մատենագիտությունը: Երկրորդ մասը ներկայացնում է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կյանքը և գործունեությունը: Երրորդ մասում ուսումնասիրվում են հայկական այբուբենի համակարգն ու ներքին կառուցվածքը, նրա կապը ուրիշ այբուբենների հետ և հայկական գրերի պատմական զարգացումը մեսրոպյան երկաթագրից մինչև մեր ժամանակի տպագրական ու ձեռագիր տառատեսակները:

688 pages, Hardcover

Published January 1, 1984

1 person is currently reading
8 people want to read

About the author

In English: Hrachia Acharian; Hrachya Acharyan

Հրաչյա Հակոբի Աճառյան (Հրաչեայ Աճառեան; մարտի 8, 1876, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 16, 1953, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն։
Ծնվել է Կոստանդնուպոլիսում, կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակարտել է Անտուան Մեյեին։ 1897 թ. Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիրությունը լազերինի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվականին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մեկ կիսամյակ լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թ. Աճառյանը գալիս է Հարավային Կովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։

Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքներ։

Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական Համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ։

http://www.armenianlanguage.am/am/Enc...

Hrachia Acharian (8 March 1876 – 16 April 1953) was an Armenian linguist, lexicographer, etymologist, and philologist.

An Istanbul Armenian, Acharian studied at local Armenian schools and at the Sorbonne, under Antoine Meillet, and the University of Strasbourg, under Heinrich Hübschmann. He then taught at various Armenian communities in the Russian Empire and Iran before settling in the Armenian Soviet Socialist Republic in 1923, working at Yerevan State University until his death.

A distinguished polyglot, Acharian compiled several major dictionaries, including the monumental Armenian Etymological Dictionary, extensively studied Armenian dialects, compiled catalogs of Armenian manuscripts, and authored comprehensive studies on the history of Armenian language and alphabet. Acharian is considered the father of Armenian linguistics.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
2 (66%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
1 (33%)
No one has reviewed this book yet.

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.