What do you think?

Էս ինչ ենք անում, տղերք
400 pages, Hardcover
Published January 1, 2018
About the author
Vazgen Sargsyan
5 books13 followersVazgen Sargsyan was born in Ararat village, Soviet Armenia, near the Turkish border, on 5 March 1959, to Greta and Zaven Sargsyan.
An amateur writer, Sargsyan developed a literary and active social life. He wrote his first novel in 1980, and became a member of the Writers Union of Armenia in 1985. From 1986 to 1989, he headed the publicity department of the Garun («Գարուն», "Spring") literary monthly in Yerevan. In 1986, his first book, Bread Temptation («Հացի փորձություն»), was published, for which he was awarded by the Armenian Komsomol. A number of his works were published in journals, however, his literary career did not last long and ended in the late 1980s.
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վազգեն Զավենի Սարգսյան։ Ծնվել եմ 1959 թվականին, Արարատ գյուղում։ Հայրս՝ ծառայող։ Մայրս՝ ուսուցչուհի։ 1965֊1975 թթ. սովորել և ավարտել եմ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցը, 1975֊1979 թթ.՝ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Աշխատել եմ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ (մինչև օրս էլ աշխատում եմ), Արարատի ՑՇԿ֊ում՝ բեռնակիր բանվոր, «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ ռեժիսորի ասիստենտ, «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում՝ որպես գրական աշխատող և այլն։ Գրել սկսել եմ համեմատաբար ուշ։ Երևի 1980 թվականից, լավ չեմ հիշում, ճիշտը չեմ կարող ասել։ Տպագրվել եմ «Գարուն», «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրերում, «Գրական թերթում»։ Շուտով, «Սովետական գրականություն» ամսագրի վեցերորդ համարում, ապա նաև «Գարունի» ութում կամ իննում լույս կտեսնեն երկու վիպակներս, իսկ 1985֊ի վերջերին «Սովետական գրող» հրատարակչությունը, Աստծո հաջողությամբ, լույս կտեսցնի առաջին գիրքս։ Այ, այն ժամանակ նոր կարելի կլինի խոսել իմ եղած֊չեղածի, արած֊չարածի մասին։ Իսկ հիմա, ընկեր Պետրոսյան Անահիտից խնդրում եմ հետաձգել այս հանդիպումը՝ գոնե մինչև «Սովետական գրականություն» ամսագրի վեցերորդ համարի լույս տեսնելը։ Հուսով եմ, որ խնդրանքս կընդառաջվի։
Հա, ամուսնացած չեմ, չեմ եղել և առայժմ չեմ պատրաստվում։
Դատվա՞ծ... Չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքները... մորս դատավճիռներով։
Արտասահմանում բարեկամներ ունե՞մ։ Շա՜տ֊շատ՝ Սփյուռքի ամբողջ հայությունը։
Ուրի՞շ... Էլ ասելու բան չմնաց։ Սա էլ ձեզ ինքնակենսագրության...
1985

Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 3 of 3 reviews
June 7, 2021
․․․Եվ նրանց ոտնահետքերով պատմությունը մեռնում է:
Հրաշք գիրք՝ ավելին քան արդիական։
Միակ բանը, որ էդքան էլ ինձ դուր չեկավ, սակայն գրքի լավը լինելը դրանից չէր տուժում, դա ժողովածուում զետեղված 15-ից ավելի և միմյանցից շատ տարբեր փոքրիկ պատմվածքներն էին՝ տարբեր հերոսներով։
Բացատրեմ միտքս․ սիրում եմ, երբ գրքի նկատմամբ կախվածություն է առաջանում, անդադար ապրում ես հերոսներով, իրենց կյանքում ու անզուսպ ցանկություն կա հասնել վերջին։ Էստեղ դա բացակայում էր։ Ամեն պատմվածքից հետո ամբողջության զգացում կար, որը, համենայն դեպս ինձ, չէր թողնում անցնել հաջորդին․ ես մտքով դեռ նախորդն էի "մարսում"։

March 8, 2021
Հայ մարդու համար պարտադիր կարդալու գրքերից:
Հայ մարդուն շատ տիպիկ բնութագրերով պատմվածքներ` հիմնականում տխուր դեպքերի նկարագրություններով` համեմված կյանքի անարդարությունների դեմ դառը անզորությամբ:
Իսկ որոշ պատմվածքներ օրնակ`«Հացի փորձություն», «Եվ տիեզերագնացն ասաց.տվեք ինձ հենման կետ...», «Առաջին անգամ», «Երեխեքի սիրույն», «Խաղ», «Շնորհակա ենք» գլուխգործոց են:

Read
March 11, 2025Ռթ
Displaying 1 - 3 of 3 reviews