Գիրքն իրականում երկու անգամ կարդացի։ Առաջինի դեպքում բաց էի թողել միտքը։ Հետո քննարկեցինք մի քիչ, ու նորից կարդացի։ Այվազյան է իր ուղնուծուծով, այվազյանական փիլիսոփայությամբ, 90-ականների հայն ու հայաստանը տեսնելու ու հասկանալու փորձով։ Ինչ որ մի ձևակերպում ունեի, թե ինչ է այս գիրքը ինձ համար, հիշում եմ, որ դիպու էր թվում ինձ, ու գիրքը բացող, բայց մտքիցս թռավ։) Էլեկտրոնային հրատարակությունը, դե գիտեք արդեն որտեղից ։))))
90-ականների հայկական էքզիստենցիալիզմ: Ի՞նչ է նշանակում հայ լինել ... ուզում ես ձեռք քաշել դրանից, բայց «հայությունիցդ» պրծում չկա: Ինչպես ասում է գրողը՝ հայ լինելը ամենասարսափելի անազատությունն է:
Ինչպես Այվազյանի այս գործում, այնպես էլ այլ հայ ժամանակակից գրողների մոտ առանցքային է տարածականության, «տան» փնտրտուքի հարցը: Սա շատ սուր ընգծված է նաեւ Խանջյանի, Վ. Գրիգորյանի մոտ եւ ինչքանով հասցրել եմ ֆիքսել, բնորոշ է հենց այդ շրջանի ստեղծագործողներին: Շատ անսովոր, տարօրինակ ու հետաքրքիր սյուժե ուներ, սկիզբը շատ դինամիկ էր, բայց կեսերից արդեն ստատիկ է դառնում, չնայած լիքը բաներ են տեղի ունենում, բայց միեւնույն ժամանակ նաեւ ոչինչ էլ տեղի չի ունենում: Սա Լոսի հայության մասին է, սփյուռքում հայը հային քցելու, հարիֆացնելու մասին: Հայի տարագիր բախտի մասին է: Գլխավոր հերոսը անտուն է, իր ասած՝ հոմլեզ, եւ դա իր ընտրությունն է, փիլիսոփայությունը: Ամեն հերթական գլխում մեր առաջ անտունության նոր շերտեր են բացվում: Գրողն արծարծում է նաեւ սերնդային, գենետիկ մակարդակում հոմլեզությունը, թե ինչպես Արեւմտյան Հայաստանից գաղթած հայերն ու իրենց սերունդները այդպես էլ չեն գտնում իրենց տունը, ապահով անկյունը, ինչպես են իրենց օտար ու միայնակ զգում ամենուր:
Գլխավոր հերոսը որոշում է անտունի կարգավիճակով մնալ ԱՄՆ-ում՝ ասելով, որ Ամերիկայից էնկողմ էլ աշխարհ չկա: Ու, երբ ագամ Ամերիկայում է իրեն սարսափելի միայնակ զգում ու հոգին սկսում է կրծոտել ձանձրույթը, նա ընկնում է հուսալքության մեջ..., եթե Ամերիկայից էնկողմ էլ աշխարհ չկա ու, եթե այդտեղ էլ է նման զգացողություն ունենում, ի՞նչ է մնում անել: Եվ նա ընդունում է ամենատրամաբանական որոշումը..: Տեղ-տեղ չպատճառաբանված ու չհիմնավորված երկար էր, բայց դե: