«Հիվանդանոցը» հետխորհրդային շրջանի վեպերից առաջինն էր, որ ազդարարեց ազատացում՝ սոցռեալիզմի, կոմունիստական գաղափարախոսության, կեղծ բարոյախոսության տոտալ պարտադրանքներից։ «Հիվանդանոցն» առաջին անգամ լույս է տեսել 1994 թվականին, ապա վերահրատարակվել՝ 2011֊ին։ Սա վեպի երրորդ հրատարակությունն է։
Gurgen Khanjyan is a well-known contemporary writer and playwright. He is the author of ten books, including several novels, plays and short story collections. He has worked for the public television and radio, has been published in various newspapers and literary magazines. His works were translated into Russian, Persian, Romanian and English. He is the editor of “Gretert” literary newspaper of the Armenian Union of Writers. He translates literature from Russian into Armenian. Plays by Gurgen Khanjyan are staged in Armenia and Diaspora. For his fiction and plays he was awarded with the Prize of the Government of Armenia, Writer’s Union of Armenia and “Narcis” literary magazine.
Կարծես թե տարածված թյուրըմբռնում կա (հատկապես էս վեպի օրինակով), որ գրականության մեջ ազատությունը գռեհիկ լեզվի, քֆուրների, արգելված թեմաների (տվյալ դեպքում՝ ինցեստ, պեդոֆիլիա, թմրանյութեր) պատկերումը պիտի լինի: Բայց ազատությունը արգելվածն անելը չի, այլ էդ արգելվածի մասին էնպես գրելը, որ դա դառնա ճշմարտություն, բողոք, իրերի դրությունը փոխելու կոչ, եթե կուզեք։
Երբ սեռական բռնության, մարդկային դեգրադացիայի և ֆիզիկական հիվանդությունների նկարագրությունները դառնում են ինքնանպատակ, գրականությունը վերածվում ա պաթոլոգիական թանգարանի։ Իսկ դա էն ա, ինչ ես տեսնում եմ Խանջյանի էս վեպում:
Գուցե էդքան էլ ճիշտ չէր Խանջյան գրողի հետ ծանոթությունը սկսել էս վեպով, բայց էս վեպի գոյությունը ու դրա գովեստը արդեն բավարար պատճառ ա ինձ համար, որ էլ չկարդամ Խանջյան:
Եթե Խանջյանը փորձել ա կաֆկայություն անել ու պատկերել խորհրդային հիվանդանոցի դաժանությունն ու աբսուրդը, ապա իր մոտ դա չի ստացվել: Իսկ ստացվել ա գրոտեսկ՝ ոչ թե մարդկանց/կերպարների բնական ճակատագրերով, այլ հեղինակի կողմից հավաքված ամենասարսափելի դրվագներով։ Արդյունքում՝ ընթերցողը ապշում ա, բայց չի ապրում կերպարների ցավը, որովհետև դրանք ավելի շատ կարիկատուրաներ են, քան կենդանի մարդիկ։
Կերպարների հոգեբանական խորությունը կորչում ա անպարկեշտ բառերի ու ֆիզիկական տառապանքի մանրամասն նկարագրությունների տակ։ Էլ չեմ խոսում կանանց կերպարների մասին, որովհետև սեքսիզմի ու միզոգինիայի վերլուծությանս բառապաշարը էստեղ չի ձգում: Կարելի՞ ա արդյոք խոսել «ազատ» գրելու մասին, երբ հեղինակն ինքը իր սեփական ցինիզմի գերին ա:
Բացի այդ՝ էս վեպը չունի պատմական խորք։ Չկա ո՛չ սոցիալական վերլուծություն, ո՛չ էլ գաղափարական պայքար՝ միայն մարդկային այլանդակման կրկնվող պատկերներ։ Հիմա հարց. ո՞րն ա ավելի կարևոր՝ ցույց տալ խորհրդային ռեժիմի դաժանությունը, թե՞ պարզապես ցույց տալ, որ «ամեն ինչ վատ է»՝ առանց փոխելու ինչ-որ բանի հնարավորության մասին մտածելու։
Իրական ազատությունը մարդկային փորձը խորապես տեսնելն ու նկարագրելն ա էնպես, որ ընթերցողի մոտ էմպատիա առաջանա: Իսկ էս վեպը իմ մոտ մենակ սրտխառնոց առաջացրեց առանց բացառության բոլոր կերպարների հանդեպ:
Էս գիրքը 2-րդ անգամ եմ կարդում, կարոտել էի Խանջյանի ոճին։ Ու ամեն կարդալուցս հետո էլի դատարկություն ա։ Էլի հարցեր, որոնք չունեն պատասխաններ, կամ ես չեմ գտնում։ Բայց, միևնույն ա, չի ստիպում էդ ամենը չսիրել էս գործը, ինչքան էլ որ դեպի խավար ա տանում բովանդակությունը։
Էնքան կուզեի էս վեպի քննարկմանը մասնակցեի: Մի շնչով կարդալու գիրք ա, շունչդ կտրվելու աստիճան հետաքրքիր ու խորիմաստ: Էն որ չես մտածում վերջն ինչ ա լինելու, ինչ ա լինելու ու ինչի եղավ տենց: Մի խոսքով, #անպայման_կարդալու գրքերից
սկզբում կաֆկային էր յիշեցնում վերին աստիճանի։ մտածեցի, որ ուզածս չի։ յետոյ անձաւի պահերից սկսած հասկացայ, որ ինչ֊որ թոյն բան ա կատարուելու՝ հեսա։ ընթացքը լարուած էր պահում, բայց վերջերից արդէն պարզ էր ընթացքը։ ո՛չ զիբիլ էր, ո՛չ հանճարեղ էր, ո՛չ միջին։ տեղ֊տեղ արագ էր, էդ արագութիւնից թւում էր, որ ինչ֊որ մանրամասներ բաց եմ թողնում, տեղ֊տեղ էլ մի տեսակ տաղտկալի, որից թւում էր, թէ անընդհատ ծամւում ա։ պատահականութիւնները, սիմուոլները հրաշալի էին։
գրքի նման խառն էլ կարծիքս ա ու տպաւորութիւնս։ մտածելու լիքը նիւթ ա տուել, երկար ժամանակ հլա դեռ ուղեղս պարապ չի մնայ։
Խանջյանը, Կաֆկան, Կաֆկան, «Դղյակը», «Հիվանդանոցը», Խանջյանը, Կաֆկան էլ չկա, Խանջյանը կա։ Ասում են, որ Խանջյանը Կաֆկա չի կարդացել, ասում են, բայց ով է հավատում։ Նա «հիվանդանոցից» դուրս եկավ, բայց «հիվանդանոցը» նրա միջից դուրս չեկավ։ Ներսում էր, դրսում է, ներսն ու դուրսն է։ Բազմանշանակ, բազմաշերտ ու բազմաբովանդակ վեպ էր սպասվում, ինչ որ պահի Խանջյանը դադար տվեց, հետո շարունակեց, արդյունքում փոխվեց ընթացքը՝ թուլացավ, մեղմացավ։ Շարունակեմ կարդալ մյուս վեպերը։
տագնապ՝ սկզբից մինչև վերջ։ բոլորին իրար հետ քնացնելուց բացի, հեղինակը նաև անդրադառնում էր յուրաքանչյուր հերոսի պատեպատվող հոգեբանությանն ու իմանենտ զգայություններին։ մի խոսքով շատ լավն էր, արժի Խանջյան կարդալ...