Երեխաների երևակայության ֆենոմենի ամենամռայլ և ամենաարտասովոր կերպարներն ու դեպքերը թաղվում են հասունությամբ և շնչում հուշերում: Ի՞նչը կարող է վերադարձնել նրանց: Առեղծվածային անցյալը տասնչորս տարի անց վերադառնում է՝ մեկ ընդհանուր պատմության շուրջ միավորելով յոթ տարբեր ճակատագրեր: «Գնացք դեպի Արևմուտք»-ը ֆանտաստիկա չէ, սա վեպ է, որում ընթերցողը հնարավորություն ունի հետևելու դինամիկ և լարված սյուժեին՝ որսալով այն սահմանագիծը, որտեղ ավարտվում է իրականությունը և սկսվում միստիկան:
Չէ, չստացված էր, ափսոս: Լեզվի ոճը, նամանավանդ երկխոսությունները, ահավոր անբնական են ու տենց էլ չթողեցին, որ մինչև վերջ գոնե ժամանակավոր հավատամ պատմության «իրականությանը»: Համոզիչ չէր: Ու չափից շատ երկար էր. հաստատ մի 100 էջ կարար դուրս մնար...
Վայ արա, վայ Ամեն անգամ հայկական ստեղծագործությունների մասին գրառում անելիս ասում եմ՝ շնորհակալություն հեղինակին, որ գոնե ժամանակակից խառնիճաղանջ գիրք չի գրում, էլի լավ ա: Բայց ԻՆՉՔԱՆ ԿԱՐԵԼԻ Ա, ԱԽՊԵՐ: Էն անհարմար պահը, որ նույնիսկ չգիտես՝ խորհուրդ տաս, թե չէ: Մի կողմից ասում ես՝ դե գիրք ա էլի, կարդացեք, ցանկացած գիրք էլ կարդալու համար ա, մյուս կողմից էլ՝ չստացված կինոսցենար, ի՞նչ կարդաս:
Կարդացի մեեեծ հետաքրքրվածությամբ, գիրքը չի թույլացնում լարվածությունը մինչ ամենավերջին պահը։ Բոլոր հերոսները իրարից տարբեր են, բայց ամեն մեկը իր հետաքրքրությունն է առաջացնում! Իրենց մտածելակերպը շատ ընդգրկուն է նկարագրված, ինչը արագ գրավում է ընթերցողին! Նորմալը և պարանորմալ է իրար հետ են համատեղված, ու վերջին էջերը տվեցին բոլոր հարցերի պատասխանները։ Շնորհակալություն մեծ աշխատանքի համար!