Ո՞ր երգչուհին չի երազում ելույթ ունենալ աշխարհահռչակ բեմերում... Նվիրական փափագները երբեմն կատարվում են. նշանավոր նվագավար Մայքլ Քեթենջյանը հեքիաթի ասպետի պես եկավ, որ Շաքեին օգնի իրականացնելու իր երազանքը: Եվ ինչո՞ւ պետք է հատկապես այդ տղամարդը խռովեր նրա հոգին... Շաքեն իր կյանքում հիասթափություններ շատ էր ապրել և վախենում էր վստահել տղամարդկանց: Իսկ եթե լսի իր սրտի ձա՞յնը: Սիգուցե արժե՞ խիզախել...
Կարինե Աղաբեկյանը մասնագիտությամբ երաժիշտ է: Նա բազմաթիվ համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում՝ Մերձբալթիկայից մինչև Հյուսիսային Աֆրիկա, Ուկրաինայից՝ հեռավոր Սիբիր՝ ամենուրեք արժանանալով երգեհոնային արվեստի երկրպագուների ջերմ ընդունելությանը: