Շանթ Մելիքյանի գաղտնի կիրքը իր քարտուղարուհու հանդեպ ավելի ուժգին բռնկվեց, երբ նա հայտնաբերեց, որ Շաղիկը վաղուց է կորցրել ամուսնուն: Եվ ահա մեկ խելահեղ գիշերը` անցկացրած գեղատեսիլ Ջերմուկի հյուրանոցի շքեղ համարում, շեշտակի փոխեց երկուսի կյանքը...
Կարինե Աղաբեկյանը մասնագիտությամբ երաժիշտ է: Նա բազմաթիվ համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում՝ Մերձբալթիկայից մինչև Հյուսիսային Աֆրիկա, Ուկրաինայից՝ հեռավոր Սիբիր՝ ամենուրեք արժանանալով երգեհոնային արվեստի երկրպագուների ջերմ ընդունելությանը: