1934 թվականին Կոստան Զարյանը մտահղանում է գրելու «Երկիրներ եւ Աստվածներ» գրքերի շարքը: Այդ շարքից իրագործված են միայն «Սպանիան» եւ «Միացյալ Նահանգները»: «Հոլանդիան» եւ «Իտալիան» մնացել են հատվածների տեսքով, մյուսները չեն իրագործվել: Կոստան Զարյանի «Սպանիան» գրված է օտար երկրի առիթով ու օտար երկրի մասին, բայց նաեւ Հայաստանի՛ մասին ու Հայաստանի՛ համար: «Վստահ եմ, վաղը, երբ մեր երկրում, որին խորապես ինձ կապված եմ զգում, անցնի բնազդական տնտեսականությա շրջանը, նոր սերունդը պիտի ծարավով նետվի այն բոլոր հարցերի վրա, որոնցմով մենք շահագրգռված ենք: Արդեն, այդ տեսակետից շատ հուսալի նշաններ են երեւում: Ու այս գրքի միակ հավակնությունն է՝ կարողանալ մի օր հասկանալի եւ ահրաժեշտ դառնալ նրանց, որոնք որաշել են լինել նորից, կառուցանել նոր հոգեկան մի զորություն, գոյանալ ամբողջովին,ճակատագրականորեն: Ահա ինչու մեր երկիրը, մեր ցեղը եւ ոգին ամեն տեղ ներկա է եղել ինձ հետ»: Մեր ընթերցողը երջանիկ պատեհություն ունի առաջին անգամ առանձին գրքով կարդալու «Սպանիան»:
Gostan or Kostan Zarian (Armenian: Կոստան Զարեան) was an Armenian writer who produced short lyric poems, long narrative poems of an epic cast, manifestos, essays, travel impressions, criticism, and fiction. The genre in which he excelled, however, was the diary form with long autobiographical divagations, reminiscences and impressions of people and places, interspersed with literary, philosophical and historical meditations and polemics.
Շատ նոստալգիկ ընթերցանություն ստացվեց. Զարյանը ինձ հետ տարավ Իսպանիա՝ տաք, արևոտ, բազմամշակույթ (ու հատկապես արաբական մշակույթի թողած սիրուն ազդեցությամբ): Իհարկե, ես Զարյանի պես չեմ ռոմանտիզացնում Իսպանիան, բայց ռոմանտիզացնելուց բացի ինքը նաև շատ համապարփակ գիտելիք ա տալիս Իսպանիայի պատմության ու մշակույթի մասին: Անընդհատ փորձում ա զուգահեռներ տանել հայերի ու Հայաստանի հետ, որը տեղ-տեղ անպատեհ ա թվում, բայց դե կարելի ա հասկանալ ժամանակի պահանջը:
Նույն ձևով՝ գրքում կան շատ սեքսիստական արտահայտություններ, կանանց մեջբերելով համեմատություններ, բայց դե շատ չենք կարող բարկանալ Զարյանի վրա, իր ժամանակ դրանք նորմալ գեղարվեստական համեմատություններ էին :դ
Նյարդայնացնող էր հրեաների հետ կապված մասը, բայց ստեղ էլ միանշանակ չեմ կարողանում դատել Զարյանին, որովհետև մի պահ գովերգելուց հետո հաջորդ պահին էնպիսի արտահայտություն ա անում, որ մնում ես շվարած՝ լավ, էս մարդը ու՞մ ա համակրում :դ Մի բան միանշանակ ա՝ բազմաթիվ անգամներ խոսում ա բռնության դեմ: Մի խոսքով՝ լավ դիվանագետ կլիներ))
Կոստան Զարյանի «Երկիրներ և Աստվածներ» շարքը, առաջին հայացքից ճանապարհորդական այդ գրառումները, մշակութաբանական մեծագույն աշխատություններ են: Ի՜նչ խորությամբ է հեղինակը հասկացել ազգը, մարդուն, մշակույթը, ոգին (կամ դրա բացակայությունը): Ի՜նչ գեղեցկությամբ ու մեզ անսովոր թափով է հայերեն մտածում այս մարդը (և դեռ պնդում են, որ լեզուների իր գունապնակում հայերենին ամենավատն է տիրապետել): Ի՜նչ զուգադրումներ է անցկացնում օտարի ու հայի միջև և ինչպիսի՜ անզուսպ, բայց անաչառ հայրենասիրությամբ: