Jump to ratings and reviews
Rate this book

Բալզակ. մի շան պատմություն

Rate this book
Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ արդյո՞ք բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, թույլ է տալիս անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:
Վիպակը, որ Լևոն Նեսի առաջին հայերեն ստեղծագործությունն է, շարադրված է առաջին դեմքով. գրական հնար, որ ուրույն հավաստիություն է հաղորդում պատմությանը:

132 pages, Hardcover

First published January 1, 2018

5 people are currently reading
55 people want to read

About the author

Levon Nes

3 books6 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
34 (70%)
4 stars
6 (12%)
3 stars
6 (12%)
2 stars
2 (4%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 11 of 11 reviews
Profile Image for Alisa Grigoryan.
78 reviews9 followers
March 30, 2022
Գիրքը անհավանական էմոցիաներ տվեց ինձ ու երեխաներիս ։ Կարդում էի իրենց համար երեկոյան քնի ժամին։

Գիրքը սովորեցնում է սիրել, գնահատել այն ինչ ունես , հասկանալ, որ կենդանիները նույնպես ցավ են զգում, որ պետք է սիրել ու պաշտպանել նրանց։ Հասկանալ, թե ինչ է կորուստը, ինչ է մահը , եւ կյանքը շարունակվում է հարազատի մահից հետո։

Մի փոքր պարզ էր գրված, բայց երեւի հենց այդ պարզությունն էլ երեխաներիս օգնեց մտնել պատմության մեջ ու կարեկցել Բալզակին եւ մյուս հերոսներին։

Կային հատվածներ, որոնք երեխաների համար չէին գրված, բայց այդ հատվածների իմաստը այդպես էլ չհասկացան իրենք։)

Ուրախ եմ, որ այս գիրքը կարդացի հենց երեխաներիս հետ🤗Ու դա ինձ շատ օգնեց շատ ավելի սիրել այս պատմությունը։
Profile Image for Rimma.
105 reviews8 followers
December 25, 2019
Անգամ Երևանում մարդիկ մենակ սպիտակ չեն։
Անգամ Հայաստանում երկար մազերով մենակ կանայք չեն, իսկ կարճով՝ տղամարդիկ։
Մի տեսակ կաղապարված մտքեր ունի հեղինակը։ Խիստ մանկական լեզվով գրված վիպակին ավելանում ա դարդոտած սերն ու ալկոհոլիզմը, շների կռիվները... Հարց ա առաջանում՝ քանի՞ տարեկան երեխային սա տալ։ Հաստատ 12-13-ից մեծ, իսկ էդ դեպքում լեզուն շատ պրիմիտիվ ա, մտքերը՝ պարզ։ Արժեր կենտրոնանալ մենակ շան կյանքի վրա, չխառնել Միսակի մտորումները Կասկադի վերևից (որոնք խիստ ծեծված են ու մակերեսային), ալկոհոլիզմը, անպատասխան սերը, մեռած ընտանիքի անդամներին... Շան մոր պատմությունն էլ թույլ ա ներկայացված։
Կարճ՝ սիրուն միտք, բայց վատ ռեալիզացիա։ Ափսոս, ես ուզում էի էս գիրքը շատ հավանել։
1 review
June 14, 2022
Այս գիրքը մի շան մասին է , ով չափից դուրս անկեղծ է։
Նրա լույս աշխարհ գալուց սկսած մի շարք փորձություններ են ի հանդես գալիս նրան։ Սկզբում ինչ-ինչ պատճառներով նա կորցրեծ իր մորը, և հանդիպեց, և՛ բարի, և՛ չար մարդկանց։ Բայց գերակշռողը չար մարդիկ էին ։ Սակայն նա ունեցավ սիրելի տեր , և իր սիրելի տերն էլ 《Բալզակ》 անունն էլ դրեց նրան։ Բալզակի սիրելի տերը Մինասն էր ՝ նա ծերուկ էր , և տառապում էր մի աղջկա համար ՝ ում հետ հանդիպել էր վերջին անգամ այգում։ Սակայն երեք տարի հետո Մինասը մահանում է տառապելով ինչ որ մեկի համար։
Մի որոշ ժամանակ անց Բալզակը գտնում է իր մորը , սակայն չի մոտենում նրան, քանի որ նա երջանիկ էր իր տերերի հետ , և չուզեցավ նորից ցավ պատճառել իր մորը։ Բալկազը հասկանալով , որ չի կարող Մինասին հետ բերել և, որ ամեն ինչ շարունակվում է , նա գնում է իր նոր տերերի մոտ, ովքեր սիրում են նրան, և Բալսգթզակը նույնպես սիրում է նրանց։
Նաև կուզենայի ավելացնել , որ հեղինակը ուզում է ապացուցել այն, որ կենդանիները նույնպես ունեն բանակություն և հասկանում են որոշ չափով մարդկանց։
Այս գրքից հետո ես հասկացա , որ կապ չունի , թե ով է մահանում , և թե ով է կորչում, մեկ է ժամանակը կանգ չի առնում այլ կյանքը շարունակվում է և պեռք է առաջ նայել մտածելով , որ մի օր բոլորս էլ կմահանանք և կհանդիպենք միմյանց , իսկ հիմա պետք է ապրել։
Շատ խորիմաստ և հրաշալի գիրք է🙂։
This entire review has been hidden because of spoilers.
1 review
January 2, 2022
Պարզ լեզվով գրված Հրաշք։ Պարզ ասվածը որպես դրական իմաստով։ Հեշտ հասկացվող, ըհասկացվողհասկացվող ու միառժամանակ անկեղծ։ Բարի գիրք էր։
11 reviews
June 1, 2022
Կյանքը, մարդիկ շան աչքերով... Արժե կարդալ🧡
Profile Image for Lilit.
23 reviews
June 18, 2022
Մի օրում կարդալու գիրք, որը լի է անսահման էմոցիաներով❤
March 31, 2024
Անկեղծ երբեք չէի մտածի որ կկարդամ այս գիրքը, բայց տղաս ուղղակի պարտադրում էր: Իսկ պատմությունը իրոք լավն էր, ու հուզիչ, այն մասին թէ ինչպես է լինում հավատարմությունը, ու որն է իրական ընկերությունը:
8 reviews
March 27, 2025
Գրեթե բոլոր գրքերը իրենց կարդալու համապատասխան տարիքն ունեն, էս գրքից մի քանի տարի ուշացել եմ։ Ամեն դեպքում սիրուն պատմություն ա, խորհուրդ կտամ կարդալ 10֊12 տարեկան հասակում։
Displaying 1 - 11 of 11 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.