Իրականութեան մէջ այս հինգերորդ հրատարակութիւնն է, սակայն ինչ-ինչ պատճառներով տպաուած է Գ. Տպագրութիւն:
Մալխասի այս վէպը մրցանշային հրատարակութեան թիւ ունի Սփիւռքի մէջ: Նիւթը ներշնչուած է 1903-1908 ժամանակահատուածի մեր ազգային յեղափոխական պատմութենէ և ունի նաև սիրային երանգ:
Նոյն վէպի անգլերէն թարգմանութեան խորագիրն է Awakening, թարգմանուած Simon Beugekian-ի կողմէ:
Մալխաս (1877, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - 1962, Բեյրութ, Լիբանան, ծննդյան անունը՝ Արտաշես Հովսեփյան, դասական ուղղագրությամբ՝ Արտաշէս Յովսէփեան), հայ վիպասան, գրող և հասարակական գործիչ։
Ծնվել է Տրապիզոնում։ Ուսումը ստացել է Կարինի Սանասարյան վարժարանում, ուր թրծվել է դաշնակցական գաղափարախոսությունով։ Երիտասարդ տարիքից անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմում։ Իր սերնդակիցների նման դիմել է պանդխտության Միացյալ Նահանգներ, որտեղ Հ.Յ.Դ.-ի պաշտոնաթերթ «Հայրենիք»-ում աշխատակցել է ազգային-հայրենասիրական հոդվածներով։
1900 թ. վերադարձել է Երկիր ու իբրև Դաշնակցության լիազոր գործիչ՝ ուղարկվել է հաջորդաբար Ուրմիա և Վան։ Մասնակցել է նաև Սասունի օգնության զինատար խմբերին։
1908 թվականի Օսմանյան սահմանադրության հռչակումով հաստատվել է ծննդավայր Տրապիզոնում, որտեղ ձեռնարկել է Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Խարիսխ» թերթի հրատարակության։ Մասնակցել է Տրապիզոնի հայության ինքնապաշտպանության գործին։
Հայ Կամավորական Շարժմանը միացել է՝ մասնակցելով Հայաստանի անկախության ճակատամարտներին։ Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր և 1921 թվականի Փետրվարյան ապստամբությունից հետո ապաստանել է Պարսկաստան։
Վերջնականապես հաստատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուր մասնակցել է Դաշնակցության կազմակերպչական և գաղափարախոսական աշխատանքներին։ Կանոնավոր աշխատակցել է Բոստոն-ի «Հայրենիք» ամսագրին։
Գրել է «Զարթոնք» նշանավոր վեպը (դասական ուղղագրությունը՝ «Զարթոնք»), 19-րդ դարավերջից 1920 թ. երկարած հայոց պատմության ողբերգական և հերոսական ժամանակաշրջանից, որը պատմում է հայ ազատամարտիկների հերոսությունները ազատագրվելու Օսմանյան լծից։ «Զարթոնք» վեպը գրել է Միացյալ Նահանգներում, որտեղ Հովսեփյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Հ.Յ.Դ.-ի (Դաշնակցության) շարքերում։ «Զարթոնք»-ը համարվում է նրա կոթողական գործը։ Գրել է նաև իր հուշագրական երկը՝ «Ապրումներ» խորագրով։
Մալխասը 1962 թվականի դեկտեմբերին հրապարակային ելույթներով հրավիրվել է Բեյրութ, Լիբանան, որտեղ մահացել է սրտի կաթվածից 85 տարեկան հասակում։
Անցեալ դարու սկիզբը մի քանի հայկական կուսակցութիւններ կը գործէին Հայաստանի ժողովուրդի կեանքի բարելաւման համար. Սկսած էր զինեալ պայքար՝ ֆեդայիներու խումբեր, զէնքի փոխադրութիւն դէպի Տաճկահայաստան: Ուսանած երիտասարդներ տարբեր շրջաններէ և երկիրներէ՝ կովկաս, Պուլկարիա ևլն. Կ՛ուղուէին արևմտեան Հայաստան հասնելու իրենց հայրենակիցներու օգնութեան: Հսկայական աշխատանք տարուած է. Մալխասի Զարթօնքը կը կեդրոնանայ կովկաս, Պարսկաստան, Արևմտահայաստանի գործունէութեան վրայ: և կը վիպականացնէ այդ ժամանակաշրջանի տարբեր կուսակցութիւններու յեղափոխական աշխատանքը: Գիրքը առաջին անգամ հրատարակուած է 1930-ական թուականներուն և ունի ռոմանթիկ ոճ: Հաւանաբար երիտասարդներու համար նախատեսուած գրականութիւն: Առաջին անգամ կարդացած եմ տաս տարեկանիս. Իսկ հիմա որ կ՛ապրիմ Հայաստան և եղած եմ գրեթէ բոլոր նշուած տեղերը՝ Թիֆլիսի Հաւլաբարը, Երևանի Հրազդան ձորը, Փարաքարը, Կարսը, Կարինը տարբեր հետաքրքրութեամբ հետևեցայ պատմութեան: Առաջին հատորով հետաքրքիր էր Ռուսաստանի Հայկական եկեղեցիներու գրաւման հրամանագրի հետևանք ստեղծուած հոգեվիճակը կովկասի մէջ: Դէպի ուծացում, քաղքենիացում, ռուսացում, սպիտակ ջարդ և վերադարձ դէպի արմատները, ազգայնացում և յեղափոխութիւն: Այս իմաստով և պատմական և ժամանակակից վէպ կարելի է նկատել: