Sune Sevada is а fiction writer, journalist and essayist. She was born in 1995 and got her first works published in her teenage years. Since 2010 Sevada has started her own blog where she published her short stories and gained a huge readership. Sevada’s active and creative use of social media has given her wide popularity, several thousand followers and readers among young readers. Soon a number of literary magazines such as Granish, Gretert and Andin have also started to publish Sevada’s works. For two consecutive years her works have been among the most read works on the popular Granish online magazine. In 2017 Sevada’s short story Red was published in a French anthology of translated contemporary literature. IN 2018 her first published book, a short story collection will be published.
Գրքում կար 24 պատմվածք - մեծ մասը վատը չէին, մեկը հեչ չսիրեցի, մի քանիսի հանդեպ էլ անտարբեր էի: Բայց! Ուղիղ 11 պատմվածք ինձ ուղղակի հմայեցին, հոգիս գրկեցին փափուկ~փափուկ վերմակով ու լիքը բան բացատրեցին, հասկացրեցին ու օգնեցին գիտակցել ու ընդունել: (Հայկական գրականություն կարդալիս սենց բան իմ հետ պատահում ա հազարից մեկ) Գիրքը գնահատում եմ 4.5 աստղ, որովհետև էդ 11 հրաշք պատմվածքը, էնքան լավն էին ❣️, որ ջնջեցին ու մինչև վերջ էլ ստվերում պահեցին վատ կամ ոչ այնքան հաջող պատմվածքներից եկած տհաճ տպավորությունները: Սեր գիրք, սեր գրողից 🤗❤️ Ուրախացնում ա հատկապես էն փաստը, որ սա իր առաջին տպագրված գիրքն ա: Անհամբեր սպասում եմ հաջորդ գրքին: Շատ ուրախ եմ, որ վերջապես գտա մի ժամանակակից հայ գրող, ով մի կերպ կեղծավորության կավ ծեփծփող չի:
Չնայած որոշ պատմվածքներ չհավանեցի, բայց ամեն դեպքում 5*։ Տատերազմը, Ցեխից տոլմաներ, Բռաչափ ձմերուկ, Կենցաղային շատ լավն էին ու պազրություն կար մեջը, թեթև էին ընթերցվում։ Հաճելի էր տեսակ-տեսակ պատմվածքներ կարդալը ու երբեմն ժպիտ էր առաջանում դեմքիս։
Գիրքը ձգձգում էի, կարդում շաբաթական մի քանի պատմվածք: Նրանցից հավանեցի մոտ կեսը, մնացածի հետ երևի թե տարիքս այլևս չբռնեց: Ինձանից ավելի young adult-ի համար էին:
Ու քանի որ այդպես ձգձգեցի, ինքն էլ հետս ապրեց:
"Տատերազմ"-ը կարդացի հենց սահմռկեցուցիչ 2020-ի սահմռկեցուցիչ նոյեմբերին: Մի բուռ կյանք այն մարդկանց պատմությունից, որոնց մասին ամաչում էինք մտածել, ու որոնց կյանքն, ավաղ, մոտ ապագայում միայն դժվարանալու է:
"Ջրահարս"-ը կարդացի այն ժամանակ, երբ տարվա փոթորիկը քիչ-քիչ հոգիս էր մտնում ու պետք էր հանգստացնել ալիքները ու վերաարժևորել:
"Պետ-ական-ություն"-ն իր ամանորյա ուղերձներով կարդացի հենց հունվարի մեկին՝ վարդանանմանների պատճառով պետականությունը գրեթե կորցրած Հայաստանիս մասին մտածելով:
Մի քանի պատմվածքներ ապացուցում են, որ Սյունեի ձեռքը շատ լավն է: Հաճախ պատմվածքների վերջում դրված տարեթվերով է կարելի հետևել աճին: Անպայման կգնեմ իր մյուս գրքերը: Քանի որ հայատառ գրականությունը հաճույքով կարդալը պետք է ամեն կերպ սատարել:
Կարդում էի Սյունեի գիրքն ու ամեն էջում կռիվ տալիս գիրքը չսիրողների հետ։
Երևի Օսթինից ու Բրոնտեից մեկ գիրք կարդալուց հետո դարձել են գրաքննադատ ու բոլոր ժամանակներից կարդացած մյուս գրքերը սկսում են համեմատության մեջ դնել 19-րդ դարում գրված այդ երկու ստեղծագործությունների հետ ու բոլորից պահանջում են հավասարվել դասականներին։ Չնայած Սյունեն 19-րդ դարում էլ կլիներ Սյունե, իր ամբողջ անմիջականությամբ ու անկեղծությամբ։
Անհնար է կարդալ <<Կախվածություն>>-ը ու գոնե մի պատմվածքում չգտնել սեփական արտացոլանքը։ Գիրքը չսիրող ու գիրքը չափազանց կոպիտ քննադատող մարդիկ իրենց չափից շատ են գտել գրքում։
Սյունեն ընթերցողի հետ անկեղծ է։ Կարդալիս տպավորություն էր, որ մոտ ընկերուհուս հետ մի բաժակ իմ սիրելի կանաչ Tess թեյի շուրջ անկեղծ զրույցի էի բռնվել։ Ու գրքի ամեն էջը ընկերուհուս աչքերն էին, որոնք չէին ստում ու չէին կեղծում։
Սյունեն ունի սեփական ձեռագիր, որը երբեք չես շփոթի ուրիշի հետ։
Ու, եթե շշի միջի ջուր ես, դու ես մեղավոր, որովհետև ձկնորս ես փնտրել ու ստացել ես, և, եթե ներսումդ օվկիանոս է գլգլում, դու ես պատճառը, որովհետև լողորդ ես փնտրել ու ստացել ես: Դու ես մեղավորն ու պատճառը, որովհետև փնտրում ու ստանում ես:
Շքեղ, կենցաղային, հողեղեն, սրճային, ու լիքը ուրիշ համով բառեր։ Շատ-շատ սիրուն ա բառերի հետ Սյունեի արած խաղը վերհիշելը, երբ գրեթե բոլոր պատմվածքները տարիներ առաջ արդեն կարդացել ես))
Իրականում ես փորձում եմ կարդալ բոլոր հայ գրողներին (ինչքանով որ դա ստացվում ա՝ համադրելով արտասահմանյանի հետ), ու ամեն անգամ ուրախանում եմ, որ ինչ-որ նորություն ա լինում, կայֆոտ ու հետաքրքիր սյուրպրիզ ա հանդիպում (անակնկալը մի քիչ չէր սազում): Ու «Կախվածությունն» էդ սյուրպրիզներից մեկն էր: Բայց (ստեղից շատ սուբյեկտիվ ա ամեն ինչ, ես քննադատ չեմ (զաստուած հեռու պահի, թու-թու-թու)) ինչ-որ բան խանգարում ա, ինչ-որ բան կապանքների մեջ ա գցում հայ գրականությունը ու (ներողություն անկեղծության համար) «Կախվածությունն» էլ էդ չգրված օրենքից չխուսափեց: Կարծում եմ՝ մենք չափից դուրս շատ ենք մտածում մեր զցացմունքների ու մտքերի մասին և մոռանում ենք մտածել ընթերցողի մասին... Ամեն դեպքում էս գիրքն իրոք մեծ քայլ ա հայ ժամանակակից գրականության մեջ:
Գիրքը առնում ես ձեռքդ ու հասկանում, որ գրողի ներսի փոքրիկ աղջկա իրականացած երազանքն է: Խնամքով ընտրված կազմ, Սյունեի դեմքը ամեն սկսվող պատմվածքի առաջին էջի լուսանցքում, խորամանկ բնութագիր գրքի կազմին: Գրքի տեսքը, դիզայնը, անգամ ընտրված թուղթը հաճելի են ու տրամադրող:
«Կախվածություն»-ը կարճ պատմվածքների ժողովածու է: Պատմվածքների մի մասը ասես օրագիր հիշեցնեն, ու դու փորձում ես հետևել հեղինակի մտքերին, որոնք հաճախ խճճվում ու էդպես էլ որևէ եզրահանգման չեն հասնում: Պատմվածքներ էլ կան, որ ուղղակի պատառիկ են մի կյանքից, ներկայացնում են մի օր կամ դրվագ, որոնց իմաստը կամ կգտնես կամ պարզապես կկարդաս ու կանցնես առաջ:
Շատ տպավորված չեմ, գիրքը թեթև կարդացվող է, հետաքրքրությունս բավարարեցի, բայց գրադարանումս տեղ չէի տա: Դեռահաս գրչի գրածներ են, գուցե հենց դեռահասների համար: Կերպարները մի քիչ մակերեսային են, բայց իրական են ու շոշափելի, գուցե ձեր նախկին դասարանցուն կամ էլ հարևանուհուն հիշեցնեն:
«Անեսթեզիա» պատմվածքը հավանեցի, որովհետև կային տողեր որ ուշադրությունս գրավեցին, կերպարները հմտորեն մեր իրականությունն էին արտացոլում, հեղինակը հումորի միջոցով բարդ խնդիրների էր անդրադառնում:
Ինչպես Սյունեն է գրում՝ «աշխարհը գեղեցիկ է, երբ սիրելիք կա», էնպես որ թող այսօրվա ձեր աշխարհը գեղեցիկ լինի: Ու թող բոլորս Սյունեի պես կարողանանք իրականացնել մեր ներսի երեխայի երազանքը:
📌" Հարակից իրականությունում սիգարետները մատներ են ծխում, կիսամատներն էլ`շպրտում փողոց։ Եթե թույլ ծխելիք են ուզու��, կանացի մատներ են ծխում։ Սուրճերը խմում են մարդկանց։ Եթե դառը մարդ են սիրում խմել, սև սարկազմ են լցնում մեջը, եթե` քաղցր, կես գդալ փոշիացած երեխաներ են խառմում բաժակում։"
Սա պատմվածքների ընտրանի է։ Հերոսներն այնքան մոտ են և հարազատ, կարծես քո հարևանությամբ են ապրում։ Այստեղ մեր կյանքն է, մենք ենք գրքի էջերում։ Բայց և առանձնահատուկ է այն. սուրճի և թեյի գավաթների վրայից բարձրացող տաքուկ ծխի պես`գրքի նուրբ և անուշ լեզուն իր բուրմունքով և ջերմությամբ լցնում է բանականությունը, սիրտն ու հոգին։ Հետաքրքիր հայացք պարզ և սովորական դարձած իրողությանը։ Ռուսերենում կա այսպիսի հասկացողություն `մահճակալի գիրք(прикроватная книжка), գիրք, որ անընդհատ ուզում ես ճաշակել, որպեսզի երկար զգաս համն ու հոտը։ Այդպիսին է իմ համար Սյունե Սևադայի "Կախվածությունը" ։ Անվերջ կարելի է ցիտել այն։ Հերոսներից մեկը "չսովորեց երազանքները ճոճելուց բացի դրանք նաև իրագործել" : Բոլորիս ցանկանում եմ ինչքան էլ հաճելի լինի ճոճորվել երազանքների թևերին, այնուամենայնիվ սովորենք իրագործել դրանք։
Նախ ասեմ, որ շա՛տ եմ սպասում հաջորդ գրքին։ Ուզում եմ առանձնացնել «Գարնաբոբիկը»։ Մի բառ ասեմ, էն էլ ոչ հայերեն՝ кинематографично։ Ոնց որ խոշոր պլանով ֆիլմ նայելիս լինես, բայց գլխիդ մեջ։ Հենց նոր էդ պատմվածքը վերջացրի ու արագ էկա կարծիք գրելու՝ քանի չեմ մոռացել տպավորությունս։ Բացի էդ, մոտավորապես նույն զգացողություններն ա առաջացնում, ինչ որ մեդիտացիան։ Հիմա ինչ եմ զգում՝ կատարյալ հանգստություն։ Մերսի, Սյունե՛։
Շատ էի ուզում` գիրքը հավանել, հատկապես եթե գրողը երիտասարդ հայ աղջիկ է: Պատմվածքների կեսը ուղղակի իմ համար չէին, որը չի նշանակում որ վատն էին: Բայց դրանցից շատերի մեջ տեղ-տեղ դուրս էր պրծնում «ես ուրիշ աղջիկների նման չեմ» ֆենոմենը, որը անկեղծ հոգնացրել է:
Շատ արագ ու թեթև կարդացվեց։ Սկիզբը շատ լավն էր, շատ անուշիկ, սիրուն ու զգացմունքային։ Հետո դա սովորական դարձավ, որովհետև շատ միանման էին։ Որոշները շատ սիրեցի ու հենց կարդալու ընթացքում մտածում էի հիշեմ, որ վերընթերցեմ։ Որոշները՝ մեհ։ Ու սա շատ բնական է։
Լավ, ժպիտ պարգևող, դրական լիցքեր հաղորդող պատմվածքներ էին.... ես ավելի ուրիշ գիրք էի պատկերացնում, այդ իսկ պատճառով 4*, բայց չեմ փոշմանել գիրքը ձեռք բերելու համար։
Կարդացել եմ գրեթե մի քանի ժամում, շատ հեշտ ու հաճելի էր շարադրված, իհարկե սիրելեմ պատմվածքներից ոչ բոլորը, բայց համարյա կեսից շատը, հույսերս արդարացված են, սիրով կսպասեմ Սյունե ի հաջորդ գրքերին