վոնեգուտից «կապտամորուսն» էի կարդացել միայն ու ահա «Հոկուս պոկուսը» ավարտեցի։ ի՜նչ ցնցող գործ է։ կապտամորուսը շատ չէր տպավորել, ինձ համար սենց՝ հա, լավն էր պարզապես, ոչ մի բանով չէր կպել (միգուցե ինչ֊որ չափով թարգմանությունից էլ էր․ հայերեն էի կարդացել)։ իսկ հոկուս պոկուսը հուզական, սատիրիկ, քննադատական, թախծոտ, պատերազմական, ֆատալ, ռետրոսպեկտիվ, անհույս․․․ ու ֆաբուլան, որ մի ժամանակաշրջանից, մի տեղից մյուսն է թռնում, ու տանո՜ւմ է։ ու խնդիրները, որ բարձրացնում է՝ պատերազմ, ռասիզմ, աղքատություն, հավատք, կրոն, ստրկություն, սեր, նույնիսկ հոգեկան հիվանդություններ և խանգարումներ; համամարդկային են, այնպես յուրահատուկ տեսակետից ցույց տրված, որ զգում ես վոնեգուտի համար աշխարհն ինչպիսին է, ինչով է նա շնչում, ինչ տեսնում, երբ նայում է նույն բաներին, ինչին նայում ենք մենք, ինչին մենք էլ ենք բախվում։
ՀԳ․ ես վերջում չհաշվեցի, թե քանի կնոջ հետ էր քնել ու քանի մարդ էր սպանել Հարթկեն ու չդիմացա պարզապես նայեցի համացանցում
ավարտելուց հետո նոր իմացա, որ գրքի երկրորդ անվանումը «What's the Hurry, Son» է
ու անդարձելի սիրահարվեցի Վոնեգուտին
էլ ինչ կարելի էր սպասել իմ պես միկրոբների տիեզերական տրանսպորտից