«Պողոս֊Պետրոս» վեպում Վահագն Գրիգորյանը մեկ տոհմի պատմությամբ գեղարվեստական ընդհանրացումներով ներկայացնում է հայ֊ռուսական հարաբերությունների 200֊ամյա պատմությունը՝ 1828 թվականի Երևանի բերդի գրավումից մինչև մեր օրեր:
Աննախադեպ գործ հայ գրականության համար, առնվազն՝ ժամանակակից։ Մի կողմից՝ պատմավեպ, բայց ոչ թրերի ու վահանների, այլ մեր հետ ուղղակի կապված շրջանի հետ (19-ից 21-րդ դար)։ Մյուս կողմից՝ քանի՞ վեպ գիտենք, որտեղ գործողությունների վայրը վերջապես Երևանն է։ Իսկ խորհրդային ռեպրեսիաների մասի՞ն, էն էլ որ հերոսներից մեկը չեկիստ լինի՞։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունների վերլուծություն։ Ու դե ամենակարևորը, գրված էն աստիճան կլանիչ ու հետաքրքիր, որ պատմա-քաղաքական տարրերն էլ չհետաքրքրեն (թեև՝ դժվար), սյուժեն էնքան կինոական ա, որ պոկվլե հնարավոր չի։ Ճիշտ գրականություն, որտեղ ամեն ինչ իդեալական հավասարակշռության մեջ ա։ (լավ, առաջին մասում հրապարակախոսությունը մի քիչ չափից շատ ա գուցե, բայց ընդամենը մի քիչ)։ Մի խոսքով՝ պարտադիր ընթերցանություն։