Ինչ ասեմ, անպայման կարդացեք, ուղղակի մեկ մեկ վերցրեք ձեռքներդ կարդացեք, զուգահեռներ տանելը դժվար չի, բան չի փոխվել։ Բայց կարդալուց, ուժեղացեք, էլի ուժեղացեք։
Նժդեհը գրքի մեջ ներկայացնում է թե ինչպիսին պետք է լինի հայ մտավորականությունը, հայ մամուլը, հայ դպրոցը: Գիրքը վերցնելիս մտածում էի, որ մի գեղարվեստական գիրք եմ կարդալու կամ իր դեպքերի իր նկարագրությունը, բայց վերցնելով հանդիպեցի վերլուծական մ ի աշխատանքի, որտեղ վերլուծվում է հայի սխալը սխրագործությունները, ցույց տալիս ելքի ճանապարհը ու ոգեշնչում: Կարդլաիս մաշկս մանր ասեղիկներով է պատվում: Իմ կարծիքով ամեն հայ այս գիրքը պետք է կարդա, հասկանալու համար այդ ժամանակաշրջանի անցքերը ու ծանոթանալու հայոց պատմության մեծագույն դեմքերից մեկին: