Գիրքը մի անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա: Սերը բոլորիս սրտեր միանման է այցելում, այդ մենք եեք տարբեր կերպ նկարագրում մեր զգացածը: Բայց անհերքելի է այն, որ նա երբեք մենակ չի գալիս: Կարոտը, տագնապները, վախերն ու մի շարք զգայական երևույթներ միշտ քայլում են սիրո կողքով: Մենք ենք ընտրում, թե դրանցից որը մեր սիրո մեջ գերակշռի: Մենք ենք ընտրում՛ ավելի շատ կարոտե՞նք, ժպտա՞նք, թե՞ կասկածներով լցվենք: Սիրե՛ք իրար, վստահե՛ք, գնահատե՛ք ու մի՛ կորցրեք։
Գիրքը հագեցած է գեղեցիկ մտքերով, որոնք երբեմն մտածելու տեղիք են տալիս, բայց միևնույն կարծիքը չեմ հայտնի սյուժեի մասին, որը չափազանց կանխատեսելի էր և մի փոքր ձանձրացնող։ Այնուամենայնիվ, գիրքն ընթերցելը հաճելի էր։)
<<Աչքերդ կբացես, կժպտամ քեզ, ու աշխարհդ ինձնով կլցվի։ Օրդ ինձնով կսկսվի, իմ մի ժպիտով։ Քեզ ուղղված ժպիտս թող բարի լույսի հոմանիշը լինի ՝ բազմաբովանդակ ու խոստումնալից։ Իսկ քո ժպիտը․․․ ես այն կպահեմ սրտիս խոր դարակներում, որ ոչ ոք տեղը չիմանա, բացի ինձնից։ Ժպիտն ամենքին չեն տալիս․․․ Ճակատագրի թեթև ձեռքով իմ ժպիտները միայն քոնը եղան․ չէ՞ որ ես քեզ բաժին ընկած երջանիկ պատահականությունն եմ, որ պիտի լինեի ու եղա․․․ Ես քեզ ուժ կտամ, լինելու իմաստ, դու ինձ ՝ սեր, սեր, սեր․․․ Թող ամեն օրդ ինձնով սկսվի ՝ հավիտյանս հավիտենից․․․>>։ Ամենագեղեցիկ խոսքը, որ առանձնացրի։ Կարդալու արժանի․․․․