Jump to ratings and reviews
Rate this book

Ռոդենի ձմեռը

Rate this book
«Ռոդենի ձմեռը» Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքն է «Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո: Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում: Գրքում միշտ ներկա են Երևանը, սերն ու դավաճանությունն իրար հանդեպ, քաղաքի հանդեպ և հենց սկզբունքներին ու ճշմարտություններին: Ամբողջ ընթացքում կարմիր թելի պես ձգվում է հավատքի ու կրոնական ապրումների, բարոյականության ու ընդունված «ճիշտ» բարքերի վերլուծությունն ու երբեմն՝ դրանց դրսևորման քննադատությունը:

160 pages, Paperback

Published January 1, 2019

10 people are currently reading
228 people want to read

About the author

Դավիթ Սամվելյան

7 books47 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
33 (50%)
4 stars
10 (15%)
3 stars
6 (9%)
2 stars
7 (10%)
1 star
10 (15%)
Displaying 1 - 8 of 8 reviews
Profile Image for arsen hakobian..
256 reviews
July 1, 2021
։ վերադարձել են իմ ռիվյուները ։դ

Դավիթ Սամվելյանի մասին լսել էի, բայց էդպես, անկեղծ ասեմ, չէի հետաքրքրվել։ զուտ շատ էին գովում իրան կարդացած ծանոթներս։ Իսահակյան գրադարանից ինձ հետ միշտ 2 գիրք պետք ա տանեմ։ ՊԱՐՏԱԴԻՐ։ տենց մեկ հատ վերցրել էի ու գրադարանավարուհին սա առաջարկեց, վերնագիրը հավանել էի։

ԱՀԱՎՈՐ ՎԱՏՆ ԷՐ

սենց վատ գիրքը մեկ էլ կարող եմ համեմատել Արմեն Նիազյանի ^Բռնիր ձեռքսի^ հետ։ դե պատկերացրեք. էդ գրքի հեյթըրն եմ ։ հեղինակի անունը գրված չլիներ՝ կասեի Նիազյանն ա գրել։ այ էդ տիպի ձանձրալի, ահավոր ՇԱՏ աստվածաբանական ու անկապ պատմվածքներ էին։ ձևի համար գոնե մեկը չեմ հավանել(
չդզեց վաբշե էս մեկը։ ՉԿԱՐԴԱԼ!!!!!
Profile Image for Արմինե Դանիելյան.
15 reviews
January 23, 2024
Վաղուց մի քանի ժամանակակից հայ հեղինակների գործեր ընթերցել էի ու, մեղմ ասած, չէի հավանել։ Այս տարի որոշել եմ էլի կարդալ, գուցե կարծիքս փոխվի🙃

Այս տարվա առաջին հեղինակը Դավիթ Սամվելյանն էր։ Ծանոթ չեմ նրա մյուս գործերին, բայց "Ռոդենի ձմեռը" չկարողացա ավարտել։ Միայն երկու պատում` "Պատրանք` Մահ", "Չորրորդ փողոց"։

Գրելու այդ ձևը, պարզությունը, կենցաղայնությունն ինձ դուր չի գալիս, ու հենց դրա համար չեմ կարողանում այսօրվա շատ հեղինակների կարդալ։ Նախաբանում Արմինե Բոյաջյանը գրում է. "Գրականությունն ուղերձ է մարդուն։ Հաջողված է այն գիրքը, որ երկխոսության մեջ է մտնում հոգու հետ"։ Ես ու այս պատումները երկխոսության մեջ չկարողացաք մտնել, չհասկացանք իրար ու հրաժեշտ տվեցինք🙂

Հ.գ. իհարկե, սա չի նշանակում, որ հետագայում նորից չեմ ուզենա կարդալ հեղինակի մյուս գործերը։ Բայց, առայժմ սահմանափակվեմ սրանցով։
Profile Image for Varduhi Hovhannisyan.
143 reviews6 followers
January 6, 2020
Եթե նախապես իմանայի, որ գիրքը պատմվածքների ժողովածու է, դժվար թե կարդայի, բայց սկսել էի ուզեցի վերջացնեմ ու ժամանակակից հեղինակներին շանս տամ, բայց չեմ կարծում, որ նույն հեղինակի այլ գիրք կկարդամ
Profile Image for Azniv Siradeghyan.
60 reviews3 followers
January 25, 2022
Անկեղծ աաեմ՝ գիրքը վաղուց ունեի ու զուտ չէի տրամադրվում կարդալ, մանավանդ որ պատմվածքներ էր, բայց դե ինչ արած՝ կարդացի: Որ ասեմ վատն էր չէ, զուտ արժեր կարդալ, հետաքրքիր պատմվածքներ կային:

Բայց երևի հեղինակի մասին կարծիք կազմելու համար ուրիշ գործեր էլ ա պետք կարդալ:

Ամեն դեպքում, եթե ժամանակ ունեք ու զուտ ուզում եք ծանոթանաք կամ առնչվեք հայկական արդի գրականությանը, ապա պետք ա կարդաք, բայց ինչ-որ վերերկրային բան չսպասեք:
1 review
April 4, 2020
Ուզում եմ զուտ💞
Profile Image for Nvard Hovhannisyan.
1 review
August 28, 2021
Մատներիցդ գրքի հոտ եմ առնում. ձեռքերդ չլվանաս...
Հ. գ Շատ եմ սիրում էս գիրքը❤
Displaying 1 - 8 of 8 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.