Jump to ratings and reviews
Rate this book

Նախաճաշ Թիֆընիի մոտ

Rate this book
Նովելում պատկերված է Հոլլի Գոլայթլիի մեկամյա (1943 թվականի աշնանից մինչև 1944 թվականի աշունը) մտերմությունը անանուն պատմողի հետ։ Հոլլին 18-19 տարեկան մի աղջիկ էր, ով հաճախ այցելում է բարձրաշխարհիկ վայրեր՝ ցանկանալով ծանոթություն հաստատել հաջողակ տղամարդու հետ։ Հոլլին նրան պատմում է իր կյանքի մասին և ասում իր անկեղծ կարծիքը Նյու Յորքի մասին։ Հոլլին հեռանում է Հարավային Ամերիկա, իսկ Ֆրեդը (Հոլլին պատմողին կոչում էր Ֆրեդ, որովհետև նրան նմանեցնում էր իր եղբորը) գրում է վեպ նրա պատվին։

128 pages, Paperback

Published February 18, 2019

Loading...
Loading...

About the author

Թրումեն Կապոտե

1 book1 follower

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
9 (31%)
4 stars
6 (20%)
3 stars
9 (31%)
2 stars
3 (10%)
1 star
2 (6%)
Displaying 1 - 8 of 8 reviews
Profile Image for vioLET.
40 reviews18 followers
February 3, 2021
Գրքի առաջին 50 էջը իսկապես դժվար էր առաջ գնում, անգամ չէր հասկացվում, թե ինչ ա կատարվում ու ովքեր են երկխոսության մեջ։ Հենց սկսեց գիրքը գոնե միքիչ հետաքրքանալ`վերջացավ ։դ
Profile Image for Сусанна Нагапетян.
6 reviews4 followers
March 6, 2021
Մի շնչի կարդացի, չգիտեմ ինչ եմ զգում։ Հոլլիի կերպարը շատ եմ հավանում։ Գիրքը խմիչքի ազդեցություն թողեց վրաս։ Ամբողջությամբ պարադոքս էր, շատ էի ուրախանում, երբ հանդիպում էի Հոլլիի մեկնաբանություններին։ Ես ապրումակցում էի հերոսին (խոսքը ոչ թե Հոլլիի, այլ պատմությունը պատմող հերոսի մասին է), իսկ երբ դա տեղի է ունենում, տարվում եմ գրքով։
Ինչ ասեմ, կարդալիք է🤍
Profile Image for Satineh Harutyunyan.
66 reviews3 followers
January 7, 2021
I wanted to read this book for so long; now I finally did, and it somehow disappointed me.
Holly’s life was quite an interesting one, a crazy one.
The book was written in very much details, but it didn’t stick to my heart, nothing in it.
No emotions, no attachments to any of the characters.
Sad about this one.
Profile Image for Azniv Siradeghyan.
60 reviews7 followers
October 8, 2024
Ինչ մեղքս թաքցնեմ, մինչ գիրքը կարդալը կարդացի մեկնաբանությունները գրքի մասին ու ֆիսքսեցի հերոսուհու մասին ոչ դրական արձագանքները:
Հիասթափվեցի, բայց որոշեցի շանս տամ, քանի որ վաղուց ուզում եմ ֆիլմը դիտեմ ու զուտ չէի դիտում գիրքը ընթերցած չլինելու պատճառով:

ու շատ ճիշտ արի, որ կարդացի, որովհետև ահավոր դուր եկավ ու ասեմ ավելին՝ Հեոլիի կերպարը ահավոր արդիական էր, բարի ու պարզ ու հեչ էլ գռեհիկ , վուլգար ու շահամոլ չէր:

Հոլլին միաժամանակ համ առեղծվածային էր, համ էլ շատ պարզ:

նա լրիվ բաց էր ու այնպիսին է ինչպիսին, որ կար՝ չուներ ոչ մի դիմակ ու դրանով շատ գրավիչ էր ինձ համար:

Շատ խոցելի էր, 19 տարեկան լինելով հանդերձ արդեն կյանքի դժվարություններին ծանոթ էր ու փորձում էր մի փոքր լավ ապրել ու երազել:
Նա մի աղջիկ էր ով երազում էր ծանոթանալ հարուստ տղամարդու հետ ու վայելեր էդ «բարձրաշխարհիկ» կյանքը Նյու Յորքում:


Գրողի՝ «Ֆրեդի»- ի կերպարն էր ահավոր թերի ու ոչ մի բան չասող, շատ կաղում էր իր քայլերում, ահավոր դանդաղ զարգացող կերպար էր:

բայց հաստատ խորհուդ կտամ, շատ սիրուն գրած ու հեշտ կարդացվոդ գիրք էր ու կարճ: Հեղինակի ոճը լավն էր, հետագայում մի քանի բան ևս կկարդամ:
4 reviews
March 13, 2022
«Նախաճաշ Թիֆընիի մոտ» վեպի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում: Ֆրեդը ծանոթանում է 18-19-ամյա Հոլլիի հետ, մտերմանում նրա հետ, գնում նրա տանը կազմակերպվող երեկույթներին: Հոլլին որոշ ժամանակ անց սկսում է անկեղծանալ երիտասարդի մոտ, կիսվել իր ապրումներով, պատմել իր կարծիքը Նյու Յորքի մասին: Նրա կյանքի ոչ մի շրջան հանդարտ չի անցել: Հոլլին երազկոտ, աշխույժ էր, սակայն միևնույն ժամանակ` զգայուն, նրբանկատ: Վեպն իրական կյանքի արտացոլումն է, որտեղ սովորական մարդիկ են իրենց ցանկություններով, երազանքներով, անկումներով և վերելքներով: Գլխավոր հերոսուհի Հոլլին իր կենսուրախությամբ վարակում է նաև ընթերցողին: Այն կարելի է ընթերցել մի շնչով, իսկ հետո ինքդ քեզ տանջել այն հարցով, թե ինչ եղավ Հոլլիի ճակատագիրը:
Profile Image for Sona Aslanyan.
6 reviews1 follower
July 22, 2022
- Ուզում եմ ինքս ինձ հարազատ մնալ, երբ մի պայծառ առավոտ վեր կենամ ու գնամ նախաճաշելու Թիֆընիի մոտ։

-Եթե ուզում ես քեզ համար լավ լինի, ինքդ պետք է լավը լինես:Լա՞վը: Ավելի ճիշտ կլինի ասել ազնիվ։

-Մեր հարաբերությունների մեջ սկսվել էր այն հաճելի հանդարտությունը, որ գալիս է փոխարենը սկզբի՝ քեզ դրսևորելու ցանկությանը, լարված դատարկությանը, այն շրջանին, երբ ընկերությունը դեռ խորը չէ, թեև ավելի ջերմ է թվում։

- Այդպես երբեք էլ չես իմանում ինչն է քոնը, մինչև չես կորցնում։ Այն, որ քեզ պատեպատ ես տալիս դատարկ բան է։
Profile Image for Vicyorya.
8 reviews
January 17, 2025
Սկզբում մի քիչ դանդաղ էր առաջ գնում, հետո հետաքրքրացավ, բայց շատ արագ էլ վերջացավ։ Թեթև գիրք ա շատ, արագ կարդալու։
Displaying 1 - 8 of 8 reviews