Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» գիրքը իր ամենահաջող գործերից մեկն է։ Հեղինակի գրքերում հերոսները բնավորության նույն հատկանիշն ունեն. բոլորը գիտեն դժվարության ժամանակ չհուսալքվել։
Գիրքը արցախյան առաջին պատերազմի մարդկանցից մեկի պատմությունն է, թե ինչպես հայտնվեց թշնամու թիկունքում, կյանքը վտանգելով՝ մեծ վնասներ հասցրեց, ինչպես իր առաջարկություններով նաև երկրի ղեկավար կազմն սկսեց պատերազմի ելքը շրջել, ինչպես հայտնվեց բանտում ու վերադարձավ հայրենիք։
Հեղինակի մյուս բոլոր գրքերի հերոսների պես այս անգամ էլ պետությունը, ըստ արժանվույն, չգնահատեց իր նվիրյալին։