Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։ Լևոնին գործուղում են գյուղ, որպեսզի ռեպորտաժ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սերոբի մասին։ Լևոնը իր որոնումներում փորձում է հասնել ճշմարտությանը անգամ այնտեղ, ուր ստիպված է լինում դեմ գնալ սեփական վարք ու բարքին: Սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, սակայն քննարկման արդյունքում որոշվում է, որ նրա պատրաստած նյութը չի համապատասխանում ժամանակի գաղափարախոսությանը և պիտի ենթարկվի փոփոխությունների։ Վիպակը Լևոնի և նրան շրջապատող մարդկանց ապրած և չապրած տարիների մասին է: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ մարդու ապրած տարիները չէ, որ պետք է ապրած համարել։ Լևոնի համադասարանցիներից միայն չորսն են գալիս նրա կազմակերպած հերթական հանդիպմանը: Վեպը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ Տաթևիկին, որն աշխատում է այն դպրոցում, որում սովորում էին Հասմիկն ու Սերոբը, դպրոցի տնօրենին, Լևոնի եղբորը, որն իր մեջ սպանել էր բանաստեղծին և զբաղվում էր հաշվապահությամբ, Աշոտին՝ Լևոնի մտերիմ ընկերոջը, ընկերոջ որդուն` Արայիկին, թերթի խմբագրին, թերթի տնօրենին և ուրիշներին։
Vardges Petrosyan, a prominent novelist, playwright and essayist was born in 1932 in the village of Ashtarak in the Ararat Valley, where he spent his childhood years, finished school and began writing his first verses.
In 1954 he graduated from the Yerevan University and started writing for several youth newpapers. As a newspaper correspondent he travelled all over his native Armenia and throughout the entire Soviet Union—from 'Yakutia in Eastern Siberia to Karelia in the northwest of the country.
His first collection of poems, "The Ballad of Man", came out in 1958, to be followed by collections of essays, feature stories and tales.
Vardges Petrosyan is best known for his novels "The Last Teacher", "Letters from the Small Stations of Childhood", "The Ani Drugstore", "The Armenian Sketches" and also for his play "The Heavy Weight of Hippocrates' Hat". Petrosyan is a winner of the Armenian Republic's State Prize and Komsomol Prize.
In 1966 he became the editor-in-chief of an Armenian youth monthly "Garon" (Spring) where he worked till 1975 when he was elected the First Secretary of the Board of Writers' Union of Armenia.
Նախ ուզում եմ ասել, թե ինչքան նուրբ, հանգիստ ու խաղաղ է գրում Վարդգես Պետրոսյանը: Կարդալիս հոգիդ խաղաղվում է, նյարդերդ թուլանում, սկսում ես ամեն տողը խաղաղ վայելել: Իսկ ստեղծագործության մեջ, իմ կարծիքով, սենտիմենտն ահավոր շատ էր, ահավո՜ր: Բայց ինչպե՞ս կարող ենք ապրել առանց սենտիմենտի))) Հերոսի համընդհանուր կերպարը, որը առանց տարիքային սահմանափակման բոլորիս անունից էր խոսում, մտածում, ծածկում էր էդ սենտիմենտի մեծ չափաբաժինը, անընդհատ ուշադրությունդ դեպի նրա մտքերն էր ուղղում, չէիր հասցնում մտածես, որ սենտիմենտի չափաբաժնից արդեն խեղդվում ես... Այո, մենք բոլորս էլ միշտ ամեն ինչ գնահատում ենք, երբ այն այլևս չկա: Ու հետո մեզ պաշարում է մի անասելի կարոտ, սեր, ջերմություն դեպի այն պահերը, որ ապրել ենք, որ կարող էինք ապրել, դեպի մեր ապրած ու անգամ դեռ չապրած տարիները: Իրոք, որքա՜ն բան կարող են փոխել ուրիշի չապրած տարիները քո կյանքում, հասկանում ես ստեղծագործությունը կարդալու ընթացքում:Հեղինակը էնքան կարևոր խնդիր էր քննում, որը մի՜շտ արդիկական է, ժամանակ ու տարածություն չճանաչող, քանի դեռ գոյություն ունեն միջմարդկային հարաբերությունները աշխարհիս երեսին...Գնահատել ժամանակը և մարդկանց!!! Ահա լուծումը հերոսի բոլոր մտորումների և տարատեսակ հարցերի!!!
Առհասարակ իմ համար ստեղծագործությունը հավանելու չափանիշը կարդալու ընթացքում քմծիծաղներիս քանակն է։ Էս գործը կարդալու ընթացքում հաշիվս կորցրել եմ ։)
Ես էսպիսի պարզ, սիրուն հայերենով ստեղծագործություն կարդալու կարոտ էի, Վարդգես Պետրոսյանի ձեռագիրը ոչ մի ուրիշ հայ գրողի մոտ չեմ նկատել։
Մի քանի օր առաջ Թվիթերում հարցնում էի՝ ո՞ր գիրքը սկսեմ առաջինը կարդալ՝ Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությո՞ւնը», թե՞ Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիները». ընկերներիցս մեկն ասեց՝ «Եթե կենցաղային, բայց նուրբ զգացականություն ես ուզում, Պետրոսյանից սկսի»։ Երևի թե սա է ամենաճիշտ բնորոշումը էս գործի մասին։ Կենցաղային, բայց նույն զգացականություն։
Անպայման կարդացեք, նախ՝ պարզ, սիրուն հայերենի համար, որը շատ քիչ է հանդիպում։
Ամենասիրելի հեղինակներիցս մեկն է Վարդգես Պետրոսյանը։ Երբ կարդում էի <<Ապրած և չապրած տարիներ>> գիրքը, արդեն գիտեի, որ պատմությունը իրական հիմքեր ունի։ Տատիկս արդեն պատմել էր այդ պատմությունը, ու այս անգամ այն կարդում էի արդեն պետրոսյանական ձեռագրով։ Իրական պատմության հիման վրա գրված գրքերը ավելի ազդեցիկ են։
Չունեմ չհավատալու հիմքեր, քանի որ դեպքը պատահել էր այն գյուղում, որտեղից որ արմատներով ինքս եմ։ Ու տատիկս էլ այդ ժամանակ սովորել է նույն դպրոցում, որտեղ որ հերոսները։ Պետրոսյանն էլ այդ տարիներին, արդեն կատարված դեպքերից հետո աշխատել է հենց այդ դպրոցում։ Իհարկե հերոսների անունները փոխված են, բայց պատմությունն ավելի քան իրական է։
Պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են մարդկանց սահմանափակ մտածելակերպը, նրանց բամբասանքն ու ուրիշի կյանքով ապրելու սովորությունը բերում երկու մարդու մահվան։ Մարդկանց, ովքեր նոր էին մտնում կյանք ու դեռ երկար ճանապարհ ունեին անցնելու։ Ցույց է տալիս արդեն կատարվածի հանդեպ մարդկանց անտարբերությունն ու սեփական մեղքը էլի չտեսնելը։
Իհարկե հեշտ էր մեղադրելը, մարդկանց ստիպելը, որ ապրեն այնպես, ինչպես իրենք էին ուզում։ Իսկ հետո ուղղակի ասելը, որ ցավում են, ու ուղղակի շարունակել նույն կերպ ապրել։ Շատերի համար սա կարող է լինել Ռոմեոի և Ջուլիետի նոր պատմություն, ինչ որ չափով հենց էդպես էլ կա։ Ու երևի Շեքսպիրն էլ էր պատմում իրական մարդկանց մասին։ Բայց սա միայն երկու երիտասարդների պատմությունը չէ, սա հասարակության մասին խոսող գիրք է։ Ինչը շատ բնորոշ է Պետրոսյանին։ Գրքում, բացի վիպակից ներառված են նաև այլ պատմվածնքեր։ Այս պատմություններն էլ ոչ պակաս արժանի են ընթերցման։ Կխոսեի ամբողջ գրքի մասին, կբացահայտեի բոլոր հերոսներին ու սյուժետային գծերը, սակայն ոչ բոլորն են գիրքը կարդացել։
Բայց կասեմ մի բան, կարդացեք Պետրոսյան։ Կարդացեք նրա բոլոր գրքերը։ Իսկ, եթե արդեն կարդացել եք այս գիրքը՝ կիսվեք Ձեր կարծիքով։
Երկար ժամանակ մտածում էի, կարդա՞լ, թե չկարդալ: Հեղինակին ծանոթ չէի և կարդալիք գրքերիս ցանկը մեծ է, ժամանակն էլ քիչ: :)) Բայց ինչպիսի´ հաջողություն: Կարդացի: Հրաշագե´ղ մի գիրք: Նմանը չունեցող հայկական գրականության մեջ: Գրական ու փիլիսոփայական ոճը ինձ անընդմեջ հիշեցնում էր Ալբեր Քամյույի գրելաոճը: Լա´վ գիրք է: Անչափ գեղեցիկ, իրական և խորը: Գիրքը նկարագրում է քաղաքային առօրյա կյանքն իր մանր-մունր զբաղմունքներով, խոհերով ու բարքերով: Գյուղական կյանքն իր գույներով, օրենքներով, մտածելակերպով ու բամբասանքներով: Բամբասանք, որ բերնեբերան անցնելով դառնում է դեռատի տղայի և աղջկա մահվան պատճառ: Բամբասանք, որ ի վերջո պատասխանատու չունի: Ամեն մեկն իր հերթին մի խոսք է ավելացնում և լուն դառնում է ուղտ: Ո՞վ է պատասխանատու: Ոչ ո՛ք: Մահացողներն էին մեղավոր, որ «թուլամորդ» գտնվեցին և չդիմացան պատժին, հալածանքին և համատարած սուտ բամբասանքներին: Ի վերջո, նրանց ինքնասպանությունը «դավաճանություն» էր ամբողջ համայնքի և երկրի դեմ: Ցավոք, քննությունն այսպիսի եզրակացություն է ներկայացնում: Բայց այդ երիտասարդները, աղջիկն ու տղան`ընդամենը 17 տարեկան, դեռ նոր պիտի կյանք մտնեյին, ծաղկեյին: Բայց ավա՜ղ, իրենց անմեղ ու մաքուր սերն իրենց չներվեց, իսկ պիղծ ու մահաբեր բամբասանքը ներելի է և´ արդարացված: Ո՞վ է պատասխանատու: Ոչ ոք: Մաքուր սերը դատապարտված է: Մտածելու և արտահայտվելու ազատությունը գողացված:
Դեռատի բանաստեղծը աքսորված 10 տարով և հետո, առօրյա կյանքը քարշ է տալիս մինչև սրտի կանգ` իր հետ տանելով իր խոհերի անհուն տիեզերքը, այդպես էլ չարտահայտելով ու չգրելով այն ինչ զգում էր: Սերն արգելված, կյանքը զգալն ու այն արտահայտելն այնպես ինչպես կա` օրինազանցություն, դատապարտելի արարք: Պետք է ապրել սառը, չսիրել, չմտածել, չզգալ, այս է պահանջը: Փոխարենը մնալ խավարի մեջ, դատապարտել, բամբասել և մատնել հանդուգն «օրինազանցներին»:
Ի՞նչն է փոխվել մեր օրերում:
Ի դեպ, դեպքերն իրական կյանքից է վերցրել հեղինակը: Միայն անուններն են փոխված:
Գիրքը տարիներ առաջ կարդացել էի, բայց մի տեսակ կարոտ էի պարզ ու գեղեցիկ հայերենով գրված ստեղծագործություններին, ուստի որոշեցի վերընթերցել: Պռտրոսյանը շատ թեթև ա գրում, սահում ու միշտ որևէ իմաստ մեջը ներդնելով:
Պետրոսյանն ասում ա՝ «Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել: Երբեք չես կարող ասել` այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները»:
ստեղծագործությունը այն մասին ա, թե որքան դաժան հետևանո կարող է ունենալ բամբասկոտ հասարակության մեջ ապրելը, եթե իհարկե դա ապրել կարելի է համարել ( հենց դա էլ կասկածի տակ է դնում հեղինակը):
Իսկ հասարակությունը նույնիսկ հետևանքները չի նկատում և շարունակում է անտարբեր պահվածքը նույնիսկ կյանքին դեռ նոր ծանոթացող երիտասարդների ինքնասպանությունից հետո:
Ինչ խոսք ստեղծագերծությունը հետաքրքիր էր ու ինչ որ առումով ուսոցողական, որ պետք չի եզրակացություն անել մինչև հստակ չիմանաք՝ ճիշտ եք, թե սխալ:
Մի քանի նախադասություն էլ գրքից ահավոր դուրս եկավ՝ «Խմել և քնել – երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը» և «Երբ մարդիկ սկսում են հիշել մանկությունը, նշանակում է ծերանում են»:
հաստատ արժեր նորից վերընթերցել: Մի տեսակ ցսնկություն առաջացավ Պետրոդյանից այլ ստեղծագործություններ էլ կարդալ:
Հեղինակը շատ գեղեցիկ է գրում, շատ թեթև, հանգիստ, մտքերին տրվելով։ Անմեղ սիրով լցված վիպակ է։ Անպայման կարդացեք։
«Բայց մի՞թե կարիք կա մի քանի անգամ համբուրելու համար ասել, թե սիրում ես, երդվել: -Բաբելն ասում էր, թե մարդ ամբողջ կյանքում հիգ-վեց գիրք պիտի կարդա: Լավ գրող է Բաբելը: -Հինգ-վեցը քիչ է: -Չվերջացրի,-ասաց Լևոնը,-….բայց այդ հինգ-վեցը ընտրելու համար պիտի առնվազն քսան-քսանհինգ հազար կտոր կարդա…»
«Փակեց աչքերը: Բայց մի՞թե մարդ աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի:»
«Հազվադեպ է, երբ մարդ զգում է դիմացինի տխրությունը: Իսկ տխրությունը մատուցող չի, որ գա կամ գնա մատի շարժումով:»
«Մեքենայում, փողոցում, աշխարհում մութ չէր: Երբեք մութ չի լինում: Մութը հորինում են մարդիկ: Մարդիկ` իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար:»
«Բոլոր ամուսնացածներին թվում է, թե չամուսնացածները երջանիկ են:»
«Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, մնացած տարիների փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում:»
ՍՓՈՅԼ !!!!! Շարունակությունը չկարդալ, եթե չեք ուզում։ Մի փոքրիկ հատված եմ մեջ բերել, բայց էնքան պարզ ու մաքուր հատված է, որ չէի կարող ռեվյուի մեջ չներառել։
8 մարտի։
Սերոբն ինձ համար նվեր էր բերել, մի շիշ դուխի, մի զույգ բարձրակրունկ կոշիկ։ Իսկական աննորմալ է։ «Շրրջ– կենտրոնի ունիվերմագից առա,— ասաց,— իմ փողով է, ամառը որ աշխատել է ի ն ք ...»։ Կոշիկը երկու համար մեծ էր, թաքուն գնացի զուգարան, փորձեցի։ Դպրոցից միասին տուն գնացինք։ «Ախր գոլ հասկանո՞ւմ ես, ինչ ես արել,—ասում եմ ես,— ես տանն ինչ ասեմ, ասեմ, ո՞վ է ա ռել»։ Գլուխս կորցրել եմ, կպահեմ գոմում, պատի մեջ տեղ կա, մինչև տեսնենք ինչ կլինի։ Դոլխոլց մի քիչ ցանեցի մազերիս։ «Տնից ջան հոտ ա գալիս» , — ասաց հայրիկը, ներս մտնելով։ Մաման զարմացավ. «Ի՞նչ հոտ, այ մարդ, քեզնի՞ց ես հոտ առնում»։ «Ե սիմ»։ Ես սարսափից պատի ծեփ էի դառել, բա որ իմանային... «Ջուր դիր, գլուխս լվանամ» , — ասացի մամային։ Գիժ, գիժ գիժ։
Լավն էր, սիրեցի։ Հեղինակի հայերենը դուրեկան է շատ, ամեն էջում կար ցիտելու ենթակա արտահայտություն, բայց միեւնույն ժամանակ պաթետիկ չէր։ Շատ փիլիսոփայական էր բայց համ էլ չէ. ինչքան հնարավոր է կյանքային գիրք էր, կյանքն էլ է այդպիսին, երեւի, որ համ փիլիսոփայական է, համ էլ առօրեական միևնույն ժամանակ։ Սյուժեն էլ էր հետաքրքիր, մի փոքր հիասթափեցնող որ այդպես էլ չբացահայտվեց թե վերջը գլխավոր հերոս Լևոնը ինչ գրեց կամ չգրեց իր հոդվածում։ Հայերենում էդ բառը չկա՝ ավարտը cliffhanger-ի պես մի բան էր, բայց շատ դուրեկան, լիրիկական ու... երաժշտական cliffhanger։ Շատ հուզիչ էր օրագրի մասը, հուզիչ ու զայրեցնող։ Շատ հավանեցի քաղաքական մեսիջը՝ հստակ հակա ստալինյան եւ հստակ հակա կեղծ բարեպաշտական/մոռալիստական։ Վերջինը մի բան էր, որ ձևավորվել էր Խորհրդային Հայաստանի գյուղում (ենթադրում եմ նաեւ այլ Խորհրդային երկրների), երբ հռչակված սոցիալիստական/կոմունիստական արժեքները խեղվել էին ու խառնվել էին մի բանի, որը այդպես էլ քաղաքական էլիտան չկարողացավ վերացնել՝ քաղքենիական կոնսերվատիզմին։ Շատերը, անշուշտ, կմտածեն, որ սա հակակոմունիստական գիրք է, ուրեմն նման կարծողը անշուշտ նույնականացնում է ԽՍՀՄ-ն ու կոմունիզմը, ինչը կոպիտ սխալ է։ Առանձին պիտի նշեմ հեղինակի կարողությունը գլխավոր հերոսին կարդացողի առջև բացելու։ Character arch կոչվածը շատ լավն էր, դրա շնորհիվ Լևոնը աչքիս դիմացն է, կարծես նյութականացել է։ Վաղուց այսքան լավ հայերեն լեզվով ստեղծագործություն չէի կարդացել։
Վաաաախ🤍 գրքում պատմվածքներ էլ կային, 1-2 էջանոց, թվում է' ինչ կարող է ասել մի 2 էջը, բայց անհուն խորություն էր..... վայելեցի ամեն մի էջը.... Աննկարագրելի լավն է Վարդգես Պետրոսյանի գիրը😍😍
Գիրքը հավանել եմ , բայց ոչ դարձրել ամենասիրելիներից : Ես գրքից ավելին էի սպասում : Կարդալիս ինձ թվում էր թե ես գիրքը մեկ անգամ էլ եմ կարդացել և այս անգամ կրկնություն էր :
Սրբություններ կան. արյունը սրբություն է, միասին ապրած տարիները, միասին լռած րոպեները սրբություն են. մի հատ մսով կարկանդակը, որ դժվար օրերին կիսում էին հինգ հոգով, սրբություն էր:
«Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք։ Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը, երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից:Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ։ Եվ ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել արժանապատվությամբ։ Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ, ինչպես ասում են։ Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները։ Իսկ վերքերից սպիներ են մնում… Բայց սպիներով է սիրտը սիրտ, այդ սպիներով է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած ճակատագրի վկան և մեր ամենավերջին զրուցակիցը » :
Անընդհատ հուզվում էի կարդալիս, էմոցիաներս գալիս, սիրտս ճնշում, հետո ցրվում, կամ մնում էին։ Եղբոր մահվան նկարագրության հատվածում՝ մի պահ ինձ թվաց՝ իմ մեռած հարազատի մասին է պատմում ու զգացի էն ջերմությունը, որ պապիկիս կորցնելուց հետո թվում էր՝ էլ չեմ զգա։ Ռոմեոյի և Ջյուլետի մասով կգրեմ միայն՝ որ սիրելու համար մարդուն մեղադրելը՝ անկախ նրա տարիքից, աշխարհիս տակի ամենաանիմաստ ու անօգուտ զբաղմունք է, չէ էդ զբաղմունք էլ չի, այլ մաղձ, որ թքել է պետք, բայց ոչ մարդու հոգում։
Մտածելու տեղիք տվող գիրք էր։ Արդյո՞ք մենք ապրում ենք մեր տարիները, թե՞ ամեն տարվա ավարտին ևս մեկով ավելացնում ենք մեր չապրած տարիների քանակը։ Բանակում սկսում ես գնահատել, բայց միևնույն ժամանակ չսիրել ժամանակը. այստեղ այն դնդաղ է հոսում։ Բայց կարդալուց հետո հասկացա, որ չպետք է սպանեմ այս 2 տարին, այլ ճիշտ օգտագործեմ այն։
Մյուս հարցը, որ տվեցի ինձ՝ գնահատու՞մ ենք հարազատներին, ովքեր մեր կողքին են, ողջ֊առողջ։ Հաճախ երբ ամեն ինչ լավ է, մենք լուռ ենք, ճչում ենք միայն վատի դեպքում։
Պատմությունը հետաքրքիր էր ու կարևոր՝ որպես պատուհան դեպի այդ տարիների Հայաստանը, երկխոսությունները բավականին լավ էին գրված տեղ-տեղ նույնիսկ զվարճալի էին, Երևանի մթնոլորտը շատ հարազատ էր: Բայց անվերջ սրամիտ մտքերը, փիլիսոփայություններն ու մելամաղձոտ մթնոլորտը հոգնեցնող էր ու աչք ծակող, կարծում եմ վաղուց անցել եմ նման գրքեր սիրելու փուլը) Եթե ձեր Ռեմարկյան փուլում եք կարծում եմ կհավանեք)
Մարդ իր կյանքի ամեն օրը պիտի ապրի այնպես, ինչպես եթե դա իր կյանքի վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել , հավատալ ։