«Հայ արվեստի նշանավոր գործիչներ» մատենաշարի հերթական գրքույկը նվիրված է Մեծն Կոմիտասին: Հակիրճ ներկայացված են նրա կյանքի ողբերգական ուղին և ստեղծագործությունը, ժամանակակիցներից` Ավետիք Իսահակյանի, Թովմաս Հարտմանի, Շարա Տալյանի հուշերը Կոմիտասի մասին, Լևոն Միրիջանյանի, Ցիցիլիա Բրուտյանի և այլոց հոդվածներ նրա անմահ ստեղծագործության ու անգնահատելի գործունեության մասին, Երվանդ Քոչարի, Եղիշե Թադևոսյանի, Գրիգոր Խանջյանի, Հրաչյա Ռուխկյանի, Սարգիս Մուրադյանի, Ջոտտոյի գեղանկարների վերատպություններ և այլն: