Վերջ, համեմատաբար արագ է կարդացվում, Սողքի, հոսելու, գնալ-կորելու, կամ անկախ քեզանից դրանում հայտնվելու գաղափարը հավես է շատ։ Փախեփախի պահ էլ, 90-ականների արտացոլում է երևի։ Կախված տարիքից, երևի տարբեր զուգահեռներ կտանեք գիրքը կարդալիս, հերոսներ կամ շենքեր կամ իրադարձություններ կճանաչեք կամ ձեր կենսափորձից ու տեղեկացվածության աստիճանից ելնելով կկարողանաք տեղայնացնել, գտնել։ Հայերենն էլ է հաջող, սահուն, իր վրա ուշադրություն չի գրավում, թողնում է հանգիստ տեքստն ընթերցել. սա ժամանակակից գրականության կամ թարգմանությունների ամենաբարդ կողմերից մեկն է, մեկ-մեկ գիրքը թողած փորձում ես հասկանալ նախադասությունը, էնքան որ անհաջող կամ պտտացրած է։
Մի խոսքով, գեղարվեստական վավերապատում հայաստանյան իրականության՝ անցակցրած հեղինակի անձական փորձի ու կյանքի մաղով։ Կարդալ արժի անպայման, Հայաստանը հասկանալու համար։